Մասուլե
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Մասուլե (պարս.՝ ماسوله, նաև ռոմանացված են որպես Māsūleh, Masoleh and Masouleh), Իրանի Ֆուման մարզի Գիլան գավառի Սարդար է Ջանգալ շրջանի կենտրոնը։
Քաղաք | ||
---|---|---|
Մասուլե | ||
ماسوله | ||
Մասուլեի համայնապատկեր | ||
Երկիր | Իրան | |
Համայնք | Sardar-e Jangal District? | |
ԲԾՄ | 1050 մետր | |
Բնակչություն | 393 մարդ (2016)[1] | |
| ||
Բնակչությունը՝ 393 մարդ (2016)[1]։
Պատմական անուններն Māsalar and Khortāb։
Հիմնադրվել է մ․ թ․ 10-րդ դարում։
Մասուլեն գտնվում է մոտավորապաես 60 կմ դեպի Ռաշտի հարավ-արևմուտք, և 30 կմ դեպի Ֆումանի արևմուտք։ Այն 1,050 մետր բարձր է ծովի մակարդակից՝ ձգվելով Ալբորզ կամ Էլբորզ լեռնաշղթայով, գտնվում է Կասպից ծովի հարավային ափի մոտ։
Թեև արձանագրված է, որ բնակչությունն այստեղ հաստատվել է մ․թ․ 10-րդ դարում, Գիլան գավառը երկար ու հին պատմություն ունի։
Մասուլեի առաջին գյուղը հիմնադրվել է մ․թ․ 1006 թվականին այժմյան քաղաքից 6 կմ դեպի հյուսիս, և կոչվում է հին Մասուլե (պարսկերեն - Կոհնե Մասուլե)։ Մարդիկ հեռացել են Հին Մասուլեից ժանտախտի ու հարևան ժողովուրդների հարձակումների պատճառով։
Մասուլե Ռուդ Խանը քաղաքով հոսող գետ է, որն 200 մետր հեռավորության վրա ունի ջրվեժ։ Այն դադարում է ձմռանը։ Մասուլեում մառախուղը գերիշխող բնական երևույթներից է։
Մասուլեի ճարտարապետությունը յուրահատուկ է։ Շինությունները կառուցված են լեռների մեջ և իրար փոխկապակցված են։ Բակերն ու տանիքները փողոցների նման ծառայում են որպես անցուղիներ։ Մասուլեի յուրահատուկ հատակագիծը թույլ չի տալիս որևէ մոտոցիկլետի մուտքը քաղաք։ Այն Իրանի միակ քաղաքն է, որն այսպիսի արգելք ունի։ Փոքր քողոցներն ու շատ աստիճանները իսկապես անհնար են դարձնում որևէ մեքենայի մուտքը այնտեղ։
Մասուլեի տպավորիչ ճարտարապետությունը մեծապես նկարագրվում է այսպես․
«Վերևի տան բակը տակի տան բակն է»։
Մասուլեի շինություննեը մեծ մասամբ արտաքնից պատված են կավի շերտով։ Այն մառախուղի ժամանակ ապահովում է տեսանելիությամբ։ Շենքերը հիմնականում երկհարկանի են՝ աղյուսից, ծղոտից և գերաններից։
Վերին հարկում կա փոքր ընդհանուր սենյակ, մեծ հյուրասենյակ, ձմեռային սենյակ, միջանցք, զուգարան և պատշգամբ։ Ցուրտ մառան, հարդանոց, ախոռ կա ներքևում, որը վերին հարկին միացված է ներսի մի քանի նեղ աստիճաններով։
Չորս գլխավոր տեղական համայնքներ կան քաղաքում, որոնք կոչվում են՝ «Մազա-վար» (նշանակում է մզկիթի կողքին) հարավում, «Խանա-վար» (տների կողքին), «Կաշա-սար» (գագաթին ձգված) հյուսիսում և «Ասա-նահալա» (Ասադ համայնք) արևմուտքում։ Քաղաքի գործարար մասում աչքի են ընկնում Շուկան (Բազար), իչնպես նաև քաղաքի գլխավոր մզկիթը, որը կովում է «Օ-նե-բեն-նե Ալի»՝ կառուցված մ․թ․ 969 թվականին[2]։
Մասուլեի բնիկները խոսում են թալիշերեն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.