Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Տապանասար (Գյամիղայա), լեռ Ադրբեջանի Օրդուբադի շրջանում, Մեսրոպավան գյուղից 6-7 կմ արևելք, Ալանգյազ գագաթից արևելք։ Ալպյան բուսականությամբ ու թփուտներով այս սարը Կապուտջուղի բարձունքներից է և ծովի մակարդակից մոտ 3550 մ բարձր։ Ըստ ավանդության համաշխարհային ջրհեղեղի ժամանակ Նոյի տապանը դիպել է այս սարի գագաթին և կոտրել է տախտակները։ Սարն ասել է տապանին. “Երթ ի Մասիս, նա բարձր է քան զիս”։ Դրանից հետո այս սարն անվանվել է Տապանասար և Նավասար[1]։
Տապանասար | |
---|---|
Տեսակ | լեռ |
Երկիր | Ադրբեջան |
Վարչատարածքային միավոր | Օրդուբադի շրջան |
Բարձրությունը ծովի մակարդակից | մոտ 3550 մետր |
Նրա լանջերից է սկիզբ առնում Մեսրոպավան գետակը։ Նավասարի մերձակա Կռնակոչ (կամ Կռվանկոչ), Ղազարի սար, Սարի Սուրբ Նշան, Ալանգեազ, Գալիս եմ, Գալիս եմ, Ծակ քար լեռները դեռևս հեթանոսական շրջանում եղել են պաշտամունքի վայր։ Դրանց հետ կապված հնամենի մի շարք ավանդություններ, որոնք առ այսօր էլ պատմվում են այդ վայրերի բնակչության շրջանում, վկայում են, որ Կապուտջուղի բարձունքները դեռևս հնադարում եղել են մարդկային բնակատեղիներ և կապված էին հայկական իրականության հետ։
Ավանդության համաձայն, Նավասարի ստորոտում անհիշելի ժամանակներից հիմնված Գողթնի Մեսրոպավան (Մասրեվան) գյուղում մինչև քրիստոնեական վանքի կառուցումը Մեսրոպ Մաշտոցը իր աշակերտների հետ շուրջ 17 տարի բնակվել է Կռնակոչի բնական անձավներից մեկում, որն էլ մինչև այսօր անվանվում է Մեսրոպ Մաշտոցի անձավ։ Նավասարը հետաքրքիր հուշարձան է նաև սարն ի վեր մեծ ու փոքր քարակարկառների ու ժայռերի վրա և Խաչի աղբյուրի ու Գժի աղբյուրի մերձակայքում քանդակված ժայռապատկերներով՝ քարայծ, եղջերու, արջ, կինճ, օձ, կարիճ և այլն, որոնք համապատասխանում են Կապուտջուղի կենդանական կազմին։ Էական տեղ են գրավում նաև որսի տեսարաններ, մարդկանց, սայլերի, թակարդների, օղապարանների, նետ ու աղեղի, երկրաչափական զանազան նշանների տիեզերական և այլ պատկերացումներին վերաբերող պատկերները։
Նավասարի ժայռապատկերները ժամանակագրական առումով, քանդակման եղանակով և մի շարք այլ հատկանիշներով հար և նման են ոչ հեռու գտնվող Ջերմաջուր, Ուխտասար, ինչպես և Որոտան, Արփա գետերի ակունքների մերձակա լեռնապարերի, Գեղամա լեռների, Արագածի, զուգահեռաբար՝ Հարավային Կովկասի, Սիբիրի ու այլ վայրերի ժայռապատկերներին, որոնք թվագրվում են մ.թ.ա. 5—2-րդ հազարամյակներ։
Ավանդությունն ասում է, որ Նոյի տապանն ընդհարվել է այս լեռան հետ, մի քանի տախակ կոտրվել և մնացել են լեռան վրա և նա ասել է․ «Երթ ի Մասիս, նա բարձր է քան զիս»[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.