բելգիացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Յուրի Տիլեմանս (հոլ.՝ Youri Tielemans, մայիսի 7, 1997[1][2], Sint-Pieters-Leeuw, Հալլե-Վիլվոորդե, Ֆլամանդական Բրաբանտ, Ֆլանդրիա, Բելգիա), բելգիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Լեսթեր Սիթիի և Բելգիայի ազգային հավաքականի կազմում[3]։
Տիլեմանսը Բելգիայի հավաքականի կազմում 2018 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը |
Բելգիա Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն | ||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 7, 1997[1][2] (27 տարեկան) | ||
Ծննդավայր | Sint-Pieters-Leeuw, Հալլե-Վիլվոորդե, Ֆլամանդական Բրաբանտ, Ֆլանդրիա, Բելգիա | ||
Հասակ | 176 սմ | ||
Քաշ | 72 կգ | ||
Դիրք | կենտրոնական կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Լեսթեր Սիթի | ||
Համար | 8 | ||
Պատանեկան կարիերա | |||
2002-2013 | Անդերլեխտ | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2013-2017 | Անդերլեխտ | 139 | (26) |
2017-2019 | Մոնակո | 47 | (5) |
2019 | → Լեսթեր Սիթի | 13 | (3) |
2019-ներկա | Լեսթեր Սիթի | 13 | (3) |
Ազգային հավաքական‡ | |||
2012-2013 | Բելգիա Մ15 | 4 | (2) |
2012-2013 | Բելգիա Մ16 | 10 | (8) |
2013-2016 | Բելգիա Մ21 | 14 | (6) |
2016-ներկա | Բելգիա | 28 | (2) |
| |||
Պարգևներ
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Տիլեմանսը իր կարիերան սկսել է Անդերլեխտում[4]։ Անդերլեխտի կազմում նա անցկացրեց 185 հանդիպում՝ դառնալով 35 գոլի հեղինակ։ Տիլեմանսը ամենաերիտասարդ բելգիացի ֆուտբոլիստն է, ով հանդես է եկել Չեմպիոնների Լիգայում[5]։ Բելգիայի առաջնությունում իր դեբյուտը նշել է 16 տարեկան և 148 օրական հասակում[6]։ 2017 թվականին բելգիացին միացավ Մոնակոյին[7]։ 2019 թվականին Տիլեմանսը սկզբից՝ վարձավճարով, ապա՝ լրիվ տրանսֆերով տեղափոխվեց Լեսթեր Սիթի։
Բելգիայի ազգային հավաքականի կազմում առաջին հանդիպումը Տիլեմանսը անցկացրեց 2016 թվականի նոյեմբերին՝ 19 տարեկան հասակում[8]։ 2018 թվականի նա Բելգիայի կազմում մասնակցեց աշխարհի առաջնությանը՝ օգնելով հավաքականին զբաղեցնել 3-րդ հորիզոնականը այս մրցաշարում[9]։
Տիլեմանսը Անդերլեխտի ակադեմիայի սան է և ակումբի հետ իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքել է 16 տարեկան հասակում[4][10]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2013 թվականի հուլիսի 28-ին՝ փոխարինման մտնելով Լոկերենի դեմ խաղում[11][12] և դառնալով Բելգիայի առաջնության պատմության այդ պահին չորրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը[6][13]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց սեպտեմբերի 25-ին՝ Բելգիայի գավաթի Էյպենի դեմ խաղում[14]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում Տիլեմանսը անցկացրեց հոկտեմբերի 2-ին՝ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Օլիմպիակոսի դեմ խաղում[15][16] և այդ պահին դառնալով ամենաերիտասարդ բելգիացի ֆուտբոլիստը, ով խաղադաշտ է դուրս եկել այս մրցաշարում[5][17]։ Իր առաջին գոլը Բելգիայի առաջնությունում խփեց 2014 թվականի ապրիլի 6-ին՝ Բրյուգգեի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով նաև գոլային փոխանցման հեղինակ[18]։ Մայիսի 11-ին բելգիացին 2 գոլային փոխանցում տվեց Գենկի դեմ խաղում[19]։ Իր առաջին մրցաշրջանում Տիլեմանսը անցկացրեց 35 հանդիպում[20]՝ դառնալով 2 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ և ճանաչվելով Բելգիայի առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[6][21]։
2014 թվականի հուլիսի 20-ին Տիլեմանսը թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Բելգիայի սուպերգավաթի Լոկերենի դեմ խաղում՝ օգնելով Անդերլեխտին հաղթել 2-1 հաշվով և նվաճել գավաթը[22][23]։ Օգոստոսի 17-ին բելգիացին գոլի հեղինակ դարձավ Վեստերլոյի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[24]։ 2014-15 մրցաշրջանում նա երկրորդ տարին անընդմեջ ճանաչվեց Բելգիայի առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[6]։ 2015 թվականի հուլիսի 26-ին Տիլեմանսը գոլ խփեց Վասլանդ-Բևերենի դեմ հանդիպման վերջին րոպեին՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[25]։ Օգոստոսի 30-ին բելգիացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Վեստերլոյի դեմ խաղում[26]։ 2016 թվականի ապրիլի 17-ին նա խփեց Բրյուգգեի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Անդերլեխտին[27]։ 2015-16 մրցաշրջանում Տիլեմանսը անցկացրեց 45 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[28]։
Իր առաջին գոլը եվրոպական առաջնություններում Տիլեմանսը խփեց 2016 թվականի հուլիսի 26-ին՝ Չեմպիոնների Լիգայի որակավորման երրորդ փուլի Ռոստովի դեմ խաղում[29]։ Օգոստոսի 25-ին բելգիացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Եվրոպայի Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի Սլավիա Պրահայի դեմ խաղում[30]։ Նոյեմբերի 6-ին նա գոլ խփեց Օստենդեի դեմ հանդիպման 82-րդ րոպեին՝ փրկելով Անդերլեխտին պարտությունից[31]։ Թիմի ավագի թևկապով Տիլեմանսը առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ նոյեմբերի 24-ին՝ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Գաբալայի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[32]։ 2017 թվականի հունվարի 22-ին բելգիացին դուբլ ձևակերպեց Սենտ-Տրյուդենի դեմ խաղում[33]։ Հունվարի 25-ին նա գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Վեստերլոյի դեմ խաղում[34]։ Փետրվարի 19-ին Տիլեմանսը դուբլի հեղինակ դարձավ Օստենդեի դեմ խաղում[35]։ Մարտի 31-ին՝ Զյուլտե Վարեգեմի դեմ խաղում բելգիացին դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[36]։ Ապրիլի 23-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Բրյուգգեի դեմ խաղում[37]։ 2016-17 մրցաշրջանում Տիլեմանսը ճանաչվեց Բելգիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ[38] և ընդգրկվեց Եվրոպայի Լիգայի խորհրդանշական հավաքականում[39]։ Անդերլեխտի կազմում նա անցկացրեց 185 հանդիպում՝ դառնալով 35 գոլի և 31 գոլային փոխանցման հեղինակ[40][41]։
2017 թվականի մայիսի 24-ին Տիլեմանսը 5 տարվա պայմանագիր կնքեց Մոնակոյի հետ[7][42]։ Ակումբը նրա համար վճարեց մոտ 25 միլիոն եվրո[43][44]։ Իր դեբյուտը նշեց հուլիսի 29-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Ֆրանսիայի սուպերգավաթի Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղում[45] և այս խաղում գոլային փոխանցում տալով Ջիբրիլ Սիդիբեին[46][47]։ Առաջին հանդիպումը Լիգա 1-ում անցկացրեց օգոստոսի 4-ին՝ փոխարինելով Ռադամել Ֆալկաոյին Թուլուզի դեմ խաղում[48]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 13-ին՝ Չեմպիոնների Լիգայի ՌԲ Լայպցիգի դեմ խաղում[49]։ 2018 թվականի մարտի 31-ին Տիլեմանսը մասնակցեց Ֆրանսիայի լիգայի գավաթի եզրափակչի Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղին[50], սակայն Մոնակոն կրկին պարտվեց[51][52]։ 2017-18 մրցաշրջանում բելգիացին անցկացրեց 35 հանդիպում՝ դառնալով 1 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ[53], սակայն France Football-ի կողմից ընդգրկվեց Լիգա 1-ի տարվա ձախողումների ցանկում[54][55]։
2018 թվականի օգոստոսի 4-ին Տիլեմանսը թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Ֆրանսիայի սուպերգավաթի Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղում[56], սակայն Մոնակոն պարտվեց 4-0 հաշվով[57][58]։ Սեպտեմբերի 15-ին բելգիացին գոլի հեղինակ դարձավ Թուլուզի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[59]։ Դեկտեմբերի 1-ին Տիլեմանսը գոլ խփեց Մոնպելիեի դեմ խաղում, իսկ Մոնակոն պարտվեց 2-1 հաշվով[60]։ Թիմի ավագի թևկապով նա առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ դեկտեմբերի 19-ին՝ Ֆրանսիայի լիգայի գավաթի Լորյանի դեմ խաղում[61]։ Մոնակոյի կազմում Տիլեմանսը անցկացրեց 65 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
2019 թվականի հունվարի 31-ին Տիլեմանսը մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով տեղափոխվեց Լեսթեր Սիթի[62][63][64][65]։ Իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում նշեց փետրվարի 10-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Տոտենհեմ Հոտսպուրի դեմ խաղում[66]։ Իր առաջին գոլը Լեսթերի կազմում խփեց մարտի 9-ին՝ Ֆուլհեմի դեմ խաղում[67]։ Մարտի 16-ին Տիլեմանսը գոլային փոխանցում տվեց Ուես Մորգանին Բարնլիի դեմ հանդիպման վերջին րոպեին՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[68]։ Ապրիլի 28-ին բելգիացին գոլ խփեց Արսենալի դեմ խաղում՝ օգնելով Լեսթերին հաղթել 3-0 հաշվով[69][70]։ Իր առաջին մրցաշրջանում Պրեմիեր Լիգայում Տիլեմանսը անցկացրեց 13 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ[71]։
2019 թվականի հուլիսի 8-ին Լեսթերը գնեց Տիլեմանսի լրիվ տրանսֆերը 40 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց[72][73][74]։ Նա ակումբի հետ կնքեց 4 տարվա պայմանագիր[75][76][77]։ Օգոստոսի 31-ին բելգիացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Բորնմութի դեմ խաղում[78][79]։ Հոկտեմբերի 19-ին Տիլեմանսը գոլ խփեց Բարնլիի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[80][81]։ Հոկտեմբերի 25-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Սաութհեմպտոնի դեմ խաղում[82], իսկԼեսթերը հաղթեց 9-0 հաշվով և տարավ Պրեմիեր Լիգայի պատմության ամենամեծ հաշվով հաղթանակը[83][84]։
Տիլեմանսը ներկայացրել է Բելգիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ Բելգիայի ազգային հավաքական նա առաջին անգամ հրավիրվեց 2015 թվականի հունիսին՝ Ֆրանսիայի և Ուելսի դեմ խաղերի համար[85], սակայն այս հանդիպումներում խաղադաշտ դուրս չեկավ[86][87]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց 2016 թվականի նոյեմբերի 9-ին՝ փոխարինելով Սթիվեն Դեֆուրին Նիդերլանդների դեմ խաղում[8][88]։ Առաջին հանդիպումը հավաքականի մեկնարկային կազմում անցկացրեց 2017 թվականի մարտի 28-ին՝ Ռուսաստանի դեմ ընկերական խաղում[89]։
2018 թվականի մայիսին Տիլեմանսը ընդգրկվեց Բելգիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[90][91]։ Առաջնությունում նա անցկացրեց 4 հանդիպում՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ[92], իսկ Բելգիան զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը[9][93]՝ երրորդ տեղի համար խաղում 2-0 հաշվով հաղթելով Անգլիային[94][95]։ Իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում Տիլեմանսը խփեց 2019 թվականի մարտի 21-ին՝ Ռուսաստանի դեմ խաղում[96]։ Հոկտեմբերի 10-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Սան Մարինոյի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 9-0 հաշվով[97][98]։
Տիլեմանսի հայրը բելգիացի է, իսկ մայրը արմատներով Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից է[99]։ Տիլեմանսը շարունակել է կրթությունը մինչև 18 տարեկանը՝ համատեղելով դասերը և պրոֆեսիոնալ կարիերան[6]։
2019 թվականի նոյեմբերի 26-ի դրությամբ[100]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Առաջնություն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Անդերլեխտ | 2013–14 | Ժյուպիլեր Լիգա | 29 | 1 | 2 | 1 | 4 | 0 | 0 | 0 | 35 | 2 |
2014–15 | 39 | 6 | 4 | 2 | 8 | 0 | 1 | 0 | 52 | 8 | ||
2015–16 | 34 | 6 | 2 | 1 | 9 | 0 | — | 45 | 7 | |||
2016–17 | 37 | 13 | 1 | 0 | 15 | 5 | 53 | 18 | ||||
Ընդհանուր | 139 | 26 | 9 | 4 | 36 | 5 | 1 | 0 | 185 | 35 | ||
Մոնակո | 2017–18 | Լիգա 1 | 27 | 0 | 1 | 0 | 4 | 1 | 3 | 0 | 35 | 1 |
2018–19 | 20 | 5 | 1 | 0 | 6 | 0 | 3 | 0 | 30 | 5 | ||
Ընդհանուր | 47 | 5 | 2 | 0 | 10 | 1 | 6 | 0 | 65 | 6 | ||
Լեսթեր Սիթի | 2018–19 | Պրեմիեր Լիգա | 13 | 3 | 0 | 0 | — | 0 | 0 | 13 | 3 | |
2019–20 | 13 | 3 | 0 | 0 | 3 | 2 | 16 | 5 | ||||
Ընդհանուր | 26 | 6 | 0 | 0 | 0 | 0 | 3 | 2 | 29 | 8 | ||
Կարիերայի ընդհանուր | 212 | 37 | 11 | 4 | 46 | 6 | 10 | 2 | 279 | 49 |
2019 թվականի նոյեմբերի 26-ի դրությամբ[100]
Բելգիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2016 | 2 | 0 |
2017 | 6 | 0 |
2018 | 11 | 0 |
2019 | 9 | 2 |
Ընդհանուր | 28 | 2 |
# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1. | Մարտի 21, 2019 | Բոդուեն թագավորի մարզադաշտ, Բրյուսել, Բելգիա | Ռուսաստան | 1–0 | 3–1 | Եվրո 2020 Որակավորում |
2. | Հոկտեմբերի 10, 2019 | Սան Մարինո | 6–0 | 9–0 |
Անդերլեխտ
Բելգիա
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.