Երգչուհու նախնիները հնդկացիայմարաներն ու ֆրանսիացիփախստականներն են, որոնք Լատինական Ամերիկայում հանդիպել են միմյանց։ Մերսեդեսը ծնվել է 1935 թվականի հուլիսի 9-ինարգենտինյանՍան Միգել դե Տուկուման քաղաքում։ Երգել սկսել է պատանեկան հասակից։ Երբ ընդամենը տասնհինգամյա աղջնակ էր, հաղթել է տեղական ռադիոյի երգի մրցույթը։ Կատարել է ժողովրդական ստեղծագործություններ և ժամանակակից կոմպոզիտորների երգերը։ Նրան նվիրված երգերի շարք կա, որը գրել է Վիոլետա Պարան։ Խորխե Ռաֆայել Վիդելայի կողմից կատարված ռազմական հեղափոխությունից հետո (1976) ենթարկվել է հետապնդումների։ 1979 թվականին ազատազրկվել է. ձերբակալել են հենց բեմում ելույթ ունենալիս։ 1980 թվականին արտագաղթել է Արգենտինայից։ Ապրել է Ֆրանսիայում և Իսպանիայում։ Հայրենիք է վերադարձել 1982 թվականին։
Բազմաթիվ անգամներ հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում և եվրոպական երկրներում։ Հանդես է եկել հայտնի շատ երգիչների հետ, զորօրինակ՝ Լուչանո Պավարոտտի, Անդրեա Բոչելլի, Սթինգ, Լոլիտա Տորես, Շակիրա, Շիկո Բուարկե, Սիլվիո Ռոդրիգես, Պաբլո Միլանես և այլք։
Մերսեդես Սոսայի "Balderrama" երգը հնչել է Սթիվեն Սոդերբերգի «Չե» (2008) ֆիլմում։
2009 թվականի սեպտեմբերին Մերսեդեսին Սոսային հոսպիտալացրին էնդոկրին համակարգի և երիկամների խնդիրների պատճառով։ Երգչուհին վախճանվեց հիվանդանոցում հոկտեմբերի 4-ի առավոտյան տ4 տարեկան հասակում։
Մերսեդես Սոսան բազմաթիվ արգենտինյան և լատինաամերիկյան մրցանակների դափնեկիր է։ 1992 թվականին նրան շնորհվել է Բուենոս Այրեսի պատվավոր քաղաքացու կոչում։ ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան է Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանի երկրներում։
Ունի դոկտորի կոչում (Honoris Causa) Տուկումանի ազգային համալսարանում։
Disco grabado en París. En Europa fue publicado con la Torre Eiffel en la tapa; en Argentina, por razón de censura política durante la dictadura, el disco salió con algunos cambios, quitando Sueño con serpientes, Fuego en Animaná y Gente humilde.