From Wikipedia, the free encyclopedia
«Նադեժդա» (ռուս.՝ «Надежда»), խորհրդային գունավոր պատմական գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Մարկ Դոնսկոյը Մ. Գորկու անվան կինոստուդիայում[1]։ Պրեմիերան կայացել է 1973 թվականի նոյեմբերի 5-ին[2]։
Երկիր | ԽՍՀՄ |
---|---|
Թվական | 1973 |
Ռեժիսոր | Մարկ Դոնսկոյ |
Սցենարի հեղինակ | Զոյա Վոսկրեսենսկայա |
Դերակատարներ | Նատալյա Բելոխվոստիկովա և Անդրեյ Մյագկով |
Կինոընկերություն | Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիա |
Տևողություն | 97 րոպե |
Ֆիլմը պատմում է Խորհրդային Միության հիմնադիր Վլադիմիր Լենինի կնոջ, ընկերոջ և գաղափարական զինակցի՝ Նադեժդա Կրուպսկայայի մանկության և պատանեկության մասին։ Ֆիլմում գլխավոր ուշադրությունը նվիրված է երիտասարդ հեղափոխականի մասնակցությանը Պետերբուրգի բանվորների՝ ցարական իշխանության դեմ կազմակերպած ցույցերին։ «Այս ֆիլմում,— ասել է Մարկ Դոնսկոյը,— մենք մտադիր էինք ցույց տալ, թե ինչպես են մեծացել մարդիկ, որոնց գործերը ցնցել են աշխարհը։ Եվ ոչ միայն քաղաքական ու հեղափոխական իմաստնություն նրանք ժառանգեցին իրենց սերունդներին։ Մեզ է հասել նրանց վսեմ սիրո և հույսի լույսը»։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.