From Wikipedia, the free encyclopedia
Յան-Յան (չինարեն՝ 杨洋, փինյին՝ yáng yáng,սեպտեմբերի 9, 1991, Շանհայ, Չինաստան), չինացի դերասան։ Մեծ ճանաչում է ձեռք բերել «Երազը Կարմիր պալատում» վեպի հիման վրա 2010 թվականին նկարահանված համանուն հեռուստասերիալում նկարահանվելուց հետո։ Այնուհետև դերակատարում է ունեցել 2015 թվականին նկարահանված «Կորուսյալ գերեզմանը», նույն թվականի «Փոթորիկ աղջիկը», 2018 թվականի «Մարտական տիեզերք» ֆիլմերում։
Յան-Յան չինարեն՝ 杨洋 | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 9, 1991 (33 տարեկան) |
Ծննդավայր | Շանհայ, Չինաստան |
Կրթություն | Ժողովրդական ազատագրման բանակի Արվեստի ակադեմիա և Central Academy of Drama? |
Քաղաքացիություն | Չինաստան |
Մասնագիտություն | պարող, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և երգիչ |
Յան-Յանը ծագումով Անհոյի Հեյֆեյ քաղաքից է, սակայն ծնվել և մեծացել է Շանհայում, սովորական ընտանիքում, ծնողները գրասենյակային աշխատողներ էին։ Նա ընտանիքում միակ երեխան էր։ Մանկության տարիներին Յան-Յանը հաճախել է ջութակի և բեյսբոլի դասընթացների։ 11 տարեկանից հանգստյան օրերին նա հաճախում էր Շանհայի Հուաջի արվեստի դպրոց, որտեղ նրա ուսուցիչներից մեկը նկատեց տղայի պարային տաղանդը։ Հետագայում Յան-Յանը հաճախ էր ներկայացնում դպրոցը մրցույթներում և ներկայացումներում, արժանանում մրցանակների և դրսևորում արտասովոր պարային տաղանդ[1]։
Ուսումնառության տարիներին Յան-Յանը շատ էր լավ էր սովորում և իր աշխատանքի շնորհիվ միշտ եղել է լավագույնների շարքում։ Ակադեմիայի երկրորդ կուրսում նա դարձել է իր մասնագիտությամբ առաջինը և բազմիցս ներկայացրել է դպրոցը միջազգային և միջպետական պարային մրցույթներում։ Այդ տարիներին նրա երազանքը պարզապես գերազանց պարող լինելն էր[2]։ 2007 թվականին ռազմական պարարվեստի 4-րդ «Red Star Cup» պարային մրցույթում Յան-Յանը արժանացել է ժամանակակից պարերի առաջին մրցանակի[3]։ Բացի այդ, Յան-Յանը ռազմական ակադեմիայում միշտ հայտնի է եղել որպես գերազանցությամբ փայլող սան[4]։
2007 թվականին «Երազը Կարմիր պալատում» համանուն վեպի հիման վրա նկարահանված ֆիլմի ռեժիսեոր Լի Շաոհոնգը ռազմական ակադեմիայից խմբակային նկարահանումների համար ընտրեց դերասանների 15 թեկնածու, որոնցից վերջնական ընտրվեցին 6 ուսանող, այդ թվում նաև Յան-Յանը։ Նա պատրաստվում էր Նանծինի ավարտական քննություններին և պատրաստվում էր մասնակցել միջազգային պարային մրցույթների[5]։ Այդպիսով նա չմասնակցեց խմբակային նկարահանումներին։ Ամիսներ շարունակ մասնագիտական վերապատրաստումներից հետո ռեժիսոր Լի Շաոհոնը ընտրեց նրան՝ խաղալու Ծիա Բաոյույի դերը «Երազը կարմիր պալատում» ֆիլմում[6][7]։
2010 թվականին «Երազը Կարմիր պալատում» զգացմունքային դրաման պաշտոնապես հեռարձակվեց հեռուստատեսությամբ և դարձավ հիթ։ Յան-Յանը մրցանակաբաշխություններից մեկում արժանացավ 4-րդ պատվավոր մրցանակի՝ Ծիա Բաոյույի դերը մարմնավորելու համար։
2011 թվականին CCTV հեռուստատեսությամբ հեռարձակվեց «Երիտասարդական մեղեդի» ֆիլմը, որը նկարահանվեց «Երիտասարդական մեղեդի» հեռուստասերիալի հիման վրա[8][9]։ Ֆիլմում նա մարմնավորեց Նին Հաոյին՝ քոլեջի մի ուսանողի, ով խիզախորեն գնում էր դեպի իր երազանքները և երգում թեմատիկ մի երգ։ Նույն թվականի հունիսին պաշտոնապես թողարկվեց «Կուսակցության հիմնում» ֆիլմը, որի եկամուտը գերազանցեց 300 միլիոնը[10][11]։ Յան-Յանը ֆիլմում մարմնավորեց գլխավոր դերակատարի՝ Յան Կայհուի եղբորը՝ Յան Կայջիին։ Ֆիլմը գրավեց տարբեր խավերի մարդկանց ուշադրությունը՝ առևտրականներից մինչև հայտնի աստղեր։ Յան-Յանի խաղը ֆիլմում ուշագրավ էր, հատկապես սգի տեսարաններից մեկում, որտեղ մահացավ Յանգ Կայհուի հայրը։ Յան-Յանն իր հույզերը շատ լավ էր ցուցադրում[12]։
2012 թվականի սեպտեմբերին սկսվեց «Պատերազմը արցունքներին չի հավատում» ռազմական թեմայով հեռուստասերալը, որում նա մարմնավորեց Փոքր Կարմիր բանակի Տու Չանյուի դերը[13][14]։ Հոկտեմբերին հեռարձակվեց «3+7» ֆիլմաշարը։ Այստեղ Յան-Յանը նկարահանվեց «Տերակոտեյի մարտիկները» բաժնում՝ մարմնավորելով հարուստ գործարար Հը Տյանզեի միակ որդուն։
2014 թվականի ապրիլի 29-ին Յան-Յանը նախաձեռնեց դադարեցնել յոթնամյա համագործակցությունը չինական հայտնի բրոքերային ընկերություններից մեկի հետ, քանի որ այն չկարողացավ Յան-Յանին տրամադրել կարիերայի ողջամիտ պլան՝ համաձայն կնքված պայմանագրի[15]։
2013 թվականին թողարկվեց «Գաղտնի գործակալը» դետեկտիվ մարտաֆիլմը, որտեղ Յան-Յանն առաջին անգամ հանդես եկավ մարտակարվեստի ժանրում՝ մարմնավորելով հայրենասեր Ջեյմս Վուին[16]։ Նույն թվականին հեռարձակվեց «Չորս հայտնի դեռահասներ» մարտական սերիալը, որում Յան-Յանը հանդես եկավ գլխավոր դերում։ Այստեղ նա մարմնավորում էր Յուշու Լինֆենի որդուն՝ արտասովոր մարտիկի, ով ընկել էր սիրո թակարդը[17]։ Նրա աչքի ընկնող արտաքինն արժանացավ հանդիսատեսի համակրանքին։ Այս ժամանակաշրջանում նա ձեռք բերեց իր երկրպագուների մեծ մասին[18]։ Յան-Յանի դերասանական կարիերան հասավ գագաթնակետին։ Բացի այդ, քանի որ դերասանի պայմանագրային գործակալը՝ Ցզյա Շիկան, հրաժարական տվեց տվյալ ընկերության փոխնախագահի պաշտոնից, Յան-Յանը միացավ մեկ այլ գործակալության՝ կրկին Ցզյա Շիկայի գլխավորությամբ։ Հուլիսի 7-ին տեղի ունեցավ «Վայրի աղջիկը» երիտասարդական սերիալի պրեմիերան, որի գլխավոր դերակատարը հենց Յան-Յանն էր։ Սեպտեմբերի 9-ին Յան-Յանը թողարկեց իր առաջին՝ «Մտքի խաղաղություն» սինգլը։
2016 թվականին Յան-Յանը «Ազգային դրամատիկական փառատոնում» արժանացավ պատվավոր երկու մրցանակի՝ «Ամենաազդեցիկ դերասան» և «Տարվա ամենադիտելի դերասան»։ 2016 թվականին հունվարի 8-ին չինական փոստի կողմից թողարկված Յան-Յանի բացառիկ հուշանվերների հավաքածուն թողարկվեց ողջ երկրում, և Յան-Յանը դարձավ առաջին հայտնի դեմքը, ով հայտնվեց պատվերով նամականիշերի վրա[19]։ Նա նաև առաջին չինացի դերասանն է, ով պաշտոնապես հրավիրվել է ֆրանսիական Դիորի նորաձևության ընկերության կողմից։ Նա մասնակցել է 2016 թվականի Փարիզի նորաձևության շաբաթվա Dior Homme 2016 ձմեռային շարքի թողարկման ցուցադրությանը[20]։ Փետրվարի 7-ին նա առաջին անգամ հայտնվեց CCTV-ի գարնանային փառատոնի գալայի բեմում, երգեց «Հայր և որդի» երգը երգիչ Թոնգ Թիեքսինի հետ և արժանացավ Գարնանային փառատոնի գալայի պատվավոր մրցանակի։ Ապրիլի 21-ին Յան-Յանը դարձավ 2016-ի Ռիոյի Օլիմպիական խաղերի ջահակիրը, իսկ ապրիլի 22-ին նա հաջողությամբ ավարտեց ջահի փոխանցումավազքը Հունաստանի Ռիո-Անտիրրիո կամրջի վրա։ Մայիսի 11-ին հաստատվեց, որ նա կհայտնվի «Անցնելով քո աշխարհով» ֆիլմում, որի ռեժիսորն է Չժան Իբայը[21]։ Հունիսի 11-ին նա ներկա գտնվեց Շանհայի միջազգային կինոփառատոնի բացման արարողությանը «Երեք կյանք, երեք աշխարհ» ֆիլմի ռեժիսորի հետ[22]։
2017 թվականի Փետրվարի 19-ին Շանհայի Մադամ Տյուսոյի թանգարանում տեղադրվեց Յան-Յանի մոմե արձանը[23]։ Մայիսի 4-ին դերասանը ներկա գտնվեց «Ծաղիկներ մայիսին» երիտասարդական փառատոնին և որպես նշանավոր երիտասարդների ներկայացուցիչ հարգանքի տուրք մատուցեց ներկա ականավոր դեմքերին ու կոչ արեց երիտասարդներին քրտնաջան աշխատել իրենց երազանքներին հասնելու համար[24]։ Օգոստոսի 3-ին էկրան բարձրացավ «Երեք կյանք, երեք աշխարհ» ֆիլմը, որի գլխավոր դերակատարը Յան-Յանն էր[25]։ Նա ֆիլմում մարմնավորեց Յեհուային՝ Ծյուջոնյան արքայազնին[26]։ Նոյեմբերի 22-ին նա արժանացավ երկու պարգևների՝ «Տարվա դերասան» և «Տարվա արտիստ»՝ դառնալով մրցանակաբաշխության ամենամեծ մրցանակակիրը[27]։ Դեկտեմբերի 31-ին Յան-Յանը «Հունան» արբանյակային հեռուստաընկերության կողմից հրավիրվել է մասնակցելու 2017-2018 ամանորյա համերգին և կատարել «Որպես օրինակ» և «սիրո ուժը» սինգլները ։
2019 թվականի ապրիլի 19-ին պաշտոնապես մեկնարկեց «Պատերազմի փառք» ռազմական հեռուստասերիալը, որտեղ Յան-Յանն իր դերակատարումն ուներ։ Նա մարմնավորում էր Յան Պոյեին՝ «զինվորների թագավորին»։ Յան-Յանն ուներ ակնառու հմտություններ, բայց համահունչ չէր կոլեկտիվին[28]։ Հուլիսի 24-ին Tencent Video-ով հեռարձակվեց «Լրիվ դրույքով վարպետ» սպորտային-երիտասարդական դրաման, որտեղ Յան-Յանը մարմնավորում էր վարպետ Յե Սիուին։ Սեպտեմբերի 28-ին պաշտոնապես մեկնարկեց «1970, ես եմ գլխավոր դերում» մարտաֆիլմը։ Դեկտեմբերի 14-ին նա նաև ընդգրկվել է տարվա ազդեցիկ դեմքերի ցանկում՝ որպես տարվա արտիստ[29]։ Դեկտեմբերի 26-ին «Պատերազմի փառքը» ֆիլմը պաշտոնապես ավարտվեց 274 օր նկարահանումներից հետո։
«Պիոներ» ֆիլմի ցուցադրումը հետաձգվեց, որն ի սկզբանե նախատեսված էր էկրան բարձրանալ 2020 թվականի լուսնային օրացույցի Նոր տարվա առաջին օրը։ Սա պայմանավորված էր Չինաստանում կորոնավիրուսային համավարակի լայնածավալ տարածմամբ։ Այն մրցում էր 6 այլ չինական ամանորյա ֆիլմերի հետ Գարնանային փառատոնին ցուցադրվելու համար։ Կառավարության կողմից համաճարակի կանխարգելման նպատակով բոլոր ցուցադրությունները չեղարկվեցին և ցուցադրվեցին մեկ այլ ամսաթվով[30]։ Այս պատճառով հետաձգվեց նաև ֆիլմի թողարկումը Սինգապուրում, Ֆիլիպիններում և Մակաոյում[31]։ Մայիսի 21-ից Յան-Յանը նկարահանվեց «Քայլում ենք միասին» ռեպորտաժային դրամայում[32]։ Հուլիսի 7-ին հայտարարվեց, որ նա կդառնա Հունան արբանյակային հեռուստատեսության մրցութային-խաղային շոուի անդամ։ Ավիատիեզերական ինժեներ Յան-Յանը երկրորդ անգամ նկարահանվեց Գու Մանի օրիգինալ վեպից ադապտացված հեռուստասերիալում, սեպտեմբերի 20-ին Դունհուանում սկսեց նկարահանվել «Դու ես իմ փառքը» ֆիլմը և պաշտոնապես հեռարձակվեց Շանհայում սեպտեմբերի 29-ին։ Սեպտեմբերի 30-ին պաշտոնապես թողարկվեց «Պիոներ» միջազգային հակաահաբեկչական մարտաֆիլմը՝ Յան-Յանի մասնակցությամբ։ Հոկտեմբերի 1-ին հեռարձակվեց «Միասին» հակահամաճարակային դարաշրջանի ռեպորտաժային դրամայի երրորդ բաժինը, որում նա մարմնավորում էր թոքային բժիշկ Լե Բինին։ Դեկտեմբերի 20-ին Tencent Starlight մրցանակաբաշխության ժամանակ, Յան-Յանը որպես Tencent Video-ի VIP խոսնակ, կրկին արժանացավ «Տարվա VIP աստղ» մրցանակին։ Սա չորրորդ անգամն է, որ Յան-Յանը ստանում է VIP աստղի պարգև՝ 2017-ից ի վեր[33]։
Տարեթիվ | Հայերեն անվանում | Չինարեն անվանում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
2011 | Կուսակցության հիմնումը | 建党伟业 (փինյին՝Jiàndǎng wěiyè) | Յան Քայջը (Yang Kaizhi) | [34] |
2012 | Ուրախ վերամիավորում | 饮食男女2012 Yǐnshí nánnǚ 2012 | Շի Ջը (Shizhe (young) | [35] |
2015 | Տեսուչ Հանի անտանելի լավատեսությունը | 暴走神探 Bàozǒu shéntàn | Ճանշի Ու (Zhanshi Wu) | [36] |
Ձախ ականջը | 左耳 Zuǒ ěr | Սյու Ի (Xu Yi) | [37] | |
2016 | Ես քեզ էի պատկանում | 从你的全世界路过 Cóng nǐ de quán shìjiè lùguò | Մաո Շիբա (Mao Shiba) | [38] |
2017 | Ժուկով-ժամանակով | 三生三世十里桃花 Sān shēng sānshì shílǐ táohuā | Յե Խուա (Ye Hua) | |
2020 | Ավանգարդ | 急先锋 Jí xiānfēng | Լեի Ճըն Ու (Lei Zhen Yu ) | [39] |
Տարեթիվ | Հայերեն անվանում | Չինարեն անվանում | Դեր | Հեռուստաընկերություն | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|---|
2010 | Երազը Կարմիր պալատում | 红楼梦 (փինյին՝ Hónglóumèng) | ]Ծյա Բաոյույ (Jia Baoyu) | QTV | [40] |
2011 | Երիտասարդության մեղեդին | 青春旋律 (Qīngchūn xuánlǜ) | Նին Հաո (Ning Hao) | CCTV | [41] |
2012 | Պատերազմն արցունքների չի հավատում | 战争不相信眼泪 (Zhànzhēng bù xiāngxìn yǎnlèi) | Տու Չանյու (Du Changyou) | STV | [42] |
3+7 | 刷新3+7 (Shuāxīn 3+7) | Խը Թիենծը (He Tianze) | Dragon TV | [43] | |
2013 | Աստվածային լեգենդը | 新洛神 (Xīn luòshén) | Չաո Ջը (Cao Zhi) | Jiangsu TV | [44] |
Վերջնական նվաճում | 武间道 (Wǔ jiàndào) | Բայ Նիենշըն (Bai Niansheng) | Sichuan TV | [45] | |
Փայնելիայի ծաղիկները | 花开半夏 (Huā kāi bàn xià) | Լու Յուեն (Lu Yuan) | Hunan TV | [46] | |
2014 | Լապտերներ | 花灯满城 (Huādēng mǎn chéng) | Ֆեյ Ու (Fei Yu) | [47] | |
Կարճ ժամեր | 小时代之折纸时代 (Xiǎo shídài zhī zhézhǐ shídài) | Նեյլ (Neil) | Youku | [48] | |
2015 | Չորս երիտասարդները | 少年四大名捕 (Shàonián sì dàmíng bǔ) | Ու Ցին (Wu Qing) | Hunan TV | [49] |
Չգտնված գերեզմանը | 盗墓笔记 (Dàomù bǐjì) | Ճան Քիլյան (Zhang Qiling) | iQiyi | [50] | |
2016 | Սեր O2O | 微微一笑很倾城 (Wéiwéi yīxiào hěn qīngchéng) | Սյաո Նայ (Xiao Nai) | Dragon TV, Jiangsu TV | |
Իմ սքանչելի ամուսինը | 我的蠢萌老公 (Wǒ de chǔn méng lǎogōng) | Յան Քան (Yang Kang) | iQiyi | [51] | |
2018 | Ծյան քաղաքի քրոնիկոնը | 茧镇奇缘 (Jiǎn zhèn qí yuán) | Հուան Մորու (Huang Moru) | Mango TV | [52] |
Մարտական տիեզերք | 武动乾坤 (Wǔ dòng qiánkūn) | Լին Դոն (Lin Dong) | Dragon TV | ||
2020 | Միասին | 在一起 (Zài yīqǐ) | Ճու Պին (Zhu Bin) | Dragon TV | [53] |
2021 | Դու իմ փառքն ես | 你是我的荣耀 (Nǐ shì wǒ de róngyào) | Ու Թու (Yu Tu) | Tencent | [54] |
2022 | Ով է կառավարում աշխարհը | 且试天下 (Qiě shì tiānxià) | Լան Ֆըն Սի (Lan Feng Xi / Hei Feng Xi) | ||
Չինաստանի հատուկ ուժեր | 特战荣耀 (Tè zhàn róngyào) | Յեն Փոյուե (Yan Poyue) | [55] |
Տարեթիվ | Հայերեն անվանում | Չինարեն անվանում | Ծանոթագրություն |
---|---|---|---|
2016 | Լեգենդի հետքերով | 寻年传说 (փինյին՝ Xún nián chuánshuō) | |
Բուժող կղզի | 治愈之岛 (Zhìyù zhī dǎo) | [56] | |
Ժասմինները | 茉等花开 (Mò děng huā kāi) | [57] | |
Իմ ընկերը | 我的VR男友 (Wǒ de VR nányǒu) | [58] | |
Ես ՝ քո Յան-Յանը | 我是你的咩咩 (Wǒ shì nǐ de miē miē) | [59] | |
Ի Ցիի ժպիտը | 衣博士的微微一笑 (Yī bóshì dì wéiwéi yīxiào) | [60] | |
2017 | Թզուկի արկածները | 小人国奇幻之旅 (Xiǎo rén guó qíhuàn zhī lǚ) | [61] |
Ժասմինի սերը | 茉莉之恋 (Mòlì zhī liàn) | [62] | |
Պաշտպանիր և մի հեռացիր | 守护不放 (Shǒuhù bù fàng) | ||
2018 | Ժասմինի մեղեդին | 音为茉莉 真情告白 (Yīn wèi mòlì zhēnqíng gàobái) | [63] |
2019 | Աստղն ընտրված է | 摘星者 (Zhāi xīng zhě) | [64] |
1970, ես եմ գլխավոր դերում | 70年,我是主角 (70 Nián, wǒ shì zhǔjiǎo) | [65] |
Տարի | Հայերեն անվանում | Չինարեն անվանում | Դեր | Հեռուստաընկերություն | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|---|
2013 | Զինվորը | 防务精英之星兵报到 (Fángwù jīngyīng zhī xīng bīng bàodào) | Դերասանական կազմի անդամ | Beijing TV | [66] |
2020 | Անդիմադրելին | 元气满满的哥哥 (Yuánqì mǎn mǎn dí gēgē) | Hunan TV | [67] | |
2021 | Երիտասարդություն | 青春环游记 (Qīngchūn huán yóujì) | Zhejiang TV | [68] | |
Տարի | Հայերեն անվանում | Չինարեն անվանում | Դեր |
---|---|---|---|
2009 | Երազը կարմիր պալատում | 红楼梦 (Hónglóumèng) | Ծյա Բաոյույ (Jia Baoyu) |
Տարի | Հայերեն անվանում | Չինարեն անվանում | Ալբոմ | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
2011 | Խատուտիկ | 蒲公英 (փինյին՝ Púgōngyīng) | Երիտասարդության մեղեդի | [69] |
2015 | Վազիր առանց խղճի խայթի | 放心去飞 (Fàngxīn qù fēi) | Ձախ ականջը | [70] |
Քնքուշ սեր | 安心的温柔 (Ānxīn de wēnróu) | [71] | ||
2016 | Ամառային պար | 夏日顺发舞 (Xiàrìshùn fā wǔ) | [72] | |
Այս ժպիտը գեղեցիկ է | 微微一笑很倾城 (Wéiwéi yīxiào hěn qīngchéng) | Սեր O2O | ||
Խենթ սերը | 爱是一个疯字 (Ài shì yīgè fēng zì) | [73] | ||
Արևի շողը քո աչքերում | 瞳孔里的太阳 (Tóngkǒng lǐ de tàiyáng) | [74] | ||
Հայր և որդի | 父子 (Fùzǐ) | [75] | ||
2017 | Երեք կյանք, երեք աշխարհներ | 三生三世十里桃花 (Sān shēng sānshì shílǐ táohuā) | Ժուկով-ժամանակով | |
Սիրո ուժը | 爱的力量 (Ài de lìliàng) | [76] | ||
2018 | Լավագույնը | 最好 (Zuì hǎo) | [77] | |
Հավերժ երիտասարդ |
Տարեթիվ | Մրցանակաբաշխություն | Մրցանակ | Առաջադրված | Արդյունք | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|---|
2009 | Չինացի հայտնիների 4-րդ մրցանակաբաշտություն | Նորընտիր դերասան | Հաղթանակ | ||
2010 | Mango TV մրցանակաբաշխություն | Լավագույն զույգ | Երազը կարմիր պալատում | Հաղթանակ | [81] |
2011 | Չինական ազգային մրցանակաբաշխություն | Նոր ամենահմային աստղ | Հաղթանակ | [82] | |
Սոհուի ընկերության մրցանակաբաշխություն | Նոր դեմք | Հաղթանակ | [83] | ||
2015 | Բայդուի մրցանակաբաշխություն | Ամենաթրենդային աստղ | Հաղթանակ | [փա՞ստ] | |
Տարվա տղամարդ մրցանակաբաշխություն | Տարվա մենահմայիչ դերասան | Հաղթանակ | [42] | ||
Չինական արվեստների մրցանակաբաշխություն | Ամենահայտնի դերասան | Չորս երիտասարդներ | Հաղթանակ | [84] | |
Չինական դրամաների 8-րդ մրցանակաբաշխություն | Ամենից ամենաքննարկված դերասան | Հաղթանակ | |||
Ըստ ԶԼՄ-ների ամենաազդեցիկ դերասան | Հաղթանակ | ||||
2016 | Դերասաններն իրենց լավագույն դերում 13-րդ մրցանակաբաշխություն | Ամենահայտնի տղամարդ դերասան | Հաղթանակ | [85] | |
Սոհուի նորաձևության մրցանակաբաշխություն | Ամենահայտնի տղամարդ արտիստ | Հաղթանակ | [86] | ||
Երիտասարդ դերասանների մրցանակաբաշխություն | Տարվա արտիստ | Հաղթանակ | [87][88] | ||
Հաղթանակ | |||||
2017 | Չինացի երիտասարդ դեմքեր | Մայիսի 4-ի մրցանակ | Հաղթանակ | [89] | |
Դերասաններն իրենց լավագույն դերում 14-րդ մրցանակաբաշխություն | Տարվա դերասան | Հաղթանակ | [90] | ||
Տարվա արտիստ | Հաղթանակ | ||||
Լավագույն հեռուստաաստղ 11-րդ մրցանակաբաշխություն | Տարվա VIP աստղ | Հաղթանակ | [91] | [92] | |
2018 | Լավագույն հեռուստաաստղ 12-րդ մրցանակաբաշխություն | Հաղթանակ | [93] | [94] | |
Youku Choice մրցանակաբաշխություն | Ամենագնահատված դերասան | Հաղթանակ | [95] | [96] | |
Չինական երիտասարդություն | Ականավոր երիտասարդ դերասան | Հաղթանակ | [97] | [98] | |
Դերասաններն իրենց լավագույն դերում 15-րդ մրցանակաբաշխություն | Մայրցամաքի ականավոր արտիստ | Հաղթանակ | [99] | [100] | |
2019 | Չինաստանի ժամանցային գագաթնաժողով | Լավագույն դերասան | Հաղթանակ | [101] | |
Լավագույն դերասան | Արքա Ավատարը | [102] | [103] | ||
Չինական շաբաթաթերթ | Տարվա մարդ | Հաղթանակ | [104] | ||
2020 | Լավագույն հեռուստաաստղ 13-րդ մրցանակաբաշխություն | Լավագույն դերասան | [105] | [106] | |
VIP աստղ | Հաղթանակ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.