From Wikipedia, the free encyclopedia
Մեշա Սելիմովիչ (սերբ.՝ Меша Селимовић; ապրիլի 26, 1910[1][2][3][…], Տուզլա, Austro-Hungarian rule in Bosnia and Herzegovina, Ավստրո-Հունգարիա[4] - հուլիսի 11, 1982[1][2][3][…], Բելգրադ, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[4]), սերբ արձակագիր։
Մեշա Սելիմովիչ Меша Селимовић | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 26, 1910[1][2][3][…] |
Ծննդավայր | Տուզլա, Austro-Hungarian rule in Bosnia and Herzegovina, Ավստրո-Հունգարիա[4] |
Վախճանվել է | հուլիսի 11, 1982[1][2][3][…] (72 տարեկան) |
Վախճանի վայր | Բելգրադ, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[4] |
Գերեզման | Բելգրադի նոր գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող և համալսարանի դասախոս |
Լեզու | սերբախորվաթերեն |
Քաղաքացիություն | Հարավսլավիա և Ավստրո-Հունգարիա |
Կրթություն | Բելգրադի համալսարանի բանասիրական ֆակուլտետ, Gimnazija Meša Selimović? և Բելգրադի համալսարան |
Գիտական աստիճան | գիտությունների դոկտոր |
Ուշագրավ աշխատանքներ | Դերվիշն ու մահը |
Անդամակցություն | Բոսնիա և Հերցեգովինայի գիտությունների և արվեստի ակադեմիա, Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա[5], Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա[5] և Սերբիայի գրողների միություն |
Աշխատավայր | Սարաևոյի համալսարան |
Պարգևներ | |
Meša Selimović Վիքիպահեստում |
«Դերվիշն ու մահը» վեպ-այլաբանության մեջ, որի սյուժեն վերցված է թուրքական տիրապետության տարիների Բոսնիայի պատմությունից, գրողը անդրադառնում է ընդհանուր-փիլիսոփայական նշանակություն ունեցող հարցերի։ Պատմությունը տվյալ դեպքում հանդես է գալիս, գրողի խոսքերով ասած, իբրև համամարդկային իրադրության ելակետ. այդ իրադրության նպատակն է բացահայտել անհատի ինքնագիտակցության նշանակությունը։
«Դերվիշը և մահը» (1966) վեպ է մի մարդու մասին, որին սովորեցրել են «լսել, համբերել և ապրել հանուն հավատի», ինքն իր հետ և հասարակության հետ նրա հարկադրական վեճի մասին։ Դերվիշ Ահմեդ Նուրուդդինը փորձում է փրկել ձերբակալված եղբորը և արդարություն է որոնում իշխանությունների մոտ։ Բայց, բախվելով անտարբերության և օտարացածության պատին, նա սկսում է պայքարել այդ նույն հասարակության օրենքներով, դիմելով պրովոկացիայի, մատնության, որը հանգեցնում է անմեղ մարդու բանտարկությանը, և, վերջապես դավաճանում է ընկերոջը։ Պայքարելով իշխանության դեմ, Նուրուդդինն ինքը դառնում է անարդարության և բռնության կրողներից մեկը և վճարում դրա համար հոգեկան դատարկությամբ և կյանքով։
Սելիմովիչի հաջորդ «Ամրոց» վեպում (1970) հերոսը՝ ուսուցիչ Ահմեդ Շաբոն, նույնպես պարտություն է կրում։ Իր համար անսպասելիորեն նա քաղաքի տերերին ասում է այն, ինչ մտածում է ժողովրդի տառապանքների, Խոտինի տակ իր ընկերների անիմաստորեն զոհվելու մասին։ Պատիժը խիստ է՝ հասարակությունը նրան արտաքսում է։ Ընկնելով այդքան դժվար վիճակի մեջ, Ահմեդը հանդես է բերում արտասովոր խիզախություն և հավատարիմ է մնում իրեն։ Նույնիսկ մահվան սպառնալիքի տակ նա չի հնազանդվում և հրաժարվում է կյանք ու բարօրություն դնել դավաճանության գնով։ Փառաբանելով անձնական մաքրությունն ու оրինավորությունը, Սելիմովիչը միաժամանակ ցույց է տալիս «անգործուն բարու» անզորությունը։ Եվ եթե «Դերվիշը և մահը» վեպում խռովարար Իսխակի կերպարը դեռ շատ մշուշապատ է, ապա «Ամրոցի» մեջ Ահմետ Շաբոյի արիությունը նշանակալից չափով քաջալերվում է խռովարար Ռամիզի գոյության, նրա խիզախության և համոզվածության շնորհիվ։ Հերոսը չի հավատում Ռամիզի պայքարի հաջողությանը, բայց հիանում է նրանով[8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.