From Wikipedia, the free encyclopedia
«Մութ նյութեր» (անգլ.՝ His Dark Materials), ամերիկա-բրիտանական ֆենթեզի հեռուստասերիալ, որի հիմքում Ֆիլիպ Փուլմանի համանուն եռագրությունն է[2]։ Սերիալը BBC Studios, New Line Cinema և Bad Wolf ընկերությունների համատեղ արտադրությունն է BBC One և HBO ալիքների համար։ HBO-ն նաև զբաղվում է սերիալի տարածմամբ[3]։
Մութ նյութեր | |
---|---|
Ժանր | ֆենթզի հեռուստասերիալ և վեպի հիման վրա նկարահանված հեռուստասերիալ |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հիմք | His Dark Materials? |
Լեզու | անգլերեն[1] |
Ռեժիսոր | Թոմ Հուփեր, Dawn Shadforth?, Otto Bathurst?, Էյրոս Լին, Jamie Childs? և Leanne Welham? |
Գլխավոր դերերում | Դաֆնի Քին, Ջեյմս Մաքէվոյ, Ռութ Ուիլսոն, Լին Մանուել Միրանդա և Մորֆիդ Քլարք |
Գործադիր պրոդյուսեր | Թոբի Էմերիք, Դեբորա Ֆորտե, Julie Gardner?, Ֆիլիպ Պուլլման, Jane Tranter? և Փիրս Վենջեր |
Սցենարիստ | Ջեք Թորն |
Երաժշտություն | Լորն Բելֆ |
Գեղարվեստական աշխարհ | His Dark Materials universe? |
Նկարահանման վայր | Քարդիֆ, Օքսֆորդ, Բրիստոլ, Լոնդոն, Blaenavon?, Crickhowell? և Brecon Beacons? |
Եթերաշրջանների քանակ | 3 |
Սերիաների քանակ | 23 |
Էկրաններին է | նոյեմբերի 3, 2019-ից դեկտեմբերի 18, 2022-ը |
Հեռուստաալիք | BBC One |
Ընկերություն | BBC և New Line Cinema |
Դիստրիբյուտոր | BBC Studios?, HBO և HBO Max |
Պաշտոնական կայքէջ |
Համաշխարհային պրեմիերան կայացել է 2019 թվականի նոյեմբերի 3-ին BBC One հեռուստաալիքով, ԱՄՆ-ում՝ նոյեմբերի 4-ին HBO հեռուստաալիքով։ 2018 թվականի սեպտեմբերին, մինչև առաջին եթերաշրջանի նկարահանումների ավարտը, շարքը երկարաձգվել է երկրորդի, որը բաղկացած է 7 դրվագներից։ 2020 թվականի դեկտեմբերի 22-ին սերիալը երկարաձգվել է, երրորդ եթերաշրջանը կդառնա վերջինը[4]։
Լիրայի պատմությունը սկսվում է Օքսֆորդում, որտեղ նա ապրում է իր հորեղբոր՝ լորդ Ազրիելի հսկողության ներքո։ Նա վարում է մեկուսացված կյանք՝ ուսուցիչներով և ուսանողներով շրջապատված։ Երբ ճակատագիրը նրան կբախի տիկին Քոլթերի հետ, աղջիկը կուղևորվի վտանգավոր և արկածներով լի ճանապարհորդության դեպի Լոնդոն, իսկ հետո կուղևորվի Հյուսիսային բևեռ։ Այդ ճանապարհին նա կհանդիպի դաշնակիցներին ու հավատարիմ օգնականներին՝ զրահապատ արջին՝ Յորեկ Բիրնիսոնին, վհուկ Սերաֆինա Պեկալային, գնչուական տաբորին՝ Ջոն Ֆայի գլխավորությամբ, ինչպես նաև տեխասցի ավիագնաց Լի Սքորսբիին։
Զարգացման շրջան
2015 թվականի նոյեմբերին BBC One հեռուստաալիքը հայտարարել էր, որ Bad Wolf և New Line Cinema ընկերություններին պատվիրված է «Մութ նյութերի» հեռուստատեսային էկրանավորումը[5]։ 8-ը սերիանոց սերիալի պրեմիերան պետք է կայանար 2017 թվականին, սակայն 2017 թվականի ապրիլին Ջեք Թորնը հարցազրույցում պատմել է, որ սերիալը դեռ արտադրության փուլում է[6]։
Նկարահանումները մեկնարկել են 2018 թվականի հուլիսին Քարդիֆում[7]։ 2018 թվականի սեպտեմբերին BBC-ի գլխավոր տնօրեն Թոմ Հոլը հաստատել է, որ «Բևեռափայլի» էկրանավորումը միայն սկիզբն է, և առնվազն ևս մեկ եթերաշրջան կնկարահանվի։ Նկարահանումներն ավարտվել են 2018 թվականի դեկտեմբերի 14-ին[8]։
Ինչպես ցանկացած էկրանավորում, «Մութ նյութերը» երկիմաստ արձագանք է առաջացրել. մի կողմից քննադատները դժգոհ են առաջին դրվագների ձգձգման պատճառով, մյուս կողմից՝ հիմնական սյուժետային ինտրիգների չափազանց արագ բացահայտման համար։ Սերիալը համեմատում են և «Գահերի խաղի», և Հարրի Փոթերի մասին ֆիլմերի հետ[9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.