հայ սոցիոլոգ, տնտեսագետ From Wikipedia, the free encyclopedia
Յուրի Արսենի Գասպարյան (ապրիլի 17, 1940, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՊՄՀ սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի վարիչ, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ հումանիտար գիտությունների ակադեմիայի իսկական անդամ։
Յուրի Գասպարյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 17, 1940 (84 տարեկան) Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | տնտեսագետ և սոցիոլոգ |
Հաստատություն(ներ) | Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ, ՀԱՊՀ և Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1964) և Շևչենկոյի անվան համալսարան (1969) |
Կոչում | պրոֆեսոր |
Յուրի Գասպարյանը ծնվել է 1940 թվականի ապրիլի 17-ին Լենինական քաղաքում՝ մանկավարժների ընտանիքում։ Հայրը՝ Արսեն Գասպարյանը եղել է մաթեմատիկայի ուսուցիչ հանրակրթական դպրոցում, մայրը՝ Վարդուհի Գասպարյանը եղել է ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի հանրակրթական դպրոցում։ 1946 - 1956 թվականներին Յուրի Գասպարյանը սովորել և ավարտել է Լենինականի Վ. Մայակովսկու անվան թիվ 5 միջնակարգ դպրոցը։ Դպրոցական տարիներին մեծ հետաքրքրություն ունենալով ֆիզիկա առարկայի ուսումնասիրման բնագավառում, և գերազանց տիրապետելով ֆիզիկայի տեսական խնդիրների լուծմանը 1955-1956 թվականներին ղեկավարել է Լենինականի քաղաքի միջնակարգ դպրոցներում գերազանց սովորող բարձր դասարանի աշակերտներից բաղկացած ֆիզիկա առարկան ուսումնասիրողների խմբակը։ 1959-1964 թվականներին սովորել է Երևանի Պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում։ Երկու տարի աշխատել է Առաջարկի և պահանջարկի Համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Հայկական մասնաճյուղում, որպես ավագ գիտաշխատող։ 1966 թվականին ընդունվել է Կիևի Տարաս Շևչենկոյի անվան պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի ասպիրանտուրան և 1969 թվականին ստացել է տնտեսագիտական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
Կիևի համալսարանում ասպիրանտուրայի տարիներին Յուրի Գասպարյանը, միաժամանակ հեռակա կարգով սովորել և ավարտել է նույն համալսարանի իրավաբանական ֆակուլտետը 1970 թվականին ստանալով իրավաբանի որակավորում։ 1973 թվականին նույն համալսարանի իրավաբանական ֆակուլտետում ավարտելով հեռակա ասպիրանտուրան՝ ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
Յուրի Գասպարյանը 1970-1990 թվականներին պատասխանատու պաշտոններ է վարել ՀԽՍՀ ներքին գործերի մինիստրության և Հանրապետական ժողովրդական վերահսկողության կոմիտեում։
Դեռ Խորհրդային Միության տարիներին Յուրի Գասպարյանը հրապուրված է եղել սոցիոլոգիայի գիտական գիտելիքների ուսումնասիրությամբ։ Մեծ դժվարություններով ձեռք է բերել սոցիոլոգիային վերաբերող գրականություն և ուսումնասիրել։ Գասպարյանը 1991-1993 թվականներին Սանկտ-Պետերբուրգում և Ռուսաստանում հայտնի գիտնական, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կ. Խաբիբուլլինի ղեկավարությամբ հրատարակել է սոցիոլոգիայի գիտության բնագավառում դոկտորանտուրա ընդունվելու համար սահմանված քանակի գիտական աշխատություններ և 1993 թվականին ընդունվել Սանկտ Պետերբուրգի սոցիոլոգիայի ֆակուլտետի դոկտորանտուրա։ 1997 թվականին ավարտելով դոկտորանտուրան, գերազանցությամբ պաշտպանել է իր ատենախոսությունը և ստացել սոցիոլոգիական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ Դոկտորական ատենախոսության թեման եղել է. «Ռուսաստանի ընտանիքի ինստիտուտի զարգացման, բարելավման և թարմացման հեռանկարները գալիք ապագայում»։ Կարճ ժամանակում Ռուսաստանում սոցիոլոգիայի գիտության բնագավառում ձեռք բերած նվաճումների համար 2000 թվականից դարձել է Ռուսաստանի Դաշնության երկրների հումանիտար գիտությունների ակադեմիայի իսկական անդամ։ 1998 թվականին Գասպարյանը տեղափոխվել է Հայաստան և մինչև 2001 թվականը աշխատել է ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում՝ որպես ավագ գիտաշխատող։ 2001-2004 թվականներին աշխատել է Հայաստանի ճարտարագիտական համալսարանի փիլիսոփայության և սոցիոլոգիայի ամբիոնում՝ որպես պրոֆեսոր։ 2004-2006 թվականներին աշխատել է Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետում որպես Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ։ 2006 թվականից աշխատում է Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի, սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի վարիչ։ Յուրի Գասպարյանի գիտական հետաքրքրությունների հիմնական ոլորտներն են ընտանիքի, երիտասարդության, կրթության գիտության, կրոնի, քաղաքական և տնտեսական սոցիոլոգիայի, ինչպես տեսական, այնպես էլ կիրառական հիմնահարցերը։
Յուրի Գասպարյանը սոցիոլոգիայի գիտության բնագավառում իր գիտական նվաճումներով ոչ միայն հայտնի է Հայաստանում, այլ նաև Ռուսաստանի Դաշնության և Խորհրդային Միության մյուս երկրներում։ Յուրի Գասպարյանը հեղինակ է շուրջ 250 գիտական աշխատությունների, այդ թվում 120-ից ավելի աշխատություններ, հրատարակվել են Խորհրդային Միության փլուզումից հետո, որից երկու տասնյակից ավելի մենագրություններ, ուսումնական ձեռնարկներ, մեթոդական ցուցումներ 75 հազար ընդհանուր տպաքանակով, հրատարակվել են ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում[1][2]։
Ամուսնացած է. ունի չորս արու զավակ և 11 թոռ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.