Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Միքայել Ասորի կամ Միքայել Մեծ (ասոր՝ ܡܝܟܐܝܠ ܣܘܪܝܝܐ), 1126[1][2][3][…], Battalgazi, Մալաթիայի մարզ, Թուրքիա - նոյեմբերի 14, 1199, Բարսավմայի վանք, Մալաթիա, Թուրքիա), ասորի պատմիչ, եկեղեցական գործիչ։ 1166 թվականից՝ Ասորի Ուղղափառ (Հակոբիկյան) Եկեղեցու պատրիարք։
Միքայել Ասորի | |
---|---|
Ծնվել է | 1126[1][2][3][…] Battalgazi, Մալաթիայի մարզ, Թուրքիա |
Մահացել է | նոյեմբերի 14, 1199 Բարսավմայի վանք, Մալաթիա, Թուրքիա |
Դավանանք | ուղղափառություն |
Մասնագիտություն | պատմաբան և քահանա |
Գործունեության ոլորտ | պատմագրություն |
Պաշտոն(ներ) | Անտիոքի պատրիարք |
Տիրապետում է լեզուներին | միջին հունարեն |
Միքայել Ասորին իր ժամանակի Ամենաուսյալ անձնավորություններից մեկն է եղել։ Նա թողել է հարուստ պատմական ժառանգություն, որոնցից մի մասը («'Ժամանակագրութիւն», «Ճառ քահանայութեան նորին Միխայէլի ասացեալ», «Խոստովանութիւնն հաւատոյ», «Վասն աստիճանաց Եկեղեցւոյ», «Գաւազանագիրք» և այլն) միջնադարում թարգմանվել են հայերեն։
Միքայել Ասորու գրական ժառանգության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում նրա «Ժամանակագրութիւնը», որն ընդգրկում է աշխարհի արարչությունից սկսած մինչև XII-րդ դարի պատմությունը։ Այս երկը կարևոր է նաև նրանով, որ նրա մեջ պահապանել են որոշ պատմիչների կորսված երկերից հատվածներ։ Միքայել Ասորու վերոհիշյալ երկն անփոխարինելի սկզբնաղբյուր է նաև Կիլիկյան Հայաստանի պատմության ուսումնասիրման համար։ Այս երկը 1248 թվականին Իսահակ քահանայի և նրա աշակերտ Վարդան Վանականի կողմից համառոտված կերպով թարգմանվել է հայերեն։ Մինչև XIX-րդ դարի վերջերը Միքայել Ասորու «Ժամանակագրութեան» բնագիրը համարվում էր կորսված և հայերեն թարգմանությունն էր կատարում բնագրի դեր։ Հայերեն բնագիրը 1868 թվականին ֆրանսիացի արևելագետ Վիկտոր Լանգլուայի կողմից թարգմանվել է ֆրանսերեն։ 19-րդ դարավերջին ֆրանսիացի արևելագետ Ժան Բատիստ Շաբոյի կողմից Հալեպի եկեղեցիներից մեկում հայտնաբերվում է Միքայել Ասորու «Ժամանակագրութեան» ասորերեն բնագիրը պարունակող 1598 թվականին գրված մի ձեռագիր՝ արաբերեն թարգմանության հետ միասին։ Այս բնագիրը ֆրանսերեն թարգմանության հետ միասին լույս է տեսնում 1899-1910 թթ. Փարիզում՝ Ժան Բատիստ Շաբոյի աշխատասիրությամբ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.