From Wikipedia, the free encyclopedia
Մաքսիմիլիան Վյոբեր (գերմ.՝ Maximilian Wöber, փետրվարի 4, 1998[1][2][3], Վիեննա, Ավստրիա), ավստրիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ռեդ Բուլ Զալցբուրգի և Ավստրիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[4]։
Վյոբերը Ռապիդ Վիեննայի կազմում 2015 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը | Ավստրիա | ||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 4, 1998[1][2][3] (26 տարեկան) | ||
Ծննդավայր | Վիեննա, Ավստրիա | ||
Հասակ | 188 սմ | ||
Քաշ | 82 կգ | ||
Դիրք | կենտրոնական պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Ռեդ Բուլ Զալցբուրգ | ||
Համար | 39 | ||
Պատանեկան կարիերա | |||
2003-2007 | Մարսվիզե | ||
2007-2010 | Վիներ Սպորտկլուբ | ||
2010-2015 | Ռապիդ Վիեննա | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2015-2017 | Ռապիդ Վիեննա B | 28 | (3) |
2016-2017 | Ռապիդ Վիեննա | 16 | (1) |
2017 | Յոնգ Այաքս | 1 | (0) |
2017-2019 | Այաքս | 30 | (1) |
2019 | → Սևիլյա | 7 | (0) |
2019 | Սևիլյա | 0 | (0) |
2019-ներկա | Ռեդ Բուլ Զալցբուրգ | 0 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2013 | Ավստրիա Մ15 | 2 | (0) |
2013-2014 | Ավստրիա Մ16 | 5 | (0) |
2015 | Ավստրիա Մ17 | 6 | (0) |
2015-2016 | Ավստրիա Մ18 | 4 | (0) |
2016-2017 | Ավստրիա Մ19 | 9 | (0) |
2017-ներկա | Ավստրիա Մ21 | 7 | (0) |
2017-ներկա | Ավստրիա | 5 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Վյոբերը Ռապիդ Վիեննայի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2016 թվականի փետրվարի 25-ին՝ Եվրոպայի Լիգայի 1/8 եզրափակչի Վալենսիայի դեմ խաղում[5][6]։ Առաջին հանդիպումը Ավստրիայի Բունդեսլիգայում անցակցրեց նոյեմբերի 6-ին՝ Վոլֆսբերգի դեմ խաղում[7]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2017 թվականի ապրիլի 5-ին՝ Ավստրիայի գավաթի Սանկտ Պյոլտենի դեմ խաղում[8]։ Առաջին գոլը Բունդեսլիգայում խփեց հուլիսի 22-ին՝ Մատերսբուրգի դեմ խաղում[9]։ Ռապիդ Վիեննայի առաջին թիմի կազմում Վյոբերը անցկացրեց 24 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ։
2017 թվականի օգոստոսի 22-ին Վյոբերը 4 տարվա պայմանագիր կնքեց Այաքսի հետ[10][11]։ Ակումբը նրա համար վճարեց 7․5 միլիոն եվրո[12][13]։ Իր դեբյուտը Այաքսի կազմում նշեց օգոստոսի 27-ին՝ փոխարինելով Ֆրենկի դե Յոնգին ՎՎՎ Վենլոյի դեմ խաղում[14]։ Իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 1-ին՝ Հերենվենի դեմ խաղում[15]։ Առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայում անցկացրեց 2018 թվականին հոկտեմբերի 2-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով խմբային փուլի Բավարիա Մյունխենի դեմ խաղում[16]։ Այաքսի կազմում Վյոբերը անցկացրեց 39 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
2019 թվականի հունվարի 11-ին Վյոբերը սկզբից՝ վարձավճարով, ապա լրիվ տրանսֆերով տեղափոխվեց Սևիլյա[17][18]՝ ակումբի հետ կնքելով 4.5 տարվա պայմանագիր[19][20]։ Իր դեբյուտը Լա Լիգայում նշեց հունվարի 26-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Լևանտեի դեմ խաղում[21]։ Մարտի 31-ին՝ Վալենսիայի դեմ խաղում[22] ավստրիացին ստացավ ծնկի վնասվածք՝ բաց թողելով մրցաշրջանի շարունակությունը[23]։ Սևիլյայի կազմում Վյոբերը անցկացրեց 8 հանդիպում[24]։
2019 թվականի օգոստոսի 13-ին Վյոբերը 5 տարվա պայմանագիր կնքեց Ռեդ Բուլ Զալցբուրգի հետ[25][26][27][28]։
Վյոբերը ներկայացրել է Ավստրիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2015 թվականին նա մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[29]՝ անցկացնելով 3 հանդիպում, սակայն Ավստրիան դուրս մնաց խմբային փուլից[30]։ Մ19 հավաքականի կազմում Վյոբերը մասնակցեց 2016 թվականի Եվրոպայի առաջնությանը[31]՝ անցկացնելով 3 հանդիպում, իսկ Ավստրիան դուրս մնաց խմբային փուլից[32]։
Ավստրիայի ազգային հավաքական առաջին անգամ հրավիրվեց 2017 թվականի սեպտեմբերին՝ Ուելսի և Վրաստանի դեմ խաղերի համար[33][34], սակայն այս հանդիպումներում խաղադաշտ դուրս չեկավ[35][36]։ Ազգային հավաքականում իր դեբյուտը նշեց 2017 թվականի հոկտեմբերի 6-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Սերբիայի դեմ խաղում[37][38]։
2019 թվականի օգոստոսի 20-ի դրությամբ[39]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Ռապիդ Վիեննա B | 2015–16 | Ավստրիայի Ռեգիոնալլիգա | 20 | 1 | — | 20 | 1 | |||||
2016–17 | 8 | 2 | 8 | 2 | ||||||||
Ընդհանուր | 28 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 28 | 3 | ||
Ռապիդ Վիեննա | 2015–16 | Ավստրիայի Բունդեսլիգա | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | — | 1 | 0 | |
2016–17 | 11 | 0 | 4 | 1 | 2 | 0 | 17 | 1 | ||||
2017–18 | 5 | 1 | 1 | 0 | 0 | 0 | 6 | 1 | ||||
Ընդհանուր | 16 | 1 | 5 | 1 | 3 | 0 | 0 | 0 | 24 | 2 | ||
Յոնգ Այաքս | 2017–18 | Էրստե Դիվիզի | 1 | 0 | — | — | 1 | 0 | ||||
Այաքս | 2017–18 | Էրեդիվիզի | 22 | 1 | 1 | 0 | 0 | 0 | 23 | 1 | ||
2018–19 | 8 | 0 | 2 | 0 | 6 | 0 | 16 | 0 | ||||
Ընդհանուր | 30 | 1 | 3 | 0 | 6 | 0 | 0 | 0 | 39 | 1 | ||
Սևիլյա | 2018–19 | Լա Լիգա | 7 | 0 | 0 | 0 | 1 | 0 | — | 8 | 0 | |
Ռեդ Բուլ Զալցբուրգ | 2019–20 | Ավստրիայի Բունդեսլիգա | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Կարիերայի ընդհանուր | 82 | 5 | 8 | 1 | 10 | 0 | 0 | 0 | 100 | 6 |
2019 թվականի օգոստոսի 20-ի դրությամբ[39]
Ավստրիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2017 | 2 | 0 |
2018 | 1 | 0 |
2019 | 2 | 0 |
Ընդհանուր | 5 | 0 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.