From Wikipedia, the free encyclopedia
Յանա Յազովա (բուլղար․՝ Яна Язова, գրական անունը՝ Լյուբա Թոդորովա Գանչևա, Liuba Gantcheva, մայիսի 23, 1912[1], Լոմ, Մոնտանայի մարզ, Բուլղարիա - հուլիսի 9, 1974, Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն), բուլղարացի մտավորական, գրող[2]։
Յանա Յազովա | |
---|---|
Ծնվել է | մայիսի 23, 1912[1] |
Ծննդավայր | Լոմ, Մոնտանայի մարզ, Բուլղարիա |
Վախճանվել է | հուլիսի 9, 1974 (62 տարեկան) |
Վախճանի վայր | Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն |
Գրական անուն | Liuba Gantcheva |
Մասնագիտություն | գրող և բանաստեղծուհի |
Քաղաքացիություն | Բուլղարիա |
Կրթություն | Սոֆիայի համալսարան |
Yana Yazova Վիքիպահեստում |
Յանա Յազովան ծնվել է բուլղարական Լոմ քաղաքում[3]։ 1935 թվականին ավարտել է Սոֆիայի համալսարանի սլավոնական բանասիրության ֆակուլտետը[2]։ Սորբոնում ուսանել է ֆրանսիական բանասիրություն։ 1940 թվականին տպագրվել են նրա «Վերջին հեթանոսը» պատմական դրաման և «Կապիտան» նովելը։ 1942-1943 թվականներին համագործակցելով Ալեքսանդր Բալաբանովի հետ, խմբագրել է մանկական Blok ամսագիրը[2]։
Նրա պոեզիան թարգմանվել է էսպերանտո լեզվով, չեխերեն, սերբերեն, ուկրաիներեն։ Ճամփորդել է Եվրոպայում, Մերձավոր Արևելքում, գրել է նաև իր ճամփորդությունների մասին[3]։
Նրա «Ալեքսանդր Մակեդոնացի» վեպը և «Բալկաններ» եռագրությունը տպագրվել են հետմահու[2]։
1974 թվականին Սոֆիայի իր բնակարանում նրան գտել են սպանված[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.