խորհրդային հայ գիտնական, կուսակցական և պետական գործիչ, գործարար From Wikipedia, the free encyclopedia
Միխայիլ Սերգեյի Միսաբեկյան (ապրիլի 11, 1934 - հունվարի 15, 2018, Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային հայ գիտնական, կուսակցական և պետական գործիչ, գործարար։ ԽՄԿԿ Երևանի գործկոմի առաջին քարտուղար (1988-1990 թթ.), ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր (1989-1991 թթ.):
Միխայիլ Սերգեյի Մինասբեկյան | |
Կուսակցություն՝ | ԽՄԿԿ և Ռուսաստանի դեմոկրատական բարեփոխումների շարժում |
---|---|
Կրթություն՝ | Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան |
Գիտական աստիճան՝ | տեխնիկական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն՝ | գիտնական |
Ծննդյան օր | ապրիլի 11, 1934 |
Վախճանի օր | հունվարի 15, 2018 (83 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Պարգևներ |
Միխայիլ Միսաբեկյանը ծնվել է 1934 թվականի ապրիլի 11-ին։ Ավարտել է Երևանի Մռավյանի անվան դպրոցը (1952) և Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանի (1958)։ Կրթությունն ավարտելուց հետո մի քանի տարի աշխատել է Մոսկվայում՝ № 16 պաշտպանական կոնստրուկտորական բյուրոյում, ապա 1960-ական թվականներին վերադարձել Հայաստան ակադեմիկոս Անդրանիկ Իոսիֆյանի հրավերով և սկսել աշխատել «Հայէլեկտրոգործարանի» հիմքի վրա ստեղծված Կոմպլեքս էլեկտրասարքավորումների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտում, հասել մինչև բաժնի պետի պաշտոնի։ Զբաղվել է ներքին այրման շարժիչների կատարելագործմամբ, գազատուրբինային սարքավորումներով։ Մասնակցել է Հայաստանում ավիացիոն գործիքաշինության գործարանի (Երևանի «Հրազդան» ավտոմատ համակարգերի գործարան) հիմնադրմանը, աշխատել է որպես «Արմավիակոմպլեքս» միավորման տնօրեն։
1975 թվականից աշխատել է որպես ԽՄԿԿ Երևանի քաղկոմի քարտուղար, հետևել գիտության, արդյունաբերության, տրանսպորտի, կապի, շինարարության հարցերին։ 1980 թվականից եղել է Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի տրանսպորտի, կապի և ճանապարհաշինության բաժնի վարիչ։ Նրա ղեկավարությամբ վերակառուցվել է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը, որը եղել է ԽՍՀՄ միակ օդանավակայանը, որ Մինասբեկյանի նախաձեռնությամբ ստացել է անվանում ազգային լեզվով։
1988 թվականին Միխայիլ Մինասբեկյանն ընտրվել է կուսակցության Երևանի քաղկոմի առաջին քարտուղար։ Այդ պաշտոնում նա զբաղվել է նաև Լեռնային Ղարաբաղի հետ տնտեսական կապերի հաստատմամբ, մասնակցել Սպիտակի երկրաշարժի հետևանքների լիկվիդացման կազմակերպմանը։
1989 թվականին ընտրվել է ԽՍՀՄ ժողովրդական դեպուտատ Երևանից՝ Օրջոնիկիձեի № 388 ազգային-տարածքային շրջանից[1], ընդ որում՝ նա առաջադրվել է ոչ թե ԽՄԿԿ-ի կողմից, այլ որպես անկախ թեկնածու։ Դարձել է պատգամավորների «Արդարություն» խմբի և «Համաձայնություն» միջխմբավորումային միության կազմակերպիչ։ 1990 թվականից աշխատել է նաև որպես ԽՍՀՄ ազգային հարցերով պետական կոմիտեի նախագահի տեղակալ։
ԽՍՀՄ անկումից հետո ապրել է Մոսկվայում։ Աշխատել է որպես Ռուսաստանի Դաշնության ձեռնարկատիրության ու ներդրումների զարգացման տնտեսական խորհրդի նախագահ, մոսկովյան-հայկական «ՄԱԿօ» (ռուս.՝ «МАКо») առևտրաարդյունաբերական ընկերության ղեկավար։ 1990-ական թվականներին ընդգրկվել է Դեմոկրատական բարեփոխումների շարժման քաղխորհրդի կազմում։ Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս է, Հայաստանի գիտությունների ինժեներական ակադեմիայի ակադեմիկոս։
Միխայիլ Մինասբեկյանը մահացել է 2018 թվականի հունվարի 15-ին Մոսկվայում, 84 տարեկանում[2][3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.