հայ գրականագետ From Wikipedia, the free encyclopedia
Մկրտիչ Մամբրեի Մկրյան (նոյեմբերի 9, 1907[1], Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - հոկտեմբերի 26, 1983[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ (1956), պրոֆեսոր (1946), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1936 թվականից, մանկավարժ։
Մկրտիչ Մկրյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 9, 1907[1] Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | հոկտեմբերի 26, 1983[1] (75 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրականագետ և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան և Գրականության ինստիտուտ |
Անդամակցություն | ՀՀ ԳԱԱ |
Ալմա մատեր | ԵՊՀ պատմության ֆակուլտետ (1930) |
Կոչում | թղթակից անդամ և պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր (1945) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում, ուսուցչի ընտանիքում։ 1915 թվականին գաղթել է Արևելյան Հայաստան։ 1925 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը և մեկ տարի ուսուցչություն արել գյուղում։ 1930 թվականին ավարտել է Երևանի համալսարանի պատմագրական ֆակուլտետը։ Նույն թվականին էլ ընդունվել է համալսարանի ասպիրանտուրան։ 1933 թվականից հայ գրականություն է դասախոսել համալսարանում։ 1954-1980 թվականներին եղել է համալսարանի հայ գրականության ամբիոնի վարիչը, 1941-1947 թվականներին և 1957-1976 թվականներին՝ համալսարանի բանասիրական ֆակուլտետի դեկանը, 1947-1953 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրենը։ 1939 թվականին «Ֆրիկի ստեղծագործությունը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1945 թվականին «Գրիգոր Նարեկացի» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիարական գիտությունների դոկտորի աստիճան։ 1933 թվականից դպրոցական ծրագրերին համապատասխան գրել է հայկական միջնակարգ դպրոցի 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ դասարանների հայ գրականության դասագրքերը։ Միաժամանակ «Հայ գրականության» դասագիրք է կազմել սփյուռքահայ դպրոցների համար։ ԽՄԿԿ անդամ 1941 թվականից։
Ռուսերեն լույս է տեսել նրա «Մովսես Խորենացի» (Երևան, 1969) գիրքը։ Մահացել է Երևանում[2]։
1930-ական թվականների վերջում լույս է տեսել նրա «13-18-րդ դարերի հայ աշխարհիկ գրականությունը» անթոլոգիան և Ֆրիկին նվիրված առաջին մենագրությունը, իսկ 1955 թվականին՝ «Գրիգոր Նարեկացի» մենագրությունը։ Մանկավարժական և գիտավարչական աշխատանքներին զուգընթաց Մկրտիչ Մկրյանը գրել է իր գրքերը Մովսես Խորենացու և Հովհաննես Թումանյանի մասին՝ «Մովսես Խորենացի» (1970 թ.) և «Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունը» (1981 թ.): Մկրյանը գրել է նաև «Իսահակյանի հումանիզմը» (1975 թ.) գիրքը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.