From Wikipedia, the free encyclopedia
Հուա Մուլան (չինարեն ավանդ. 花木蘭, հեշտ. 花木兰 , պինին: Huā Mùlán), չինական պոեմի հերոսուհի, որը իր տարեց հոր փոխարեն գնաց պատերազմ, չնայած նրան, որ բանակը կազմված էր միայն տղամարդկանցից։ Պոեմը գրվել է VI դարում, բնօրինակ տարբերակը պահպանված չէ, ի տարբերություն մյուս տարբերակների հավաքածուի, որը ստեղծել է XII դարում Գո Մաոցյանեմը։ Արդյոք կա Մուլանի իրական նախատիպը, թե ոչ՝ դեռ հայտնի չէ։
Հուա Մուլան | |
---|---|
Տեսակ | legendary hero?, մարդ, որը հնարավոր է՝ հորինված է և մարդ |
Ներկայացված է | Ballad of Mulan? և Romance of Sui and Tang Dynasties? |
Սեռ | իգական |
Քաղաքացիություն | Հան դինաստիա, Jin dynasty, Northern Wei, Liang dynasty, Sui dynasty և Տան հարստություն |
Ծննդավայր | Բոչժոու[1] |
Մասնագիտություն | զինվոր և բանաստեղծուհի |
Hua Mulan Վիքիպահեստում |
«Մուլան» անունը նշանակում է «Մագնոլիա»(«mù»-ն նշանակում է ծառ, իսկ «lán»-ը նշանակում է «Օրքիդեա»)։ Մուլան անվանը ավելացրել են նաև «Huā» ազգանունը, որը նշանակում է «ծաղիկ»։
Մուլանն իրեն ներկայացնում է տղամարդ և զբաղեցնում է այն տեղը, որը հատկացված էր հոր համար։ Ապա կայսրը նրան է տալիս իր պաշտոնը։ Հետո նա վերադառնում է տուն, և երբ նրան այցելում են իր ընկերները, տեսնում են Մուլանին կանացի հագուստով։
Մասնագետները վիճում են իրադարձությունների ժամանակաշրջանի վերաբերյալ․ մի մասը հակված է այն կարծիքին, որ դեպքերը կատարվել են Հյուսիսային Վեյում (մ․թ․ա․ 425-445), մյուսները գտնում են, որ այն Սու Յան դի կայսրի ժամանակաշրջանն է (604-617 թվականներ)։
Պոեմում հանդիպում են անոմատոպեյաներ։
Մին դինաստիայի գահակալման ժամանակաշրջանում գրվեց Մուլանի մասին պոեմը։ Մի շարք հետագա ստեղծագործություններում նա հանդես է գալիս որպես կերպար։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.