From Wikipedia, the free encyclopedia
«Մոնրեալ Իմպակտ» (ֆր.՝ Impact de Montréal, անգլ.՝ Montreal Impact), կանադական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ Մոնրեալ քաղաքում։ 2012 թվականից հանդես է գալիս ԱՄՆ-ի և Կանադայի MLS-ում։ Ակումբը համարվում է «Մոնրեալ Իմպակտ» ֆուտբոլային լիգայի իրավահաջորդը։ 2014/2015 թվականների մրցաշրջաններում դարձել էր առաջին կանադական ակումբը պատմության մեջ, որը հասել էր ԿՈՆԿԱԿԱՖ-ի չեմպիոնների լիգայի եզրափակիչ։
' | |||
Ամբողջական անուն | Մոնրեալ Իմպակտ | ||
---|---|---|---|
Երկիր | Կանադա | ||
|
2007 թվականին վերջին ավելացան «Մոնրեալ Իմպակտա» ակումբի թողարկման մասին սպեկուլյացիան։ «Սապուտո» նոր մարզադաշտի շինարարությունը հաստատեց «Իմպուլսի» խորհրդի հետաքրքրությունը մեծ լիգաներում թիմին միանալու մասին։ Չնայած Տորենտո ակումբը պայմանագիր էր կնքել MLS-ի հետ, իսկ 2009 թվականին եղել է բացառիկ ակումբ։
Նախագահ Ջոուի Սապութոն բանուկցություններ էր վարել Ջորջ Ջիլլեթի հետ ակումբի համատեղելու միասին[1]։ 2008 թվականին հունիսի 24-ին MLS-ն հայտարարեց, որ պլանավորում է 2011 թվականի մրցաշրջանին լիգայում ընդունել երկու նոր ակումբներ, «Իմպակտ»-ը դիտելով որպես հավանական թեկնածու։
2008 թվականին նոյեմբերին «Իմպակտի» հայտը մերժվեց MLS-ի կոմիսար Ջոն Գարբերի կողմից։ Ի պատասխան «Վանկուվ Ուայտկեպս»-ի MLS հաջող ընդունման Իմպակտի գլխավոր մենեջերը մեկնաբանեց, որ ակումբի սեփականատերը՝ Ջոուի Սապուտան կշարունակի աշխատել լիգայում իր ակումբի հանդես գալու համար։ 2009 թվականին մայիսի 16-ին «Մոնրեալ Գազետտ» թերթը հայտարարեց, որ Գարդելը և Սարտոն վերսկսել են բանակցությունները MLS-ի նոր թիմի վերաբերյալ, որը կսկսի խաղալ 2011 թվականին։
2011 թվականի հունիսի 14-ին «Մոնրեալի Իմպակտ» հայտարարեց Bank of Montreal (BMO) հետ հինգ տարվա պայմանագիր կնքելու մասին, համաձայն որի, BMO- ն դարձավ ակումբի գլխավոր հովանավորը և իր պատկերանիշն է տեղադրել թիմի համազգեստի վրա։
Մոնրեալի գլխավոր մրցակիցը Տորոնտոն է։ Քանի որ հոկեյում մրցակցությունը «Մոնրեալի Քանադիենս» և «Տորոնտո Մեյպլ Լիֆս» միջև սպորտում համարվում էր ամենաուժեղն, աապա այս մրցակցությունը Կանադայի երկու խոշոր քաղաքների միջև շարունակվել է MLS-ում «Մոնրեալ Իմպակտ» և «Տորոնտո» ակումբների միավորումից հետո։
2011 թվականին օգոստոսի 6-ին, «Մոնրեալ Իմպակտ» և «Միննեսոտա Ստարզ» միջև Հյուսիսային Ամերիկայի ֆուտբոլի լիգայի խաղից առաջ ներկայացվել էր նոր պատկերանիշը[2][3][4]։
Պատկերանիշը վահան է կապույտ, սպիտակ, սև և արծաթագույն ագուցումով, որը պարունակում է ոճավորված հերալդիկ լիլիա և չորս արծաթագույն աստղեր։ Լիլիա հանդիսանում է ֆրանսիական ծագման ճանաչելի խորհրդանիշ և տեսանելի տեղ է զբաղեցնում Կվեբեկի դրոշի վրա, որպես ֆրանսիա-կանադական մշակույթի արտացոլում։ Կապույտ գույնը կրկնօրինակում է Քվեբեկի գավառի պաշտոնական դրոշի գույնը։ Չորս աստղերը պատկերում են Մոնրեալի հիմնադիրների չորս համայնքները, որոնք տպագրվել են քաղաքի զինանշանի վրա[5]։
Իմպակտի տնային դաշտը հանդիսանում է «Ստադ Սապուտոն»։ Քվեբեկի կառավարությունը 23 մլն դոլար է հատկացրել մարզադաշտը 13-ից մինչև 20 հազար նստատեղի ընդլայնելու և սինթետիկ ծածկով մարզադաշտ կառուցելու համար։
«Իմպակտ»-ը նաև անցկացնում է ընտրված տնային խաղեր հարևան Օլիմպիական մարզադաշտում, որը ընդգրկում է ավելի քան 60,000 հանդիսատես[6]։
TVA Sports՝ ֆրանսիալեզու հեռուստաալիք, ակումբի պաշտոնական գործընկերը[7]։
CGKM՝ ռադիոկայան, լուսաբանում է «Մոնրեալ Իմպակտ» անգլերեն լեզվով[8]։
2017 թվականին հոկտեմբերի 28-ի դրությամբ։ Աղբյուրը․ https://www.impactmontreal.com/en/players Ակումբի պաշտոնական կայքում խաղացողների ցանկը Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:
|
|
1) в аренде из «Болонья»
Մարզչական շտաբ
Տեխնիկական շտաբ
Գործադիր շտաբ
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.