ադրբեջանա գրող, հասարակական գործիչ, լուսավորական, փիլիսոփա From Wikipedia, the free encyclopedia
Միրզա Ֆաթալի Ախունդով (պարս.՝ میرزا فتحعلی آخوندزاده, ադրբ.՝ Mirzə Fətəli Axundov, հուլիսի 12 (24), 1812[1], Շաքի, Շաքիի խանություն - մարտի 10 (22), 1878, Թիֆլիս, Ռուսական կայսրություն), հայտնի նաև որպես՝ Միրզա Ֆաթալի Ախունդզադե, ազարի գրող, հասարակական գործիչ, լուսավորական, փիլիսոփա, ադրբեջանական ռեալիստական գրականության հիմնադիր[2]։
Միրզա Ախունդով ադրբ.՝ میرزا فتحعلی آخوندوف | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 12 (24), 1812[1] |
Ծննդավայր | Շաքի, Շաքիի խանություն |
Մահացել է | մարտի 10 (22), 1878 (65 տարեկան) |
Մահվան վայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Քաղաքացիություն | Շաքիի խանություն և Ռուսական կայսրություն |
Կրթություն | Нухинская уездная школа |
Մասնագիտություն | գրող, դրամատուրգ, գրական քննադատ, փիլիսոփա, բանաստեղծ և թարգմանիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Räşid bäy Axundov? |
Mirza Fatali Akhundov Վիքիպահեստում |
Ծնվել է հուլիսի 12-ին, Նուխիում (Շաքի), սովորել տեղի հոգևոր դպրոցում, ապա ավարտել ռուսական ուսումնարանը։ Տիրապետել է նաև արաբերենին, պարսկերենին։ 1834-1861 թվականներին արևելյան լեզուների թարգմանչի պաշտոնով աշխատել է Թիֆլիսում՝ Կովկասի փոխարքայի գրասենյակում։
Միաժամանակ ադրբեջաներեն է դասավանդել Թիֆլիսի հայկական գավառական դպրոցում 1837 թ., ուր տեսուչ էր Խաչատուր Աբովյանը, ապա պարսկերեն՝ Ներսիսյան դպրոցում 1852 թ.։ Ծանոթ է եղել Գ. Սունդուկյանի, Ս. Ներսիսյանցի հետ։ Եղել է Երևանում 1857-1858 թթ., շփվել տեղի հայ առաջավոր մարդկանց հետ։
Ախունդովի առաջին նշանակալից ստեղծագործությունը Ալեքսանդր Պուշկինի մահվան առթիվ գրած «Արևելյան պոեմ»-ն էր (1837)։ «Ալքիմիկոս մոլլա Իբրահիմ-Խալիլը» 1850 թ., «Բուսաբան մուսյո ժորդանը և հայտնի կախարդ դերվիշ Մասթալիշահը» 1850 թ., «Լենքորանի խանության վեզիրը» (1850 թ.), «Ավազակին հաղթած արջը» 1851 թ. կատակերգություններում քննադատել է նախապաշարմունքը, հետամնացությունը, բռնակալությունը։
Նշանակալից է «Ժլատի արկածները կամ Հաջի Կարա» 1852 թ. պիեսը, որտեղ ներկայացված են հայ ազնիվ և աշխատասեր գյուղացիներ Առաքելն ու Մկրտիչը։ Նրա լավագույն արձակ ստեղծագործություններից է համարվում «Խաբված աստղեր» (1857) վիպակը։ Նրա լուսավորական սկզբունքը դրսևորվել է արաբական այբուբենի փոփոխման համար մղած պայքարում։ Այս հարցում նրան աջակցել է իրանական լուսավորական, հայազգի Միրզա Մելքում խանը։
Իր փիլիսոփայական նամակներում Ախունդովը քննադատել է իդեալիզմն ու կրոնական մոլեռանդությունը, պաշտպանել մատերիալիստական հայեցողությունը։ Ժխտել է աշխարհն աստծո արարչագործություն լինելու տեսակետը, վերապահումներով ընդունել տիեզերքի նյութականությունը, դրա ամբողջական, եզակի, կատարյալ և համապարփակ էությունը («Պատասխան անգլիական փիլիսոփա Յումին», հրտատարակչություն 1938 թ.)։
Մահացել է 1878 թ.փետրվարի 26-ին Թիֆլիսում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.