From Wikipedia, the free encyclopedia
Միխայ Տանչիչ (հունգ.՝ Táncsics Mihály, սերբ.՝ Михајло Танчић ապրիլի 21, 1799[1][2], Աչտեսեր, Կիշբերի շրջան, Կոմարոմ-Էստերգոմ, Հունգարիա[1] - հունիսի 28, 1884[1], Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[3]), հունգարացի հեղափոխական դեմոկրատ։ Ճորտի զավակ։
Միխայ Տանչիչ հունգ.՝ Táncsics Mihály | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 21, 1799[1][2] |
Ծննդավայր | Աչտեսեր, Կիշբերի շրջան, Կոմարոմ-Էստերգոմ, Հունգարիա[1] |
Մահացել է | հունիսի 28, 1884[1] (85 տարեկան) |
Մահվան վայր | Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[3] |
Գերեզման | Ֆիումեի փողոցի գերեզմանոց |
Քաղաքացիություն | Հունգարիա |
Մասնագիտություն | գրող, լրագրող և քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հունգարիայի Ազգային ժողովի անդամ և Հունգարիայի Ազգային ժողովի անդամ |
Կուսակցություն | Party of Independence and '48? և Radical party?[4] |
Mihály Táncsics Վիքիպահեստում |
Ծնվել է 1799 թվականին՝ սերբական և սլովակյան ծագման ճորտերի ընտանիքում[5]։ Սատարել է ֆրանսիական հեղափոխությունը, յակոբինյաններին, Ռոբեսպիերին, ֆրանսիական ուտոպիստական սոցիալիզմին։ «Ժողովրդական գիրք» (1842), «Հայացքներ մամուլի ազատության վերաբերյալ» (1844), «Ձայն ժողովրդի, ձայն Աստծո» (1848) աշխատություններում փորձել է տալ հեղափոխական վերափոխումների իր ժամանակի համար առավել արմատական ծրագիր, ճորտ գյուղացիների ազատագրումն առանց փրկագնի, համընդհանուր ընտրական իրավունք և այլն։
Հեղափոխական ելույթների համար 1847 թվականին բանտարկվել է։ Ազատվել է հունգարական բուրժուական հեղափոխության ժամանակահատվածում՝ 1848-1849 թվականների սկզբին, Պետեֆիի, Վաշվարիի հետ գլխավորել է արմատական թևը։ 1848 թվականի հունիսին ընտրվել է հունգարական պետական ժողովի պատգամավոր։ Հեղափոխության պարտությունից հետո հեռակա դատապարտվել է մահվան, թաքնվել է մինչև 1857 թվականի համընդհանուր ներումը։ 1860 թվականին ցույց կազմակերպելու համար նորից բանտարկվել է։ Ազատվելուց (1867) հետո մերձեցել է կոմունիստական ալիքին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.