From Wikipedia, the free encyclopedia
«Մուլան» (անգլ.՝ Mulan), ամերիկյան դրամատիկական ֆիլմ, որի ռեժիսորն է Նիկի Կարոն։ Ֆիլմը համարվում է 1998 թվականի նույնանուն մուլտֆիլմի ադապտացիան, որը հիմնված է Հուա Մուլան չինական լեգենդի վրա։
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Մուլան անգլ.՝ Mulan | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | արկածային ֆիլմ, դրամա, մարտաֆիլմ և ռազմական ֆիլմ |
Հիմք | Մուլան և Մուլան |
Թվական | ապրիլի 17, 2020, օգոստոսի 20, 2020, սեպտեմբերի 4, 2020[1], դեկտեմբերի 4, 2020[2][3] և սեպտեմբերի 10, 2020 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Նիկի Կարո[4] |
Պրոդյուսեր | Քրիս Բենդեր[5], J. C. Spink?[5], Ջեյք Ուեյներ[5] և Jason Reed?[6] |
Սցենարի հեղինակ | Elizabeth Martin?[5], Lauren Hynek?[5], Ռիկ Ջաֆֆա[6] և Ամանդա Սիլվեր[6] |
Դերակատարներ | Յիֆեյ Լյու, Դոննի Յեն, Ջեթ Լի, Ջեյսոն Սքոթ Լի, Ռոզալինդ Չաո, Գուն Լի, Ցի Մա, Չժեն Պեյ Պեյ, Jun Yu? և Susana Tang? |
Օպերատոր | Մենդի Ուոքեր |
Երաժշտություն | Գարի Գրեգսոն-Ուիլյամս |
Պատմվածքի վայր | Չինական կայսրություն |
Նկարահանման վայր | Նոր Զելանդիա[7], Ahuriri Conservation Park?[7], Clay Cliffs?[7], Lake Pukaki?[7], Օքլենդ[7] և Սինծյան |
Կինոընկերություն | BenderSpink[5] և Walt Disney Pictures |
Տևողություն | 115 րոպե |
Պաշտոնական կայքէջ Պաշտոնական կայքէջ | |
Mulan (2020 film) Վիքիպահեստում |
Ֆիլմի հոլիվուդյան պրեմիերան տեղի է ունեցել 2020 թվականի մարտի 9-ին Լոս Անջելեսում։ Այնուհետև հայտնի դարձավ, որ ֆիլմի համաշխարհային վարձույթը կորոնավիրուսի համավարակային բռնկման պատճառով անհայտ ժամկետով հետաձգվել է[8]։ «Մուլան»-ի ռեմեյքը պետք է լույս տեսներ դեռ մարտին, սակայն համավարակի պատճառով մի քանի անգամ հետաձգվել էր, ինչի արդյունքում ֆիլմը կթողարկվի Disney+ հոսքային ծառայությունում` սեպտեմբերի 4-ին[9]։
Երբ չինական կայսրը հրամայում է, որ բոլոր ընտանիքները իրենց ընտանիքից պետք է մեկ հոգու ուղարկեն բանակում ծառայելու, որպեսզի պաշտպանեն երկիրը Չինաստանի վրա հարձակվող հյուսիսային զավթիչներից, հարգարժան մարտիկի դուստր Ֆա Մուլանը՝ հիվանդ հոր փոխարեն, բանակ է զորակոչվում։ Նա եռանդուն, վճռական և արագաշարժ աղջիկ է։ Տղամարդու՝ Ֆա Ցզյունի կերպարանք ընդունելով, նա ամեն քայլափոխին ստուգվում է։ Նա պետք է օգտագործի իր ներքին ուժը և իր իրական կարողությունները։
Դերասան | Դեր |
---|---|
Յիֆեյ Լյու | Ֆա Մուլա/Հուա Մուլան |
Իյոսոն Ան | Չէն Հունհուի |
Գոնգ Լի | Սիանյա Լանգ |
Ջեյսոն Սքոթ Լի | Բորի Հան |
Ցի Մա | Հուա Չժոու |
Ջոնի Իեն | Թունգ |
Ջեթ Լի | Կայսր |
Ռոն Յուան | սերժանտ Ցյան |
Ջիմի Վոնգ | Լինգ |
Ջոու Մուա | Պո |
Չեն Տան | Յաո |
Քսանա Տան | Հուա Սյու |
Ուտկարշ Ամբուդկար | Սկատչ |
Չում Էհելեպոլա | Ռամտիշ |
Walt Disney Pictures-ը որոշեց վերաթողարկումով և իրական դերասաններով ադապտացնել մուլտֆիլմը։ Նախատեսվում էր, որ Չժան Ցզիին կկատարի գլխավոր դերը, իսկ Չակ Ռասելը ռեժիսոր է ընտրվել։ Սկզբում, ֆիլմը նախատեսվում էր նկարահանել 2010 թվականի հոկտեմբերից, սակայն վերջ ի վերջո չեղարկվեց։ 2015 թվականի մարտի 30-ին «The Hollywood Reporter»-ը հաղորդեց, որ Disney-ը 1998 թվականի մուլտֆիլմի էկրանավորումն է մշակում՝ Քրիս Բենդերի և ՋեյՍի Սպինկի մասնակցությամբ, իսկ սցենարով զբաղվելու են Էլիզաբեթ Մարտինը և Լորեն Հինեկը[10]։ 2016 թվականի հոկտեմբերի 4-ին հայտարարվեց, որ Ռիկ Ջաֆան և Ամանդա Սիլվերը կվերագրեն սցենարը, կհամակցեն չինական բալլադը և 1998 թվականի անիմացիոն ֆիլմը, իսկ Ջեյսոն Ռիդը, Քրիս Բենդերը և Ջեյք Վայները կստանձնեն ֆիլմի պրոդյուսերների դիրքերը[11]։ Քանի որ պաշտոնական սցենարում ոչ չինացի կերպարներ կային, այդ թվում նաև սպիտակամորթ տղամարդու կերպար, որը մարդկանց կողմից որոշ անհամաձայնություններ ստացավ, Դիսնեյը խոստացավ, որ նոր սցենարում, որը վերագրել են Ռիկ Ջաֆան և Ամանդա Սիլվերը, Մուլանը և բոլոր հիմնական կերպարները չինացներ են լինելու։ 2017 թվականի փետրվարին Բիլլ Քոնգը ստանձնեց գործադիր պրոդյուսերի պաշտոնը[12]։
Քանի որ Հոլիվուդի վերջին ֆիլմերը մեղադրվել են վայթվաշինգի մեջ, «Մուլան»-ը ուշադիր վերահսկողության ենթարկվեց այն ժամանակ, երբ «The Hollywood Reporter»-ը հաղորդեց, որ Դիսնեյը իրական դերասաններով Մուլանի ռիմեյքն է նկարահանում։ «Tell Disney You Don’t Want A Whitewashed Mulan!» (հայ. Ասա Դիսնեյին, որ դու չե՛ս ցանկանում Մուլանի վայթվաշինգը) անվանումով առցանց խնդրագիրը ավելի քան 100.000 ստորագրություն հավաքեց[13]։ 2016 թվականի հոկտեմբերի 4-ին Դիսնեյը հայտարարեց, որ գլխավոր կերպարի համար չինացի դերասանուհու համաշխարհային որոնում է անցկացվում[14]։ 2017 թվականի նոյեմբերի 29-ին Յիֆեյ Լյուն կատարեց ֆիլմի գլխավոր հերոսուհու դերը։ Մինչ այդ, ռեժիսորը և դերասանները եղել են հինգ մայրցամաքներում և դերի համար մոտ հազար թեկնածու են տեսել այն չափանիշներով, որը պահանջում էր մարտարվեստի հուսալի հմտություններ, անգլերեն խոսելու ունակություն և գոնե հարաբերական հայտնիություն[15]։ Շատերը սա նշում էին որպես Դիսնեյի ֆիլմերի բազմազանության հաղթանակ[14]։ 2018 թվականի ապրիլին արվել են Դոննի Իյենի, Գոնգ Լիի, Ջեթ Լիի և Քսանա Տանի հետագա հրապարակային հայտարարությունները[16][17], Ուտկարշ Ամբուդկարի և Ռոն Յուանինը մայիսին[18], Իյոսոն Անի և Չում Էհելեպոլայինը հունիսին[19], Ջեյսոն Սքոթ Լիինը հուլիսին[20], Ցի Մայի, Ռոզալինդա Չաոյի, Չենգ Փեյ-Փեյի, Նելսոն Լիի, Ջիմի Վոնգի և Դուա Մուայինը օգոստոսին[21][22], իսկ Չեն Տանինը սեպտեմբերին[23]։
Սկզբում Դիսնեյը ասիացի ռեժիսոր էր փնտրում։ Նախ Դիսնեյը որոշեց ֆիլմի ռեժիսորի աթոռին նստեցնել թայվանացի ռեժիսոր և Օսկարի «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում կրկնակի առաջադրված Էնգ Լիին։ 2016 թվականի հոկտեմբերի 12-ին «The Hollywood Reporter»-ը նշեց, որ Դիսնեյը Լիին առաջարկել է Մուլանի ռիմեյքը նկարահանել, սակայն նա հրաժարվել է[24]։ Համաձայն 2016 թվականի նոյեմբերի 22-ին «The Hollywood Reporter»-ի հրապարակած զեկույցի, Լին ասել է, որ կցանկանար ֆիլմի ռեժիսորը ասիացի լիներ։ Սակայն նա ստիպված էր հրաժարվել, քանի որ նա պետք էր առաջ տաներ իր նկարահանած «Բիլլի Լիննի երկարատև զբոսանքը ֆուտբոլային խաղի ընդմիջման ժամանակ» ֆիլմը[25]։ Ավելի ուշ Դիսնեյը հանդիպեց Չիանգ Վենի հետ, սակայն նրա հետ նույնպես չկարողացան համաձայնեցնել։ 2017 թվականի փետրվարի 14-ին Նիկի Կարոյին վարձեցին որպես ֆիլմի ռեժիսոր, որը «Մուլան»-ին դարձրեց Դիսնեյի երկրորդ ֆիլմը, որի ռեժիսորը կին է և որի բյուջեն հարյուր միլիոն դոլարից ավել է[12]։
Ֆիլմի հիմնական նկարահանումները սկսվել են 2018 թվականի օգոստոսի 13-ին՝ Նոր Զելանդիայի և Չինաստանի տարբեր վայրերում։ Նկարահանումները պաշտոնապես ավարտվել են 2018 թվականի նոյեմբերի 25-ին[21]։
Սկզբում ֆիլմը պետք է թողարկվեր 2018 թվականի նոյեմբերի 2-ին, այնուհետև հետաձգվել է մինչև 2020 թվականի մարտի 27-ը[26], իսկ նրա սկզբնական ամսաթիվը զբաղեցրեց «Մարդուկ-Ջարդուկը և չորս թագավորությունները»[14]։
Ֆիլմի պաշտոնական թիզեր թրեյլերը և պաշտոնական թիզեր պաստառը թողարկվել են 2019 թվականի հուլիսի 7-ին[27]։ 2020 թվականի օգոստոսի 15-ին Disney-ը հրապարակել է «Loyal Brave True» երգի տեսահոլովակը, որը դարձել է «Մուլան» ֆիլմի սաունդթրեքը։ Այն կատարել է Քրիստինա Ագիլերան[28]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.