From Wikipedia, the free encyclopedia
Նայադա (հին հունարեն՝ Ναϊάς), նույնպես հայտնի է որպես Նեպտուն III, Նեպտուն մոլորակին ամենամոտ գտնվող ներքին բնական արբանյակն է։ Արբանյակը անվանվել է Հունական Նայադաների անունով[6]։
Նայադա (S/1989 N 6; Նեպտուն III) հին հունարեն՝ Ναϊάς | |
---|---|
Նայադան կամ Տալասան, լուսանկարը թույլ չի տալիս ճշգրտել | |
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | սեպտեմբեր 1989 թ.[1] թ. (Վոյաջերի լուսանկարների վերլուծության թիմի կողմից) |
Բացարձակ մեծություն (H) | 23,9[2] |
Հեռավորությունը Նեպտուն | 48 227 ± 1 կմ[3] |
Ուղեծրային տվյալներ | |
Մեծ կիսաառանցք | 48 227 ± 1 կմ[3] |
Էքսցենտրիսիտետ | 0,0004 ± 0,0003[3] |
Սիդերիկ պարբերություն | 0,2943958 ± 0,0000002 օր |
Թեքվածություն | 4,75 ± 0,03°[3] (Նեպտունի հասարակածի նկատմամբ) 4,75° (տեղի Լապլասի հարթության նկատմամբ) |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Շառավիղ | 96×60×52 կմ[4][5] |
Հասարակածային շառավիղ | 33 ± 3 կմ[2] |
Ծավալ | ~1,5×105կմ³ |
Զանգված | ~1,9×1017 կգ |
Միջին խտություն | ~1,3 գ/սմ³ ենթադրված[2] |
Հասարակածային մակերևութային ձգողություն | ~0,012 մ/վ² |
2-րդ տիեզերական արագություն | ~0,028 կմ/վ |
Պտույտի պարբերություն | Սինքրոն |
Առանցքի թեքում | 0 |
Ալբեդո | 0,07[2][4] |
Մթնոլորտային տվյալներ | |
Մթնոլորտի ջերմաստիճան | ~51 Կ միջին ենթադրված |
Նայադան հայտնաբերվել է 1989 թվականի սեպտեմբերի սկզբին Վոյաջեր-2 ԱՄԿ-ից ստացված լուսանկարների վրա։ Այս արբանյակը վերջինն էր, որը հայտնավերվեց կայանի անցման ընթացքում, այն ստացավ S/1989 N 6 ժամանակավոր նշանակում[7]։ Հայտնաբերման մասին հայտարարվեց (IAUC 4867) 1989 թվականի սեպտեմբերի 29-ին, ըստ հայտարարության տեքստի, եղել են "25 դիտարկումներ 11 օրվա ընթացքում", հետևաբար հայտնաբերման մոտավոր օրը կարող է լինել սեպտեմբերի 18-ից առաջ։ Արբանյակի անվանումը տրվել է 1991 թվականի սեպտեմբերի 16-ին[8]։
Արբանյակը ունի անկանոն ձև, նրա վրա չեն հայտնաբերվել երկրաբանական ակտիվության հետքեր։ Հավանական է, որ Տալասան, ինչպես և Նեպտունի այլ ներքին արբանյակները, առաջացել է Նեպտունի կողմից Տրիտոնի որսալու ընթացքում առաջացած բեկորների իրար միանալուց։ Տրիտոնի ուղեծիրը որսալու սկզբնական ժամանակահատվածում չափազանց էքսցենտրիկ էր, և այն հավանաբար առաջացրել է քաոտիկ փոփոխություններ Նեպտունի նախկինում ունեցած ներքին արբանյակների մեջ, ստիպելով նրանց բախվել իրար և տրոհվել մասնիկների, առաջացնելով բեկորների սկավառակ[9]։ Միայն Տրիտոնի ուղեծրի շրջանաձև դառնալուց հետո այս մասնիկների սկավառակից առաջացել են այժմյան ներքին արբանյակները[10]։
Նայադան պտտվում է մոլորակի շուրջ ընդամենը 23 500 կմ հեռավորության վրա նրա ամպերից։ Քանի որ Նայադայի ուղեծիրը ընկնում է Նեպտունի սինքրոն ուղեծրի շառավղից ներքև, այն դանդաղ, պարորաձև մոտենում է մոլորակին մակընթացային ուժերի ազդեցության տակ պտույտի արագության նվազման պատճառով և ի վերջո այն կմտնի Նեպտունի մթնոլորտ, կամ հասնելով Ռոշի սահմանին կքանդվի և կառաջացնի ևս մի օղակ։ Նայադան պտտվում է Նեպտունին բավականին մոտ, և ենթադրվում է որ այն արդեն շատ մոտ է Ռոշի սահմանին։
Վոյաջեր-2-ի անցումից հետո Նեպտունի համակարգը բավականին լայնածավալ հետազոտվել է Երկրի վրա գտնվող աստղադիտակներով և Հաբլ տիեզերական աստղադիտակով։ 2002–03 թվականներին Կեկի աստղադիտարանի աստղադիտակներով դիտարկվել է մոլորակի համակարգը օգտագործելով ադապտացված օպտիկա։ Այս դիտարկումները թույլ տվեցին հայտնաբերել չորս արտաքին արբանյակները։ Տալասան նույնպես գտնվեց, սակայն Նայադան չհաջողվեց գտնել[11]։ Չնայած այն հանգամանքին, որ Հաբլ աստղադիտակով կարելի է դիտարկել բոլոր Արեգակնային համակարգի արբանյակները, այն ունի ավելի մեծ հնարավորություններ քան Վոյաջեր-2-ը, սակայն, Նայադան դեռևս չի դիտարկվել։ Կարծիք կա, որ դրա պատճառն է Նայադայի ուղեծրի գնահատման զգալի սխալանքը[12]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.