Մոսկվայի պետական համալսարան
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարան, ՄՊՀ (ռուս.՝ Моско́вский госуда́рственный университе́т и́мени М. В. Ломоно́сова, МГУ), Ռուսաստանի ամենամեծ և գլխավոր բուհը, երկրի մշակույթի և գիտության կենտրոնը և երկրի ամենահին համալսարաններից մեկն է։
Մոսկվայի Պետական Համալսարան ռուս.՝ Московский государственный университет имени М. В. Ломоносова | |
---|---|
Մոսկվայի պետական համալսարանի շենքը | |
Հապավում | ՄՊՀ |
Տեսակ | հասարակական համալսարան |
Կարգախոս | Գիտությունը ճշմարտության ակնհայտ իմացությունն է, բանականության լուսավորումը[1] |
Հիմնադրված է | 1755 |
Հիմնադրիր | Միխայիլ Լոմոնոսով և Իվան Շուվալով |
Անվանված է | Միխայիլ Լոմոնոսով |
Տիպ | Հասարակական |
Ռեկտոր | Վիկտոր Սադովնիչի |
Ուսանողներ | 38150[2] |
Բակալավրիատ | 22563[2] |
Դասախոսներ | 11760[2] |
Անդամակցություն | LIGO գիտական համագործակցություն |
Երկիր | Ռուսաստան[3] |
Տեղագրություն | Մոսկվա, Ռուսաստան |
Հասցե | 119992, Մոսկվա, Լենինսկիյե գոռի, Մ. Վ. Լոմոնոսովի անվան ՄՊՀ |
Պարգևներ | |
Կայք | msu.ru |
Moscow State University Վիքիպահեստում |
ՄՊՀ-ն ներառում է 9 գիտահետազոտական ինստիտուտ, 40 ֆակուլտետ, ավելի քան 300 ամբիոն և մի շարք արտասահմանյան մասնաճյուղեր՝ Շվեյցարիայում[4], մասնաճյուղ Աստանա քաղաքում (Ղազախստան), Տաշքենդում (Ուզբեկստան), Բաքվում (Ադրբեջան), Դուշանբեում (Տաջիկստան), Երևանում (Հայաստան)։
Երևանում ՄՊՀ մասնաճյուղը հիմնադրվել է 2015 թվականի փետրվարի 20-ին ՄՊՀ ռեկտոր Վ. Սադովնիչիի և Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի կողմից ստորագրված համաձայնագրի համաձայն։
Համալսարանում կրթություն է ստանում ավելի քան 32,5 հազար ուսանող, 4,5 հազար ասպիրանտ, դոկտորանտ, հայցորդ և նախապատրաստական բաժանմունքներում ավելի քան 10 հազար լսող, այսինքն մոտ 47 հազար մարդ։ Ֆակուլտետներում և գիտահետազոտական կենտրոններում աշխատում են ավելի քան 4 հազար պրոֆեսորներ, դասախոսներ, մոտ 5 հազար գիտական աշխատակից։ Օգնական և սպասարկող աշխատակազմը կազմում է մոտ 15 հազար մարդ։ 1992 թվականից ՄՊՀ-ի ռեկտորը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս Վիկտոր Սադովնիչին է։
Համալսարանը ստեղծվել է Իվան Շուվալովի և Միխայիլ Լոմոնոսովի առաջարկությամբ։ Սկզբում համալսարանի բացումը նախատեսված էր 1754 թվականին։ 1754 թվականին լույս է տեսել նույնիսկ մեդալ «Մոսկվայի համալսարանի ստեղծման համար», սակայն շենքի վերանորոգման նախապատրաստական աշխատանքների պատճառով բացումը տեղի է ունեցել միայն 1755 թվականին։ Համալսարանի հիմնադրման անվանական հրամանագիր է ստորագրել կայսրուհի Ելիզավետան՝ Պետրոս I-ի դուստրը։ Ավելի վաղ, հունվարի 12 (23)-ին՝ Սբ. Տատյանայի օրը, Ելիզավետա Պետրովնան հաստատել է Մոսկվայի համալսարանի նախագիծը, այդ իսկ պատճառով Սբ. Տատյանայի օրը (հունվարի 25) նշվում է որպես Մոսկվայի պետական համալսարանի հիմնադրման և Ռուսաստանի ուսանողության օր։
Առարկա | 2012 | 2013 | 2014 |
---|---|---|---|
Քիմիա | 101-150 | 101-150 | |
Համակարգչային գիտություններ | 151-200 | 151-200 | 101-150 |
Գիտություններ Երկրի մասին | 101-150 | 101-150 | |
Ինժեներիա | 151-200 | ||
Գիտություններ նյութի մասին | 151-200 | 151-200 | 151-200 |
Մաթեմատիկա | 101-150 | 42 | 49 |
Ժամանակակից լեզուներ | 101-150 | 51-100 | 51-100 |
Փիլիսոփայություն | 51-100 | ||
Ֆիզիկա | 101-150 | 51-100 | 49 |
Վիճակագրություն | 101-150 | 101-150 | 151-200 |
Համալսարանի շրջանավարտների մեջ կան այնպիսի մարդիկ, որոնք արժանացել են Նոբելյան մրցանակի, Ֆիլդսյան մրցանակի, ինչպես նաև բազմաթիվ քաղաքական գործիչներ, այդ թվում նաև երկրի կառավարիչներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.