նկարչուհի From Wikipedia, the free encyclopedia
Մարալի Բեկ-Մարմարչևա (1870, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 23, 1937, Տալլին, Էստոնիա)[1], հայ ազնվական ընտանիքից սերած ռուս-էստոնացի գեղանկարչուհի։ Լայնորեն հայտնի է եղել ոչ միայն ռուսական, այլև էստոնական, գերմանական և հրեական շրջանակներում[1]։
Մարալի Բեկ-Մարմարչևա | |
---|---|
Ծնվել է | 1870 |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | նոյեմբերի 23, 1937 |
Մահվան վայր | Տալլին, Էստոնիա |
Քաղաքացիություն | Էստոնիա և Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | նկարչուհի |
Մարալի Բեկ-Մարմարչևան ծնվել է Թիֆլիսում, հին հայկական զինվորականի ընտանիքում։ Նախնական կրթությունը ստացել է Թիֆլիսի գիմնազիայում։ Որից հետո, հակադրվելով ծնողների կամքին՝ ուղևորվել է Պետերբուրգ՝ գեղարվեստական կրթություն ստանալու և մնացած ողջ կյանքն անցել է ծննդավայրից հեռու։ Նա հաճախել է Նկարիչների խրախուսական ընկերության դպրոց[2], Օ․ Է․ Բրազի ղեկավարությամբ։ Որից հետո ավարտել է Գեղարվեստի ակադեմիային առընթեր Գեղարվեստի բարձրագույն դպրոցը, որտեղ նրա ուսուցիչներն են եղել ռուսական պատմական և կրոնական ժանրային գեղնկարիչ Պյոտր Եվգենևիչ Մյասոեդովը և Ի․ Ե․ Ռեպինը (հետագայում բարեկամական նամակագրական կապ է ունեցել Ռեպինի հետ, մինչև նկարչի մահը)[3]։ Ստանալով միջնակարգ դպրոցներում գծանկար և նկարչություն դասավանդելու իրավունք՝ նա մեկնել է Ռևել (Տալլին), որտեղ բացել է իր սեփական արվեստանոցը և դասավանդել է քաղաքային գիմնազիաներում[4]։
1912 թվականին նա նկարել է ժառանգ-ցեսարևիչի՝ Ալեքսեյ Ռոմանովի դիմանկարը, Ալեքսանդրյան գնդի հուսարի սև համազգեստով․ այդ ժամանակ Ալեքսեյը նշանակվել էր այդ գնդի հրամանատար, իսկ Մարալի Բեկ-Մարմարչևայի երկու եղբայրները ծառայում էին այդ գնդում։ Նկարը նվիրել է կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնային, ինչի համար Մարալին արժանացել է կայսրուհու խրախուսանքինՆրա հայտնի դիմանկարներից են Ռեպինի և Մարդջանիշվիլիի դիմանկարները։
1915 թվականից Կանանց առաջին գեղարվեստական խմբակի անդամ է եղել, մասնակցել է խմբակի ցուցահանդեսներին։
Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո եղբոր՝ Հյուսիս-արևմտյան բանակի գնդապետ Միխայիլի (? - 1924) հետ Կռասնոյե Սելոյով (Կրասնոսելսկի շրջան) տեղափոխվել է Տալլին։ Բնակվելով այնտեղ՝ ղեկավարել է գեղարվեստի դպրոցը, դպրողի աշակերտների ցուցահանդեսներ է կազմակերպել։
Մարալին իր կյանքի մեծ մասն անցկացրել է Թիֆլիսից դուրս։ Կյանքի մայրամուտին նա ցանկանում էր վերադառնալ հարազատ քաղաք, որտեղ շարունակում էր բնակվել իր հարազատ քույրը։ Հունիսի սկզբին Նառվա-Յիեսուու մեկնելու նախօրեին, որտեղ նա սովորաբար մեկնում էր ամռան ամիսներին, Տալլինի փողոցներից մեկում նա ստացել է ուղեղի արյունազեղում։ Նրան տեղափոխել են դոկտոր Գ․ Գիրշի առողջարան։ Երեք ամիս անց նա գրեթե առողջացել էր։ Տեղափոխվելով մասնավոր բնակարան, սակայն վիճակը կտրուկ վատացել է։ Նրան տեղափոխել են նույն առողջարանը։ Սեպտեմբերին նրան տեղափոխել են Զևալդ հիվանդանոցի առողջարան։ Նրա հոգեկան վիճակը ծանրացել է․ նա սկսել էր չճանաչել իրեն այցելության եկած ծանոթներին, գրեթե չէր ուտում, անվերջ անկողմնում պատկած էր, իսկ կյանքի վերջին օրերին անվերջ կանչում էր մահացած մորը։
1937 թվականի նոյեմբերի 23 -ի առավոտյան ժամը 7-ին վրա էր հասել մահը։ 13 տարի առաջ մահացել էր նրա եղբայրը և նա միայնակ էր մնացել, իրեն ամբողջովին նվիրել էր նկարչությանը, պոեզիային, գրականությանն ու թատրոնին։
«Նա արվեստի մարդ էր, բարի և ստրաբաց, մշտապես ինչ-որ մեկի մասին մտածող, մշտապես ինչ-որ մեկի մասին հոգացող»[1]։
Շատերին է կրթել անվճար, և մշտապես խնամքով է վերաբերվել տաղանդներին։ Մշտապես կարիքի մեջ լինելով, այնուամենայնիվ, միշտ ընդառաջ է գնացել մտերիմներին, մշտապես ինչ-որ մեկի մասին հոգում էր[5]։
Մարալի Բեկ-Մարմարչևան ուներ երեք եղբայրներ և մեկ քույր․
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.