From Wikipedia, the free encyclopedia
Յուլիուս Պոկոռնի (հունիսի 12, 1887[1][2][3], Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4] - ապրիլի 8, 1970[4][5][1][…], Ցյուրիխ, Շվեյցարիա[4][6]), գերմանացի (ԳՖՀ) լեզվաբան, կելտագետ հնդեվրոպաբան։
Յուլիուս Պոկոռնի Julius Pokorny | |
---|---|
Ծնվել է | հունիսի 12, 1887[1][2][3] Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4] |
Մահացել է | ապրիլի 8, 1970[4][5][1][…] (82 տարեկան) Ցյուրիխ, Շվեյցարիա[4][6] |
Քաղաքացիություն | Շվեյցարիա |
Մասնագիտություն | լեզվաբան և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Վիեննայի համալսարան, Բեռնի համալսարան, Ցյուրիխի համալսարան, HU Berlin, Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան, Էրլանգեն-Նյուրնբերգի համալսարան և Քրիստիան-Ալբերտի համալսարան |
Գործունեության ոլորտ | լեզվաբանություն և Celtic studies? |
Ալմա մատեր | Վիեննայի համալսարան |
Գիտական աստիճան | դոկտորի աստիճան[7] |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[8] |
Ծագումով չեխ, սովորել է Վիեննայի համալսարանում։ Եղել է Վիեննայի (1914-1920 թվականներ), Բեռլինի (1920-1936 թվականներ, պրոֆեսոր), ապա Բեռնի և Ցյուրիխի, 1955 թվականից՝ Մյունխենի համալսարանների դասախոս։ 1925 թվականից՝ Իռլանդիայի Ազգային համալսարանի, իսկ 1966 թվականից՝ Ուելսի և էդինբուրգի համալսարանների պատվավոր դոկտոր։ Ունի հնդեվրոպական լեզուների ստուգաբանությանը, Արևմտյան Եվրոպայի ժողովուրդների ծագմանն ու նախապատմությանը, կելտական լեզուների պատմությանն ու գրականությանը վերաբերող շատ աշխատություններ։ Հնդեվրոպացիների նախահայրենիքի հարցի առնչությամբ մշակել է ենթաշերտի (սուբստրատ) տեսությունը։ «Թոխարերենի տեղը հնդեվրոպական լեզուների շրջանում» (1969 թ.) հոդվածում մերձավոր կապեր է տեսել թոխարերենի և թրակա-փռյուգիական լեզուների միջև՝ վերջիններիս հետ սերտորեն կապել նաև հայերենը։ Հնդեվրոպական լեզուների նորագույն համեմատական բառարանի հեղինակն է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.