From Wikipedia, the free encyclopedia
Միխայիլ Իվանովիչ Սումգին (ռուս.՝ Михаи́л Ива́нович Сумги́н, փետրվարի 12 (24), 1873[1], Նիժնի Նովգորոդի մարզ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 8, 1942[2], Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային գիտնական, սառույցագիտության հիմնադիրներից։
Միխայիլ Սումգին | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 12 (24), 1873[1] |
Ծննդավայր | Նիժնի Նովգորոդի մարզ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 8, 1942[2] (69 տարեկան) |
Մահվան վայր | Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Ռուսական հանրապետություն, Խորհրդային Ռուսաստան և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գիտնական և քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Համառուսաստանյան հիմնադիր ժողովի անդամ |
Mikhail Ivanovich Sumgin (geologist) Վիքիպահեստում |
1895— 1899 թվականներին սովորել է Պետերբուրգի համալսարանում։ 1911 թվականից հետազոտել է հավերժական սառածության երևույթները։ Հավերժական սառածությունն ուսումնասիրող ԽՄՀՄ ԳԱ հանձնաժողովի կազմակերպիչներից 1930, իսկ 1939 թվականներից՝ Սառույցագիտության ինստիտուտի տնօրենի տեղակալը։ Սումգինն առաջինն ի մի բերեց հավերժական սառածության տարածման և նրա ծագման վերաբերյալ տեղեկությունները «Հողի հավերժական սառածությունը ԽՍՀՄ սահմաններում» աշխատության մեջ (1927, 2 հրտ․ 1937), սահմանելով սառցույթագիտության՝ որպես գիտության ինքնուրույն բնագավառի, խնդիրները։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.