Մոնոցիտ

From Wikipedia, the free encyclopedia

Մոնոցիտ
Remove ads

Կատեգորիա:Կաղապարներ:Արյուն}}

Thumb
Մոնոցիտ արյան քսուկում
Արագ փաստեր Մոնոցիտ, Անուն ...
Remove ads

Մոնոցիտ, արյան լեյկոցիտների տեսակ։ Կազմում են արյան լեյկոցիտների 2-9 %-ը։ Ամենախոշոր լեյկոցիտներն են։ Լիմֆոցիտների հետ պատկանում են ոչ հատիկավոր լեյկոցիտների տեսակին (ագրանուլոցիտներ)։ Կորիզը խոշոր է, բազմաձև[1][2]։

Օժտված են բարձր ֆագոցիտային և մանրէասպան ունակությամբ։ Արյունից մոնոցիտները գաղթում են մարմնի հյուսվածքներն ու խոռոչները, որտեղ տարբերակվում են, չափերով մեծանում են, հարստանում լիզոսոմներով, նրանց մեջ ավելանում է ֆերմենտների քանակը։ Մասնագիտացած այս մոնոցիտներին անվանում են մոնոցիտ-մակրոֆագեր և կարող են կլանել մինչև 100 միկրոբ[3]։

Մակրոֆագերը կլանում են նաև ծերացած և վնասված բջիջները, մաքրում հյուսվածքները, նպաստելով առողջ և վնասված հյուսվածքների վերականգնմանը[4]։

Ֆագոցիտոզի ընթացքում մակրոֆագերը հակածիններից մշակում են հատուկ նյութեր՝ իմունոգեններ, որոնց մասնակցությամբ սկիզբ են առնում իմունոլոգիական ռեակցիաները[5]։ Իմունիտետի զարգացման մեխանիզմում մոնոցիտները սերտ համագործակցում են լիմֆոցիտների հետ։

Remove ads

Ծանոթագրություններ

Loading content...
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads