Remove ads
հայ եպիսկոպոս և գրող From Wikipedia, the free encyclopedia
Սուրբ Ներսես Շնորհալի (Ներսես Դ Կլայեցի, Ներսես Երգեցող, հունիսի 4, 1102[1][2], Ծովք, Հայաստան[3] - օգոստոսի 13, 1173[1][2][3], Հռոմկլա, Կիլիկիայի Հայկական Թագավորություն[3]), հայ եկեղեցական գործիչ, աստվածաբան, բանաստեղծ, երաժշտագետ, երգահան, պատմիչ, 1166 թվականից՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս։ Իր բազմատաղանդության համար ժամանակակիցների կողմից կոչվել է Շնորհալի։
Ներսես Դ Կլայեցի | |
---|---|
Կառավարում | |
Տիտղոս | Ամենայն Հայոց Կաթողիկոս (68-րդ) |
Ժամանակամիջոց | 1166-1173 թթ. |
Եկեղեցի | Հայ Առաքելական եկեղեցի |
Անձնական տվյալներ | |
Կրթություն | Կարմիր վանք |
Ծնվել է | 1102 թ. |
Ծննդավայր | Կիլիկյան ՀայաստանԾովք դղյակ |
Մահացել է | Օգոստոսի 13, 1173 թ. |
Մահվան վայր | Կիլիկյան ՀայաստանՀռոմկլա |
Ձեռնադրում | 1166 թ. |
← Գրիգոր Գ Գրիգոր Դ → |
Ծնվել է Հայոց Միջագետքի Տլուք գավառի Ծովք (բերդ) դղյակում, հոր՝ իշխան Ապիրատ Պահլավունու ազնվական ընտանիքում։ Ներսես Շնորհալին Գրիգոր Մագիստրոս Պահլավունու ծոռն է և Գրիգոր Գ (Փոքր Վկայասեր) Պահլավունու կրտսեր եղբայրը։ Իր ժամանակի ամենակրթված մարդկանցից մեկն է եղել։ Ստացել է հիմնավոր կրթություն Կարմիր վանքի դպրոցում՝ եպիսկոպոս Ստեփանոս Մանուկի մոտ։
1166 թվականից Ամենայն Հայոց Կաթողիկոս։ Վախճանվել է 1173 թվականի օգոստոսի 13-ին, Հռոմկլայում։ Թաղվել է Հռոմկլա ամրոցում։ Հայ եկեղեցին նրան դասել է սրբերի շարքը և նրա հիշատակը նշվում է ամեն տարի Թարգմանչաց տոնին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.