հայ նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Մկրտիչ Հովհաննեսի Սեդրակյան (փետրվարի 7, 1922, Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ - 2009, Երևան, Հայաստան), հայ նկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1967), ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1985), Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։
Մկրտիչ Սեդրակյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 7, 1922 |
Ծննդավայր | Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ |
Վախճանվել է | 2009 |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ (1941) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1952) |
Մասնագիտություն | նկարիչ |
Պարգևներ | |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
1938-1941 թվականներին սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ 1941-1945 թվականներին մասնակցել է «Հայրենական մեծ պատերազմին»։ Քութայիսի կրտսեր հրամանատարական կուրսերն ավարտելուց հետո որպես 10-րդ առանձին հրաձգային բրիգադի հրամանատար, գերմանական ուժերի դեմ 1942-1943 թվականներին կռվել է Մոզդոկում, Տուապսեում, հետո միացել է 18-րդ բանակի զորքերին, վեց ամիս մարտեր է մղել Մալայա Զեմլյայի և Նովոռոսիյսկի ազատագրման համար, մասնակցել Ղրիմի, Կերչի, Սևաստոպոլի, Սիմֆերոպոլի, Յալթայի ազատամարտերին։ Բելոռուսական ռազմաճակատի (հրամանատար՝ գեներալ Գեորգի Ժուկով) մարտիկների հետ հետապնդելով թշնամուն, հասել է մինչև Բեռլին։ 1946 թվականին շքանշաններով ու մեդալներով պարգևատրված, Սեդրակյանը վերադարձել է հայրենի Էջմիածին[1]։
1946-1952 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, 1967 թվականից դասավանդել է նույն ինստիտուտում, պրոֆեսոր (1986): 1952 թվականից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ[2]։ 1985 թվականին «Խորհրդային արվեստ» ամսագրի 9-րդ համարում տպագրվել է Սեդրակյանի «Բեռլին, 1945 թվականի մայիս» ստեղծագործությունը։ Սեդրակյանի ռազմի բոլոր կտավներին դիպուկ են հումանիզմն ու լավատեսությունը։
Մկրտիչ Սեդրակյանը բազմաժանր նկարիչ է։ Ստեղծել է պատմական, պատմահեղափոխական թեմաներով կոմպոզիցիաներ՝
Սեդրակյանի կտավներին բնորոշ է կոմպոզիցիայի կառուցիկությունը, պատկերման հավաստիությունը։
1952 թվականից մասնակցել է հանրապետական, միութենական և արտասահմանյան ցուցահանդեսների։ Նրա կտավները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, նրա մասնաճյուղերում, Հայաստանի պատմության, հեղափոխության և այլ թանգարաններում։
Պարգևատրվել է Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.