From Wikipedia, the free encyclopedia
Միխայիլ Աֆանասևիչ Մատյուշկին (ռուս.՝ Михаил Афанасьевич Матюшкин, 1676 - ապրիլի 17, 1737), ռուս ռազմական գործիչ, ռուսական բանակի գեներալ-անշեֆ (1726)։
Միխայիլ Մատյուշկին | |
---|---|
Ծնվել է | 1676 |
Մահացել է | ապրիլի 17, 1737 |
Քաղաքացիություն | Ռուսական թագավորություն |
Մասնագիտություն | ռազմական գործիչ |
Ծնողներ | հայր՝ Afanasy Matyushkin? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Dmitry Matyushkin? |
Եղել է Պետրոս I-ի արտաքին քաղաքականության կողմնակիցներից, ակտիվորեն մասնակցել նրա մղած ռազմական գործողություններին (Ազովի, Սև, Բալթիկ, Կասպից ծովերը կատարած արշավանքներին)։ Պարսկական արշավանքի ժամանակ, որպես 4 գնդից կազմված զորախմբի հրամանատար, մասնակցել է Ապշերոնյան թերակղզում մղված մարտերին, հատկապես աչքի ընկել Բաքվի գրավման (1723 թվականի հուլիսին) մարտերում։ Մատյուշկինի կորպուսում են գործել Հայկական էսկադրոնը և Հայ-վրացական միացյալ էսկադրոնը։ Մատյուշկինի անմիջական նախաձեռնությամբ հայազգի մարտիկներին 1725 թվականին շնորհվել են զինվորական աստիճաններ, հայկական զորամասերը ընդգրկվել են ռուսական ինտենդանտական սպասարկման մեջ։ Մատյուշկինը սերտ կապեր է հաստատել Արցախի հայ ազատագրական շարժման գործիչների հետ։ Պետրոս I-ի մահից (1725 թվական) հետո, երբ Եկատերինա I հրաժարվել է շարունակել նրա Արևելյան քաղաքականությունը, Մատյուշկինը հրաժարականով հեռացել է Կովկասից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 292)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.