Մարբելյա
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Մարբելյա (իսպ.՝ Marbella), մունիցիպալիտետ և քաղաք Իսպանիայում։ Մտնում է Մալագա պրոնվիցիայի մեջ՝ Անդալուզիա ինքնավար համայնքում[1]։ Մունիցիպալիտետը գտնվում է Կոստա դել Սոլ Օքսիդենտալ շրջանում։ Նրա տարածքը գրավում է 117 կմ², իսկ բնակչությունը կազմում է 136 322 մարդ 2010 թվականի մարդահամարի տվյալների համաձայն։ 2012 թվականին քաղաքի բնակչությունը կազմել է 140,473 մարդ[2]։ Վարչական կենտրոնից գտնվում է 58 կմ հեռավորության վրա։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Մարբելյա | |||||
Marbella | |||||
| |||||
Տեսարան Մարբելյայից | |||||
Երկիր | Իսպանիա | ||||
Ինքնավար համայնք | Անդալուսիա | ||||
Նահանգ | Մալագա | ||||
Շրջան | Կոստա դել Սոլ Օքսիդենտալ | ||||
Քաղաքապետ | Մարիա Անխելես Մունյոս Ուրիոլ | ||||
Մակերես | 117 կմ² | ||||
ԲԾՄ | 22 մետր | ||||
Կլիմայի տեսակ | Միջերկրածովյան կլիմա տաք ամառերով | ||||
Բնակչություն | 136 322 մարդ (2010) | ||||
Խտություն | 1098 մարդ/կմ² | ||||
Տեղաբնականուն | Marbellí marbellero marbellense | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | (+34) 952 | ||||
Փոստային դասիչ | 29600 | ||||
Ավտոմոբիլային կոդ | MA | ||||
Պաշտոնական կայք | marbella.es | ||||
| |||||
Քաղաքն ունի զգալի հնագիտական ժառանգություն[3] մի քանի թանգարաններ[4][5] ներկայացումների համար նախատեսված վայրեր[6] և մշակութային օրացույց[7][8] օպերային և այլ ներկայացումների հետ կապված[9]։
Մարբելյան Իսպանիայի միջերկրածովյան շրջանների զբոսաշրջային հանգստավայր է։ Մարբելյայից 4 կմ հեռու գտնվում է ժամանականկից ստանդարտներին համապատասխանող Պուերտե Բանուս նավահանգիստը։
Մարբելյան գեղեցիկ բնությունով առողջարանային և զբոսաշրջային քաղաք է, որը հայտնի է մասսայական լողափերով։ Հին քաղաքը վերականգնվել է։ Դրա կենտրոնը Նարինջի հրապարակն է, որտեղ տեղակայված է քաղաքապետարանի շենքը։
Քաղաքի տեսարժան վայրերն են՝
|
Գտնվում է Միջերկրական ծովի ափին՝ տարածվելով դեպի հարավ։ Ջրամերձ տարածքներում ուրբանիզացիայի մակարդակը խիստ բարձ է։
Այստեղ առկա են 5 երկրաձևաբանական միավորներ՝ Սիեռա Բլանկա լեռը, որի ամենաբարձր գագաթն ունի 1,275 մ բարձրություն, Սիեռա Բլանկա Պիեդմոնտ (նախալեռներ), ցածրադիր շրջաններ, հարթավայրեր, ափամերձ տարածքներ[16]։
Սիեռա Բլանկան գտնվում է պրովինցիայի առավել կենտրոնական հատվածում։ Այս լեռը եռագագաթ է՝ La Concha, Juanar Cross, Mount Lastonar։
Մարբելյային բնորոշ է փոփոխական տեղագրություն․ առկա են հարթավայրեր և դրանց կողքին՝ լեռներ[17]։
Ամբողջ տարածաշրջանը սնուցվում է Միջերկրական ծովի ավազանից։ Գետերը կարճ են և ունեն թեք գետեզրեր, այնպես, որ ջուրը հաճախ ափերից դուրս է գալիս[18]։
Գետերից են Գուադալաման, Գուադաիզան, Վերդեն և Ռիո Ռեալը, որոնք էլ ապահովում են հիմնական ջրային պաշարը։ Տեղումների անկանոնությունը հանգեցրել է կիսացամաքած գետերի առաջացմանը, որոնք ամռանը չորանում են։
Մարբելյան հյուսիսային կողմից պաշտպանված է Կորդիլերներով։ Այստեղ առկա է միկրոկլիմա, տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է 18 °C (64 °F)։ Ամենաբարձր լեռների գագաթները երբեմն ծածկվում են ձյան շերտով, որոնք սովորաբար հալչում է մի կամ երկու օր անց։ Տեղումների միջին քանակը կազմում է 628 լ/մ ²[19]։
Այստեղ հանդիպում են քարարծիվ, վայրի այծ, եղջերու, աղվես, նապաստակ և այլն[20]։
Դունաս դե Արտոլայի ափն ունի բնական հուշարձանի կարգավիճակ, այդ թվում Կոստա դել Սոլը, որտեղ աճում են բազմաթիվ բույսեր և խոտաբույսեր, որոնց մեծ մասն ունեն կարևոր նշանակություն։ Յստեղ հանդիպում է Juniperus macrocarpa փշատերև բուսատեսակը[21]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.