Մուշեղ Գ Մամիկոնյան, հայ սպարապետ, որն արաբների կողմից Պարսկաստանի նվաճման ժամանակ կռվել է արաբների դեմ։ Սպանվել է 636 թվականին Ալ-Քադիսիայի ճակատամարտում։

Վիքիպեդիայում կան հոդվածներ Մամիկոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արագ փաստեր Մուշեղ Գ Մամիկոնյան, Ծնվել է ...
Մուշեղ Գ Մամիկոնյան
Ծնվել է6-րդ դար
ԾննդավայրՀայկական մարզպանություն
Մահացել է636[1][2]
Մահվան վայրAl-Qādisiyyah, Najaf Governorate, Իրաք[3]
Քաղաքացիություն Սասանյան Պարսկաստան
Մայրենի լեզուհայերեն
Մասնագիտությունզորավար
Ծնողներհայր՝ Դավիթ Մամիկոնյան[4][2]
ԵրեխաներՄուշեղ Դ Մամիկոնյան[5][6]
Փակել

Ընտանիք

Վիճելի է Մուշեղ Գ Մամիկոնյանի ընտանիքը։ Հայ պատմիչ Սեբեոսը նրան անվանում է Դավիթ Մամիկոնյանի որդի[7]։ Ըստ Քրիստիան Սեթիփանիի, Դավիթը հավանաբար Համազասպի որդին էր, որն էլ Մուշեղ Բ Մամիկոնյանի որդին էր[8]։ Սակայն Կիրիլ Թումանովը Դավիթին համարում է Վահան Բ-ի որդի։ Պատմաբանները, սակայն, միակարծիք են, որ Մուշեղը Համազասպ Դ-ի և Գրիգոր Ա Մամիկոնյանի ավագ եղբայրն էր, որոնք երկուսն էլ իշխաններ էին։

Մահ

636 թվականին Մուշեղ Գ-ն՝ 3000 հոգանոց բանակի գլխավորությամբ, և Սյունյաց իշխան Գրիգոր Բ Նովիրակը՝ 1000 հոգու գլխավորությամբ, միացան Սասանյան զորքերի սպահբեդ (զորավար) Ռոստամ Ֆարոխզադին, որը պատրաստվում էր Քադիսիայում ճամբարած մուսուլման արաբների դեմ ճակատամարտին։

Մուշեղ Գ-ն, իր երկու զարմիկների՝ քրոջ որդու և իր որդի Գրիգոր Բ-ի հետ միասին զոհվել է ճակատամարտում, որտեղ զոհվել է նաև Սասանյան զորավար Ռոստամ Ֆարոխզադը և Սասանյան բանակի մեծ մասը[9]։

Երեխաներ

Ըստ Կիրիլ Թումանովի և մի քանի այլ պատմաբանների՝ Մուշեղն ուներ որդի՝ Մուշեղ Դ Մամիկոնյան անունով, որը նույնպես սպարապետ և իշխան էր[8][10]։

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

Գրականություն

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.