Մալաթիա

From Wikipedia, the free encyclopedia

Մալաթիաmap

Մալաթիա (թուրքերեն՝ Malatya; հուն․՝ Μαλάτεια, Մալատեյա;[1] ասոր՝ ܡܠܝܛܝܢܐ Malīṭīná)՝ քաղաք և շրջան Թուրքիայի Արևելյան Անատոլիա տարածաշրջանում, Մալաթիայի մարզի կենտրոն։ Բնակչությունը՝ 426,381մարդ[2]։

Արագ փաստեր Քաղաք, Երկիր ...
Քաղաք
Մալաթիա
թուրքերեն՝ Malatya
Thumb
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ԻլչեՄալաթիա
ՀամայնքՄալաթիայի մարզ
ՔաղաքապետԱհմեթ Չաքըր
Մակերես540 կմ²
ԲԾՄ954 մ
Պաշտոնական լեզութուրքերեն
Բնակչություն426․381 մարդ (2012)
Ագլոմերացիա494,918
Ազգային կազմթուրքեր, քրդեր, հայեր
Ժամային գոտիUTC+2
Հեռախոսային կոդ+90 422
Փոստային դասիչ44xxx
Ավտոմոբիլային կոդ44
Պաշտոնական կայքmalatya.bel.tr (թուրքերեն)
Thumb
Մալաթիա (Թուրքիա)
Փակել

Միջին բարձրությունը ծովի մակարդակից՝ 954 մետր։

Անվանում

Մալաթիան Փոքր Հայքի հնագույն քաղաքներից է։ Այն Մելիտա անունով հիշատակվում է խեթական Մելիդ, Միլիդա, Մելիդի անուններով, ասորեստանյան և Մելիտեիա անունով՝ ուրարտական սեպագիր արձանագրություններում։ Հայերեն անվանվել է նաև Մելետինե անունով։ Ներկայիս թուրքական պաշտոնական անունն է՝ Մալաթյա։

Պատմություն

Հեթական թագավորությունների ժամանակաշրջանում քաղաքի շրջակայքում գտնվել է Մելիդ (Արսլանթեփե) քաղաքը[3][4]։ Մ.թ.ա. VI դարից մինչ 1071 թ. եղել է Փոքր Հայքի կազմում։ Մանազկերտի ճակատամարտից հետո, 1071 թ. քաղաքը զավթել են սելջուկ թուրքերը, որից հետո մտել է Կոնիայի սուլթանատի կազմ։ XVI դարում գրավվել է Օսմանյան կայսրության կողմից։ Մինչ Հայոց ցեղասպանությունը քաղաքի բնակչության հիմնական մասը կազմել են հայերը։

Պատմական Մալաթիան ժամանակակից Մալաթիայից 7–8 կմ հարավ-արևմուտք էր գտնվում։ Այն այժմ շատ քիչ թվով բնակիչներ ունի, ավերված ու ամայի է, և թուրքերի կողմից ստացել է Էսքի Մալաթիա անունը։ Ջրառատ քաղաք է, նրա տարբեր թաղերում բխում են աղբյուրներ, իսկ ավերված պարսպի տակով հոսում է Թուխմա կոչված գետակը։ Նոր և Հին Մալաթիաները բավական տուժել են 1893 թ. տեղի ունեցած աղետաբեր երկրաշարժից։

Մալաթիա քաղաքի մոտ, Եփրատի հովտում գտնվում է Գարագան լեռ։

Հայտնի մարդիկ

Քույր քաղաքներ

Գրականություն

  • Հ. Ասմարյան, Մելիտենե-Մալաթիա, Երևան, 1998։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.