Ալբորզ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Ալբորզ օսթան (պարս.՝ استان البرز, Օսթան-է Ալբորզ), օսթան (նահանգ) Իրանի Իսլամական Հանրապետությունում, Իրանի 31 օսթաններից մեկը։ Գտնվում է երկրի կենտրոնական մասում, արևելքից սահմանակից է Թեհրան, հարավից` Մարքազի, արևմուտքից` Ղազվին, հյուսիսից` Մազանդարան օսթաններին։ Օսթանի տարածքը կազմում է 5833 կմ², բնակչությունը՝ ▲2 712 400 մարդ (2016)[1]։ Տարածքով Ալբորզը Իրանի ամենափոքր օսթանն է։ Մայրաքաղաքը Քարաջ քաղաքն է։
Ալբորզ օսթան պարս.՝ استان البرز | |
---|---|
Երկիր | Իրան |
Կարգավիճակ | օսթան (նահանգ) |
Մտնում է | Իրան |
Վարչկենտրոն | Քարաջ |
Բնակչություն | ▲2 712 400 մարդ (2016)[1] |
Տարածք | 5833 կմ² |
Սահմանակցում է | Մազանդարան, Թեհրանի նահանգ, Ղազվինի նահանգ և Կենտրոնական նահանգ |
Ժամային գոտի | UTC+3:30, UTC+4:30 և IRDT? |
ISO 3166-2 կոդ | IR-30 |
Օսթանը ձևավորվել է 2010 թվականին՝ Թեհրան օսթանի հյուսիս-արևմտյան շրջանների անջատման արդյունքում[2]։ 2014 թվականից օսթանը մասն է կազմում Իրանի 1-ին տարածաշրջանի[3], որի կենտրոնն է Թեհրանը։
2006 թվականի մարդահամարի տվյալներով այն շրջանների բնակչությունը, որոնք հետագայում մտան օսթանի կազմի մեջ, կազմում էր 2 053 233 մարդ[4]։ 2011 թվականի մարդահամարը հաշվառել էր 2 412 513[5], իսկ վերջին` 2016 թվականի մարդահամարն արդեն 2 712 400 մարդ[6]։
Տասը հազարից ավել բնակչություն ունեցող քաղաքներն են Քարաջը (բնակչությունը 2016 թվականի դրությամբ` 1 592 492 մարդ), Ֆարդիսը (181 174 մարդ), Քամալշահրը (141 669 մարդ), Նազարաբադը (119 512 մարդ), Մոհամմադշահրը (119 418 մարդ), Մահդաշտը (62 910 մարդ), Մեշքինդաշտը (62 005 մարդ), Հաշթգերդը (55 640 մարդ), Չահարբաղը (48 828 մարդ), Մեհեսթանը (42 147 մարդ), Էշթեհարդը (29 993 մարդ), Գարմդարեն (22 726 մարդ), Գոլսարը (13 745 մարդ), Քուհսարը (10 940 մարդ)[7]։ Ընդհանուր առմամբ քաղաքներում է ապրում 2 512 737 մարդ կամ օսթանի բնակչության 92,6%-ը[6]։
Օսթանը բաժանված է 7 շահրեստանների (գավառների).
Շահրեստան | Բնակ. 2011[5] | Բնակ. 2016[6] | Վարչ. կենտրոն |
---|---|---|---|
Էշթեհարդ շահրեստան | - | 37 876 | Էշթեհարդ |
Թալեքան շահրեստան | - | 16 815 | Թալեքան |
Նազարաբադ շահրեստան | - | 152 437 | Նազարաբադ |
Չահարբաղ շահրեստան | - | - | Չահարբաղ |
Սավոջբոլաղ շահրեստան | - | 259 973 | Հաշթգերդ |
Քարաջ շահրեստան | - | 1 973 470 | Քարաջ |
Ֆարդիս շահրեստան | - | 271 829 | Ֆարդիս |
Ընդհանուր | 2 412 513 | 2 712 400 | |
1Առանձնացվել է Սավոջբոլաղ շահրեստան-ից 2019-ին[8] |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.