From Wikipedia, the free encyclopedia
Նանոմետր, մետրային համակարգում երկարության չափման միավոր, որը հավասար է մետրի մեկ միլիարդերորդ մասին։ Անունը կազմված է տասնորդական նախածանց նանո-ից (հունարեն՝ νᾶνος -«թզուկ» ) և չափման միավոր մետրից (հունարեն՝ μέτρον - «չափ» )։ Կարող է գրվել գիտական նշանագրությամբ որպես 1×10−9 մ, ինժեներական նշանագրությամբ՝ 1 E−9 մ և պարզապես 1/1,000,000,000 մ։ Մեկ նանոմետրը հավասար է տասը անգստրեմի։
Նանոմետրը հաճախ օգտագործվում է ատոմային մակարդակի մեծություններն արտահայտելու համար։ Օրինակ՝ հելիում ատոմի տրամագիծը հավասար է մոտավոր 0.1 նմ, իսկ մի ռիբոսոմը մոտավոր 20 նմ է։ Նանոմետրը սովորաբար օգտագործվում է որոշելու էլէկտրամագնիսական ճառագայթման ալիքի երկարությունը սպեկտրի տեսանելի հատվածում։ Տեսանելի լույսը փոփոխվում է 400-ից 800 նմ[1]։ Անգստրեմը, որը հավասար է 0.1 նմ, նախկինում օգտագործվել է այս նպատակների համար։
Նանոմետրը նախկինում հայտնի է եղել որպես միլիմիկրոմետր, կամ ավելի հաճախ կարճ տարբերակով՝ միլիմիկրոն, քանզի այն միկրոնի (միկրոմետր) 1/1000-րդ մասն է։ Այն հաճախ նշանակվում էր mµ նշանով կամ ավելի հազվադեպ՝ µµ նշանով[2][3][4]։ 1960 թվականին Միավորների միջազգային համակարգը ընդունել է «նանո-» նախածանցը միլիարդերորդի համար[5]։ Նանոմետրը հաճախ ասոցացվում է նանոտեխնոլոգիաների ոլորտի հետ։ Ուշ 1980-ական թվականներից սկսած այն նաև օգտագործվում էր կիսահաղորդչային արդյունաբերության մեջ արտադրական տեխնոլոգիաների սերունդներին նկարագրելու համար։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.