Նախարարական Հայք

From Wikipedia, the free encyclopedia

Remove ads

Նախարարական Հայք, Մեծ Հայքի թագավորության հատված Բյուզանդական կայսրության կազմում 387-536 թվականներին։

Հայաստանի առաջին բաժանումից հետո Մեծ Հայքի 3 նահանգներ մտան Հռոմեական (395 թվականից՝ Բյուզանդական կայսրության) մեջ։ Դրանք էին Բարձր Հայքը, որ վերանվանվեց Ներքին Հայք, Ծոփքը և Աղձնիքը։ Վերջին երկուսը հայտնի դարձան որպես Նախարարական Հայք կամ Սատրապական իշխանություններ։

Այդ իշխանությունները՝ թվով վեց, գտնվում էին Եփրատի վտակ Արածանու միջին և ստորին, ինչպես նաև Արևմտյան Տիգրիսի վերին հոսանքներում, հայտնի դարձան նաև որպես սատրապություններ։ Դրանք էին՝ Անձիտ, Անգեղտուն, Հաշտյանք, Փոքր կամ Շահունյաց Ծոփք, Մեծ Ծոփք, ԲալահովիտՀուստինիանոս Առաջին կայսեր (527-565) երեսունմեկերորդ նովելայում Պրոկոպիոս Կեսարացու պատմական երկում հիշատակվում են հինգը (բացակայում է Անգեղտունը

Սատրապական իշխանության տարածքը հայ Արշակունիների ժամանակ եղել է արքունի ոստան կամ էլ ձեռական իշխանության իրավունքով՝ նախարարներին հանձնված տիրույթ։ Կայսրության տիրապետության տակ ընկնելուց հետո տեղի իշխանները կամ նախարարները, ովքեր հայտնի դարձան որպես սատրապներ, ժառանգական իրավունքով պահպանել են իրենց տիրույթներն ու ինքնավարությունը։

Սատրապական իշխանություններն առաջացել են 4-րդ դարի վերջին քառորդում, իսկ վերջնականորեն ձևավորվել 5-րդ դարի սկզբին։ Դեռևս 360-ական թվականների 2-րդ կեսին, Անձիտի և Մեծ Ծոփքի իշխանությունները, օգտվելով հայոց թագավոր Արշակ Բ-ի ծանր կացությունից, փորձել են ընդունել հռոմեական կայսեր գերիշխանությունը (հավանաբար նրանից ստացած լինելով ավելի մեծ ինքնավարության խոստում), սակայն Պապ թագավորը (368-374) դրանք կրկին միացրել է Մեծ Հայքի թագավորությանը։

Պարսից Շապուհ Երկրորդ արքան 377 թվականին նվաճելով Մեծ Հայքի թագավորությունը, Հռոմեական կայսրությանն է զիջել Մեծ Ծոփք, Անգեղտուն և Անձիտ գավառները, որոնք ենթարկվել են նրա գերիշխանությանը։ Արշակ Գ-ի մահից (388) հետո Հայաստանի հռոմեական մասում կայսրությունը վերացրել է թագավորությունը և այն վերածել կոմսության, որի մեջ են մտել նաև ապագա սատրապական իշխանության մաս կազմող Շահունյաց Ծոփքը, Բալահովիտը, Հաշտյանքը։ Սակայն հայոց թագավոր Խոսրով Դ-ն նույն թվականին գրեթե վերականգնել է Մեծ Հայքի թագավորության ամբողջականությունը։

Տևական մրցապայքարից հետո Բյուզանդական կայսրությունը հարկադրված է եղել բավարարվել 387 թվականի բաժանումով։ 408 թվականին Շահունյաց Ծոփքը, Բալահովիտն ու Հաշտյանքը վերածվել են սատրապությունների և միացվել ավելի վաղ կազմվածներին (Մեծ Ծոփք, Անգեղտուն, Անձիտ)։ Պրոկոպիոս Կեսարացու վկայությամբ, հայ նախարար-սատրապներն իշխել են ցմահ և ժառանգաբար։ Նրանք կայսրից ստացել են իշխանության հատուկ նշանակներ (ոսկյա ճարմանդ ունեցող քղամիդ և այլն), հագել ոսկեզարդ մետաքսյա պատմուճան և երկարաճիտ կարմիր կոշիկներ։ Նախարարները պարտավորվել են սեփական ուժերով պաշտպանել իրենց տիրույթներն ու մերձակա բյուզանդա-պարսկական սահմանը։ Այդ իրավիճակը պահպանվել է մինչև 5-րդ դարի վերջը, երբ նախարար-սատրապները (բացառությամբ Բալահովտի), մասնակցելով բյուզանդական Զենոն կայսեր դեմ 488 թվականի ապստամբությանը, զրկվել են իշխանությունից։

Սատրապությունների կառավարումը հանձնարարվել է նշանակովի գործակալների։ Հուստինիանոս Առաջին սատրապական իշխանությունը դրել է երկու դուքսի ռազմական իշխանության ներքո՝ նրանց տրամադրելով նաև հռոմեական զորամասեր։ Սատրապական իշխանության դքսերը ենթարկվել են նորաստեղծ ռազմական կուսակալության զորավարին։ 536 թվականին Հուստինիանոս Առաջինը վերջ է տվել սատրապական իշխանությունների գոյությանը՝ այդ տարածքից կազմելով Չորրորդ Հայք նահանգը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 208
Remove ads

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.

Remove ads