Մարկ Էդի

From Wikipedia, the free encyclopedia

Մարկ Էդի

Մարկ Էդի Ջոնսոն (անգլ.՝ Mark Addy Johnson, հունվարի 14, 1964(1964-01-14)[1][2], Յորք, Յորք, Նորթ Յորքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), ֆիլմի և հեռուստատեսության բրիտանացի դերասան։

Կենսագրություն

Մարկ Էդին ծնվել է 1964 թվականի հունվարի 14-ին Յորք քաղաքում (Յորքշիրի կոմսություն, Անգլիա, Մեծ Բրիտանիա)։ 1982-84 թվականներին սովորել է Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայում։ Ներկայումս ապրում է գյուղում՝ Յորքից մի փոքր ներքև, իր կնոջ՝ Քելլիի (ամուսնացել է 1996 թվականին) և երեք երեխաների՝ աղջկա՝ Ռուբիի (ծնվել է 2000 թվականին), և որդիների՝ Չարլիի (ծնվել է 2003 թվականին) ու Օսկարի (ծնվել է 2005 թվականին) հետ[4]։ Էդիի հարազատները Յորքում ապրել են դեռևս 1910-ական թվականներից (դա ստույգ հայտնի է առնվազն իր տատիկներից մեկի մասին)։ Նրա հայրը՝ Յանը (Ian), աշխատել է Յորքի եկեղեցում որպես ապակեգործ[5]։

Ստեղծագործություն

Հեռուստատեսություն

Առաջին անգամ հեռուստատեսությունում հայտնվել է 1988 թվականին՝ նկարահանվելով «Շատ յուրահատուկ պրակտիկա» կատակերգական սերիալում, որին հաջորդել են «Սրտի բաբախումը», «Band of Gold», «Ամուսնացածները... Երեխաների հետ միասին», «Bruised Fruit», «Peak Practice», «Փափուկ կապույտ գիծ», «Too Much Sun» և «Sunnyside Farm» սերիլաները։

Նկարահանվել է ITV կինոընկերությոան երկու կատակերգական սերալներում՝ Bonkers (հեռուստասերիալ) (2007) և Bike Squad (2008), որոնցից վերջինում խաղացել է սերժանտ Ջոն Ռուկի դերը (Sergeant John Rook):

2009 թվականի հունիսի 19-ին Ջորջ Ռեյմոնդ Ռիչարդ Մարտինն իր բլոգում հայտարարել է, որ Մարկ Էդին պետք է խաղա թագավոր Ռոբերտ Բարատեոնի դերը HBO հեռուստացանցի «Գահերի խաղ» հեռուստասերիալում[6].

Ֆիլմ

Առաջին դերը լիամետրաժ ֆլմում խաղացել է 1997 թվականին «Տղամարդկանց մերկապար» կինոնկարում, որի համար առաջադրվել է BAFTA մրցանակի որպես երկրորդ պլանի լավագույն դերասան։ Դրան հաջորդել է Մակ ՄքԱրթուրի (Mac McArthur) դերը Ջեկ Ֆրոստ ֆիլմում (1998), որում նա խաղացել է Մայքլ Կիտոնի և Ֆրեդ Ֆլինստոունի հետ միասին։

2001 թվականին նա խաղացել է պալատական Քրիս Ռոքի դերը «Հետ դեպի Երկիր» կատակերգությունում և Ռոնալդի դերը ռեժիսոր Բրայան Հելգելենդի «Մի ասպետի պատմություն» ֆիլմում։ Հետագայում Էնդին նկարահանվել է Հերբերտ Ուելսի ֆանտաստիկ վեպերի էկրանավորումներում՝ «Ժամանակի մեքենան» և Ժյուլ Վեռնի ստեղծագործության հիման վրա նկարահանված «Աշխարհի շուրջը 80 օրում» ֆիլմերում։

2010 թվականին խաղացել է վանական Տուկի դերը Ռիդլի Սքոթի «Ռոբին Հուդ» ֆիլմում

Ֆիլմագրություն

Մանրամասն տեղեկատվություն Տարի, Հայերեն անվանում ...
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1987 ս The RitzՏոնի
1987 ս The Continental
1988 ս Շատ յուրահատուկ պրակտիկա A Very Peculiar PracticeՄել Պրենտիս
1990 ֆ Dark Romances Vol. 2ՍԵմ
1990-1995 ս Մաքուր անգլիական սպանություն The BillՄեթյու Հոլդեն/Ֆրենկ Հեջեմս
1994 ս Between the LinesՊիսի
1995 ս Ոսկե բանդա Band of GoldԴիսի Շերինքթոն
1995 ս Մաքսիմալ պրակտիկա Peak PracticeԱլեկ Կիտսոն
1995 ս Արևելյան Ֆինչիլի հոգիների որսորդները Ghostbusters of East FinchleyՆյուլի
1995-1996 ս Սրտի բաբախումը HeartbeatՆորման Գրինգրաս
1996 ֆ Bruised FruitՀրեշտակ
1996 ս Out of the BlueՌոբբո
1996 ֆ RespectՋո Կառ
1996 ս Փափուկ կապույտ գիծ The Thin Blue LineԳերի Բոյլ
1997 ֆ The Heart SurgeonՖիլ Մայքրովտ
1997 ս Sunnyside FarmՔեն Սանիսայդ
1997 ֆ Տղամարդկանց մերկապար The Full MontyԴևիդ
1997 ս Դրյու Կերիի շոուն The Drew Carey ShowՄարկ Էդդի
1998 ֆ Closer
1998 ֆ Ջեկ Ֆրոստ Jack FrostՄաք ՄքԱրթուր
1999 ֆ The Last YellowՖրենկ
1999 ֆ The Flint Street Nativity
2000 ֆ Ֆլինստոունը Ռոք-Վեգասում The Flintstones in Viva Rock VegasՖրեդ Ֆլինստոուն
2000 ֆ Married 2 MalcolmՄալկոլմ
2000 ս Too Much SunՆայջել Կոունվեյ
2000 ֆ The AnnouncementԷնդի
2001 ֆ Հետ դեպի Երկիր Down to EarthՑիսկո
2001 ֆ Մի ասպետի պատմություն A Knight's TaleՌոլանդ
2002 ֆ Ժամանակի մեքենան The Time MachineԴևիդ Ֆիլբի
2002 ֆ Խաղից դուրս HeartlandsՌոն
2002-2006 ս Կամակոր ծնողներ Still StandingԲիլլ Միլլեր
2003 ֆ Վատ արարքներ կլանողը The OrderԹոմաս Գարեթ
2004 ֆ Աշխարհի շուրջը 80 օրում Around the World in 80 Days
2007 ս Խելագարվածը BonkersՏոնի Բարկեր
2008 ֆ Bike SquadՍերժանտ Ջոն Ռուկ
2009 ֆ Արյունոտ շրջան:1983 Red Riding: In the Year of Our Lord 1983Ջոն Պիգոտ
2010 ֆ Սա շատ հիանալի հանդերձյալ կյանք է It's a Wonderful AfterlifeՍմայթ
2010 ֆ Բարնի տարբերակով Barney's VersionՔննիչ Օ' Հիրն
2010 ֆ Ռոբին Հուդ Robin HoodՏուկ եղբայր
2011 ս Գահերի խաղ Game of ThronesРоберт Баратеон
2011 ս Մեծ հույսեր Great ExpectationsՊաբլուչոկ
2011-2013 ս Գահազուրկը TrolliedԷնդի
2013 ս Սինդիկատ The SyndicateԱլան
2013-2015 ս Ատլանտիդա AtlantisՀերկուլես
2014 ս Հիշիր ինձ (մինի սերիալ) Remember MeРоб Фэйрхолм
2016 ս Jerichoքննիչ Էռլ Բեմֆորդ
2016 ս New BloodԴարեք Սենզ
Փակել

Մրցանակները և անվանակարգերը

Մանրամասն տեղեկատվություն Մրցանակներ և անվանակարգեր, Տարի ...
Մրցանակներ և անվանակարգեր
Տարի Մրցանակ Կատեգորիա Ֆիլմը կամ սերիալը Արդյունքը Ծանոթագրություն
1998
BAFTA
Երկրորդ պլանի լավագույն տղամարդու դերը Տղամարդկանց մերկապար Առաջադրված
Chlotrudis Award
Երկրորդ պլանի լավագույն տղամարդու դերը Տղամարդկանց մերկապար Առաջադրված
MTV Movie Awards
Լավագույն պարող Տղամարդկանց մերկապար Առաջադրված
Online Film & Television Association
Տարվա հայտնություն Տղամարդկանց մերկապար Առաջադրված
Ճանապարհորդ
Երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարում Տղամարդկանց մերկապար Առաջադրված
ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակ
Դերասանական կազմի մեջ լավագույն դերասան Տղամարդկանց մերկապար Հաղթանակ
2004
Երիտասարդ դերասան
Կամակոր ծնողներ Առաջադրված
2012
ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակ
Դրամատիկական սերիալում լավագույն դերասանական կազմ Գահերի խաղ Առաջադրված
Փակել

Դերեր թատրոնում

Comedy Theatre

  • 2006 — Donkeys' Years (անգլ.) Michael Frayn (անգլ.) Кевин Снелл (Kevin Snell)

National Theatre

  • 2007-2008 Վիլյամ Շեքսպիրի ոչնչից աղմուկը (Dogberry)
  • 2007-2008 Ֆրամ (պիես) (անգլ) Թոնի Հարիսոն (անգլ.) Յալմար Յոհանսեն

Ծանոթագրություններ

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.