Մևլյութ Չավուշօղու (թուրքերեն՝ Mevlüt Çavuşoğlu; ծնվ. փետրվարի 5, 1968 թվական, Ալանիա, Թուրքիա), թուրք քաղաքական գործիչ։ 2010- 2012 թվականներին եղել է ԵԱՀԿ նախագահ, իսկ 2014 թվականից զբաղեցնում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը` փոխարինելով Ահմեդ Դավութօղլուին։

Կենսագրություն

Ծնվել է 1968 թվականի փետրվարի 5-ին Թուրքիայի Ալանիա քաղաքում։ 1988 թվականին ավարտել է Անկարայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետը` ստանալով միջազգայնագետի որակավորում։ 1991 թվականին ստացել է տնտեսագիտության մագիստրոսի կոչում Լոնգ Այլենդի համալսարանում` ԱՄՆ-ում։ Զբաղվել է գիտական գործունեությամբ Բիլքենթի համալսարանում[4]։ Թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում։

Տիրապետում է անգլերեն, գերմաներեն և ճապոներեն լեզուներին, սովորում է ռուսերեն։ Թուրքիայի խորհրդարանի ֆուտբոլի հավաքականի անդամ է[4]։ Ամուսնացած է, ունի մեկ երեխա[5]։

Քաղաքական կարիերա

1995 թվականին աշխատել է Թուրքիայի բնապահպանության նախարարության միջազգային համագործակցության վարչությունում։ Այնուհետև զբաղվել է բիզնեսով [6]։

2001 թվականին եղել է Արդարություն և զարգացում կուսակցության համահիմնադիրներից մեկը, և մինչ 2009 թվականը եղել է մեջլիսի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալը[6]։

2002 և 2007 թվականներին ընտրվել է թուրքական մեջլիսի պատգամավոր Անթալիայի մարզից։ Երկար ժամանակ ղեկավարել է Ճապոնիայի և ԱՄՆ-ի հետ խորհրդարանական բարեկամական խմբերը[4]։

2003 թվականից ղեկավարում է ԵԱՀԿ-ում թուրքական պատվիրակությունը։ Եղել է եվրոպական դեմոկրատական խմբի անդամ (ԵԴԽ)։ Համարվում է ԵԽԽՎ գլխավոր քարտուղարի տեղակալը[4]։ 2007 թվականից եղել է ԵԱՀԿ-ում թուրքական պատվիրակության ղեկավար և դրան զուգընթաց ԵԱՀԿ նախագահի տեղակալ։ 2009 թվականին եղել է ԵԴԽ-ի երկրորդ տեղակալը [6]։ Աշխատել է ԵԽ-ի նկատմամբ անդամ պետությունների պարտավորությունների կոմիտեում և իրավական կոմիտեում[7]։ Եղել է 1930-ական թվականներին Ուկրաինայում տեղի ունեցած սովի հիմնական զեկուցողը ԵԱՀԿ-ում[8]։

2009 թվականի սեպտեմբերին ԵԴԽ-ից ընտրվել է ԵԱՀԿ նախագահի թեկնածու, որի ընտրությունները պետք է տեղի ունենային 2010 թվականին[4]։ 2010 թվականին ընտրվել է այդ պաշտոնում[9]։

Եղել է ԵՄ հարցերով Թուրքիայի նախարարը։ 2014 թվականի օգոստոսից զբաղեցնում է Թուրքիայի արտագին գործերի նախարարի պաշտոնը[6]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.