Մանիբոլ (անգլ.՝ Moneyball), կենսագրական ֆիլմ, սպորտային դրամա, որի ռեժիսորն է Բենեթ Միլերը։ Ֆիլմը հիմնված է Մայքլ Լյուիսի գրքի վրա, որը լույս է տեսել 2003 թվականին։ Ֆիլմը պատմում է բեյսբոլային թիմի՝ «Օկլանդ Աթլետիկսի» և նրա գլխավոր մենեջեր՝ Բիլլի Բինի մասին։ Բիլլիի նպատակն է առանց մեծ ֆինանսական ներդրումների ստեղծել մրցունակ թիմ։
Արագ փաստեր Մանիբոլանգլ.՝ Moneyball, Երկիր ...
|
---|
|
Երկիր | ԱՄՆ |
---|
Ժանր | կենսագրական ֆիլմ, սպորտային ֆիլմ և դրամա |
---|
Թվական | սեպտեմբերի 9, 2011[1] և փետրվարի 2, 2012[2] |
---|
Լեզու | անգլերեն |
---|
Ռեժիսոր | Բեննեթ Միլլեր[3][4][5][…] |
---|
Պրոդյուսեր | Բրեդ Փիթ, Մայքլ Դե Լուկա և Rachael Horovitz? |
---|
Սցենարի հեղինակ | Սթիվեն Զաիլյան, Աարոն Սորկին և Մայքլ Լյուիս |
---|
Դերակատարներ | Ջոնա Հիլ[3][4][6][…], Ֆիլիպ Սեյմուր Հոֆման[3][4][7], Բրեդ Փիթ[3][4][6][…], Ռոբին Ռայթ[4][6][7], Քրիս Փրեթ[7], Կետրին Մորիս, Սփայք Ջոնզ[7], Առլիս Հովարդ[7], Casey Bond?[7], Գլեն Մորշաուեր[7], Ջեք ՄաքԳի[7], Քերիս Դորսի[7], Նիկ Սիրսի[7], Դայմոնդ Ռիդ[7], Stephen Bishop?[7], Vyto Ruginis?[7], Royce Clayton?[7], Բրենտ Ջենինգս[7], Nick Porrazzo?[7], Reed Thompson?[7], Ջեյմս Շանքլին[7], Diane Behrens?[7], Տակայո Ֆիշեր[7], Derrin Ebert?[7], Miguel Mendoza?[7], Gerardo Celasco (Adrian Bellani)?[7], Tom Gamboa?[7], Barry Moss?[7], Թեմմի Բլանչարդ[8], Լեզա Գերերո, Բոբի Կոտիկ, Ken Medlock? և Art Ortiz? |
---|
Օպերատոր | Ուոլլի Փֆիսթեր |
---|
Երաժշտություն | Մայքլ Դաննա |
---|
Մոնտաժ | Քրիստոֆեր Թելեֆսեն |
---|
Պատմվածքի վայր | Օքլենդ |
---|
Նկարահանման վայր | Լոնգ Բիչ |
---|
Կինոընկերություն | Scott Rudin Productions, Michael De Luca Productions և Columbia Pictures |
---|
Տևողություն | 133 րոպե |
---|
Բյուջե | 50 000 000 $[9] |
---|
Շահույթ | 110 200 000[10] |
---|
Պաշտոնական կայքէջ |
Փակել
2001 թվականի փլեյ-օֆֆում «Նյու Յորք Յանկիսին» պարտվելուց հետո «Օկլանդ Աթլետիկսը» կորցնում է մի քանի առաջնային դիրքեր գրավող խաղացողներ. նրանք գնում են ուրիշ թիմեր ավելի բարձր աշխատավարձով։ Գլխավոր մենեջեր Բիլլի Բինը ստիպված է լինում նրանց փոխարինել պակաս տաղանդավոր և հաջողակ բեյսբոլիստներով 2002 թվականի մրցաշրջանի համար։ Քլիվլենդ գալու ժամանակ Բիլլին հանդիպում է Պիտեր Բրենդին, որը նոր էր ավարտել Յելի համալսարանի տնտեսագիտական բաժինը և օգտագործում էր նոր մեթոդ խաղացողների ձեռքբերման բնագավառում։ Հաշվի առնելով խաղացողների տվյալները՝ Բիլլին որոշում է փորձել Պիտերի տեսությունը և պայմանագիր կնքում մի քանի խաղացողների հետ, որոնք, ըստ «Աթլետիկսի» սքաութների (սքաութներն այն մարդիկ են, որոնք կառավարում են թիմը՝ մարզիչներ, մենեջերներ և այլք), լավ մարզավիճակում չէին, իսկ Պիտերին նշանակում է իր օգնական։ Ֆիլմի ընթացքում հայտնվում են մի քանի ֆլեշբեքներ, որտեղ տեսնում ենք Բիլլի կյանքը. բեյսբոլային սքաութները նրան խոսք էին տվել հրաշալի բեյսբոլային ապագա, և Բիլլին հրաժարվում է համալասարան ընդունվելուց՝ բարձրագույն լիգայում խաղալու համար, բայց, ցավոք, նրա կարիերան չի հաջողվում։
«Աթլետիկսի» սքաութները չեն հավատում նոր մեթոդին, որն ընտրել է Բիլլին։ Համաձայն դրան՝ Բիլլին վարձում է երեք ավելի թույլ խաղացողներ մեկ ուժեղի փոխարեն։ Չնայած խաղացողներին Բիլլին է գնում, գլխավոր մարզիչ Արթ Հոուն է որոշում թիմի կազմը, և նա դուրս է թողնում նորեկներին։ Տասնչորս խաղից հետո «Աթլետիկսը» զբաղեցնում է վերջին տեղը մրցաշարի աղյուսակի մեջ, և վիճակն ուղղելու ու նորեկներին խաղալու հնարավորություն տալու համար Բիլլին վաճառում է այն խաղացողներին, որոնց բաց էր թողնում դաշտ գլխավոր մարզիչը։ Բինը հավատացնում է ակումբի սեփականատիրոջը, որ մրցաշրջանի կեսին նրանք կլինեն լավագույն յոթնյակի մեջ։ Հոուն, չունենալով այլ ելք, բաց է թողնում դաշտ այն խաղացողներին, որոնց գնել էր Բիլլին, և նրանք սկսում են հաղթել։ Թիմը հաղթում է քսան խաղ շարունակ՝ ռեկորդ սահմանելով ամերիկյան բեյսբոլում։ Չնայած հաջողությանը՝ «Աթլետիկսը» պարտվում է փլեյ-օֆում «Մինիսոթա թվինս» թիմին և դուրս մնում մրցաշարից, բայց Բիլլին գոհ էր արդյունքներից և արդեն գիտեր, որ Պիտերի տեսությունը աշխատում է։
Այդ նույն տարի բեյսբոլային ակումբ «Բոսթոն Ռեդ Սոքսը» առաջարկում է Բիլլին դառնալ իր գլխավոր մենեջերը։ Չնայած նրան, որ Բիլլին կդառնար ամենաբարձր վճարվող մենեջերը բեյսբոլի պատմության ընթացքում՝ ստանալով 12.5 միլիոն դոլար տարեկան՝ նա հրաժարվում է առաջարկից և մնում «Աթլետիկսում»։
Հետաքրքիր փաստեր
- 2004 թվականից «Բոստոն Ռեդ Սոքսը» սկսում է օգտագործել այդ տեսությունը նոր խաղացողներ գնելիս։
- «Օկլանդ Աթլետիկսի» սեփականատիրոջ դերը խաղացել է Բոբի (Ռոբերտ) Կոտիկը՝ հայտնի համակարգչային խաղեր արտադրող Աքթիվիժն Բլիզարդի (Activision Blizzard) ընկերության նախագահը։
Նկարահանող անձնակազմ
- ռեժիսոր - Բենեթ Միլեր
- սցենարիստ - Մայքլ Լյուիս (վեպ), Աարոն Սորկին և Ստիվեն Զալյան (սցենար), Ստեն Չերվին (պատմություն)
- պրոդյուսերներ - Մայքլ դե Լուկա, Ռեյչալ Հորվից, Սկոթ Ռուդին
- օպերատոր - Ուոլի Փֆայսթեր
- մոնտաժ - Քրիստոֆեր Թելևսեն
- դերասանների ընտրությունը - Ֆրենսին Մեյսլեր
- երգահան - Մայքլ Դաննա
Դերասանական անձնակազմ
- Բրեդ Փիթ - Բիլլի Բինն
- Ջոնա Հիլ - Պիտեր Բրենդ
- Ֆիլիպ Սեյմուր Հոֆման - Արթ Հոու
- Ռոբին Ռայթ - Շերն
- Քրիս Փրաթ - Սքոթ Հեթբերգ
- Քերիս Դորսեյ - Քյսի Բինն
- Սթեֆան Բիշպ - Դավիդ Ջասթիս
- Բրենթ Ջենինգս - Ռոն Վաշինգթոն
Ամբողջ դերասանական և նկարահանող անձնակազմի մասին անգլերեն լեզվով կարող եք իմանալ այստեղ
Մրցանակներ
2011 - AFI Film
2011 - Boston Society of Film Critics
- լավագույն դերասան - Բրեդ Փիթ
- լավագույն սցենար - Աարոն Սորկին և Ստիվեն Զալյան
2011 - Broadcast Film Critics Association
- լավագույն ադապտացված սցենար - Աարոն Սորկին (սցենար), Ստիվեն Զալյան (սցենար), Ստեն Չերվին (պատմություն)
2011 - Chicago Film Critics Association
- լավագույն ադապտացված սցենար - Աարոն Սորկին (սցենար), Ստիվեն Զալյան (սցենար)
2011 - New York Film Critics Circle
- լավագույն դերասան - Բրեդ Փիթ
- լավագույն սցենար - Աարոն Սորկին և Ստիվեն Զալյան
Նոմինացիաներ
- լավագույն ֆիլմ
- լավագույն ձայն
- լավագույն դերասան - Բրեդ Փիթ
- լավագույն երկրորդ պլանի դերասան - Ջոնա Հիլ
- լավագույն ադապտացված սցենար - Աարոն Սորկին (սցենար), Ստիվեն Զալյան (սցենար), Ստեն Չերվին (պատմություն)
- լավագույն մոնտաժ - Քրիստոֆեր Թելևսեն
- լավագույն ֆիլմ դրամա ժանրում
- լավագույն դերասան - Բրեդ Փիթ
- լավագույն երկրորդ պլանի դերասան - Ջոնա Հիլ
- լավագույն ադապտացված սցենար - Աարոն Սորկին (սցենար), Ստիվեն Զալյան (սցենար)
BAFTA
- լավագույն ադապտացված սցենար - Աարոն Սորկին (սցենար), Ստիվեն Զալյան (սցենար)
- լավագույն դերասան - Բրեդ Փիթ
- լավագույն երկրորդ պլանի դերասան - Ջոնա Հիլ
- Երկիրը ԱՄՆ
- Լեզուն Անգլերեն
- Պրեմիերան կայացել է 2011 թվականի սեպտեմբերի 9-ին Կանադայում, Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում
Այլ երկրներում այն կայացել է
- ԱՄՆում - 19 սեպտեմբեր 2011
- Հնդկաստանում - 7 հոկտեմբեր 2011
- Ղազախստանում - 20 հոկտեմբեր 2011
- Ռուսաստանում - 20 հոկտեմբեր 2011
- Ֆրանսիայում - 16 նոյեմբեր 2011
- Գերմանիայում - 2 հունվար 2012
- Ֆինլանդիայում - 2 դեկտեմբեր 2011
- Բելգիայում - 7 դեկտեմբեր 2011
- Պորտուգալիայում - 12 հունվար 2012
- Դանիայում - 15 դեկտեմբեր 2011
- Նոր Զելանդիայում - 16 փետրվար 2012
- Քուվեյթում - 8 դեկտեմբեր 2011
- Իտալիայում - 25 նոյեմբեր 2011
- Ճապոնիայում - 9 նոյեմբեր 2011
- Ֆիլմը գունավոր
- Ֆիլմը նկարահանվել է (տեղանքը)
California State University Long Beach, California, USA
Bellflower Boulevard, Long Beach, California, USA
Downtown, Los Angeles, California, USA
Fenway Park - 4 Yawkey Way, Boston, Massachusetts, USA
Oakland, California, USA (Օկլանդ Աթլետիկսի մարզադաշտ)
- Տևողություն - 133 րոպե
- Ձայնը - Dolby Digital, SDDS, DTS (as Datasat Digital Sound)
- Տեսախցիկը - Arriflex 435 ES, Panavision Panaflex Millennium XL2 և Panavision Panaflex Platinum
- Օպտիկան - Panavision Primo Lenses
- Պատկերի կողմերի հարաբերությունը 1.85 ։ 1
- Ֆիլմը նկարվել է 35 մմ ժապավենի վրա (Kodak Vision3 250D 5207 և Vision3 500T 5219)
- Տպվել է (լաբորատորիա) - ColorWorks, Culver City (CA), USA և DeLuxe, Hollywood (CA), USA
- Տպվել է 35 մմ ժապավենի վրա (Kodak Vision 2383) երկարությունը 3644 մետր և D-Cinema
Ֆիլմի անունը այլ լեզուներով
- Միջազգային անունը - Moneyball