Մեհմեդ Աքիֆ Էրսոյ

From Wikipedia, the free encyclopedia

Մեհմեդ Աքիֆ Էրսոյ

Մեհմեդ Աքիֆ Էրսոյ (թուրքերեն՝ Mehmet Akif Ersoy, դեկտեմբերի 20, 1873(1873-12-20), Ֆաթիհ, Ստամբուլի մարզ, Օսմանյան կայսրություն - դեկտեմբերի 27, 1936(1936-12-27)[1][2], Ստամբուլ, Թուրքիա)[3], օսմանյան պոետ, անասնաբույժ, մանկավարժ, կրոնական տեսաբան, լողորդ և պատգամավոր։ Էրսոյը Թուրքիայի օրհներգի բառերի հեղինակն է, ինչպես նաև առաջիններից մեկն է, ով ժամանակակից թուրքերեն է թարգմանել Ղուրանը։ Էրսոյը համարվում է Թուրքիայի անկախության պատերազմի առաջամարտիկներից մեկը։ Նրա անունով Բուրդուրում գործում է համալսարան։ 1983- 1989 թվականներին թուրքական 100 լիրա թղթադրամի վրա պատկերված է եղել Մեհմեդ Աքիֆ Էրսոյը։

Արագ փաստեր Մեհմեդ Աքիֆ Էրսոյթուրքերեն՝ Mehmet Akif Ersoy, Ծնվել է ...
Փակել
Thumb
Էրսոյը թուրքական 100 լիրայի վրա (1983—1989)

Կենսագրություն

Նրա հայրը ազգությամբ ալբանացի է եղել, իսկ մայրը՝ Բուխարայի ուզբեկ։ Դեռ դպրոցական տարիներին Մեհմեդ Աքիֆ Էրսոյը սկսել է բանաստեղծություններ գրել։ 1889-1893 թվականներին սովորել է անասնաբուժական քոլեջում։ Իր առաջին բանաստեղծությունները նա հրապարակել է թերթում, այնուհետև 10 տարի ոչինչ չի հրապարակել։ 1898 թվականին ամուսնացել է։ 1906 և 1907 թվականներին դասավանդել է գյուղական դպրոցներում։ 1908 թվականին թերթերում հրապարակել է եգիպտացի բանաստեղծների բանաստեղծությունների թուրքերեն թարգմանությունները։ 1913 թվականին երկու ամսով մեկնել է Եգիպտոս։ Տարվա վերջին հեռացել է անասնաբուժական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնից և շարունակել գրականություն դասավանդել։ Եղել է «Միություն և առաջադիմություն» կուսակցության անդամ։

Թուրքիայի ազգային օրհներգի բառերի համար հայտարարված մրցույթում հաղթել է Մեհմեդ Աքիֆ Էրսոյի գրած տեքստը։ Օրհներգի տեքստը 1921 թվականի մարտի 12-ին հաստատվել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կողմից[4]։ 1930-ական թվականներին հիվանդացել է լյարդի ցերոզով։ Մահացել է 1936 թվականի դեկտեմբերի 27-ին Ստամբուլում։

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.