From Wikipedia, the free encyclopedia
Միջատակերներ, (լատին․՝ Insectivora), կաթնասուն կենդանիների կարգ։ Մարմնի երկարությունը 3-39 սմ է։ Դունչը սուր է, վերջանում է շարժուն կնճիթով։ Աչքերը փոքր են, որոշ տեսակների մոտ՝ մաշկի տակ ծածկված։ Միջատակերների մեծամասնության մարմինը պատված է խիտ, կարճ մազերով (խլուրդներ, սրնչակներ, մշկամկներ), հազվադեպ՝ ցցամազերով (տենրեկներ) կամ ասեղներով (ոզնիներ)։ Գունավորումը միատոն է, գորշ, թուխ կամ սև, երբեմն՝ բծավոր։ Որոշ տեսակների պոչը կարճ է (ոզնիներ), մյուսներինը՝ երկար, համարյա մարմնի չափ (մշկամկներ)։ Մաշկային գեղձերը լավ են արտահայտված և առանձին միջատակերների մոտ արտադրում են սուր հոտով արտազատուկ։ Լավ զարգացած է գլխուղեղի փոքր հոտառության բաժինը, կիսագնդերը փոքր են և հաճախ չեն ծածկում ուղեղիկը, տեսողությունը թույլ է։ Միջատակերների կարգը ընդգրկում է 9 ընտանիք։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 586)։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միջատակերներ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միջատակերներ» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.