հայ լրագրող From Wikipedia, the free encyclopedia
Մկրտիչ Ավետիսի Ավետիսյան (Թերլեմեզյան, ապրիլի 12, 1864[1], Վան[1] - հունիսի 11, 1896[1], Վանի մարզ, Թուրքիա), XIX դարի հայոց ազատագրական շարժման գործիչ, լրագրող, Արմենական կուսակցության հիմնադիրներից մեկն է։
Մկրտիչ Ավետիսյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 12, 1864[1] |
Ծննդավայր | Վան[1] |
Մահացել է | հունիսի 11, 1896[1] (32 տարեկան) |
Մահվան վայր | Վանի մարզ, Թուրքիա |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Ազգություն | հայ |
Ազդվել է | Մկրտիչ Փորթուգալյան[1] |
Մասնագիտություն | լրագրող և քաղաքական գործիչ |
Կուսակցություն | ՌԱԿ |
Սկզբում ազգանունը եղել է Թերլեմեզյան, հետագայում հոր՝ Ավետիսի, անունով կոչվել է Ավետիսյան։
Կրթվել է ծննդավայրում, աշակերտել Մկրտիչ Փորթուգալյանին։ Անդամակցել է «Սև խաչ» ազատագրական կազմակերպությանը, մասնակցել Հայոց հայրենասիրական միության ստեղծմանը, գլխավորել Արմենական կուսակցության Վանի մասնաճյուղը։ 1886 թվականին թուրքական կառավարությունն Ավետիսյանին արտաքսել է երկրից, 1889 թվականին՝ աքսորել Տրիպոլի։
Մկրտիչ Պորտուգալյանի հետևորդներից էր, որի հետ Մարսելում հիմնել էր «Հայաստան» թերթը։ 1896 թ. Համիդյան կոտորածների ժամանակ կազմակերպել է Վանի ինքնապաշտպանությունը, որտեղ և սպանվել է թուրք զինվորների կողմից։ Աքսորավայրից փախել և Մարսելում աշխատակցել է «Արմենիա» թերթին։ 1893 թվականից Աալմաստի, Խոյի, Ուրմիայի և Թավրիզի հայկական դպրոցների թեմական տեսուչն էր։ 1896 թվականի հայկական կոտորածների ժամանակ կազմակերպել և ղեկավարել է Վանի ինքնապաշտպանությունը։ Զոհվել է 1896 թվականին 32 տարեկանում թուրքական գերակշիռ ուժերի դեմ մարտում։ Լույս է տեսել նրա «Թուրքիո հայերը և նրանց դրացիները» գիրքը 1890 թվականին, Մարսելում[2][3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.