Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Մաուրա Տոմբելի (իտալ.՝ Maura Tombelli, նոյեմբերի 8, 1952, Մոնտելուպո Ֆիորենտինո, Ֆլորենցիա, Տոսկանա, Իտալիա), իտալացի աստղագետ, աստերոիդների հայտնաբերող։ Աշխատում է Ազիագո աստղադիտարանում։ 1994-2002 թվականներին հայտնաբերել է ընդհանուր առմամբ 195 աստերոիդ, որոնցից ինը հայտնաբերել է միանձնյա[1]։ Այսպիսով՝ հայտնաբերած աստերոիդների քանակով նա առաջինն է մնացած բոլոր իտալացի աստղագետների մեջ։
Maura_Tombelli.jpg իտալ.՝ Maura Tombelli | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 8, 1952 (72 տարեկան) Մոնտելուպո Ֆիորենտինո, Ֆլորենցիա, Տոսկանա, Իտալիա |
Քաղաքացիություն | Իտալիա |
Մասնագիտություն | աստղագետ |
Հաստատություն(ներ) | Ասիագո Սիմա Էկարի աստղադիտարան, Արչետրիի աստղադիտարան և Observatory of San Vito a Montelupo? |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն |
Տիրապետում է լեզուներին | իտալերեն |
Երեխա(ներ) | Սանդրո Բարթոլինի |
Maura Tombelli Վիքիպահեստում |
1987 թվականին Մաուրա Տոմբելին ընդունվել է Արչետի աստղադիտարան՝ որպես փոփոխական աստղերի դիտող. այստեղ նա պաշտպանել է իր դոկտորական աշխատությունը։ 1994 թվականից սկսել է ակտիվորեն որոնել աստերոիդներ Ազիագո աստղադիտարանում՝ Ուլիսե Մունարիի հետ համատեղ, և Արչետի աստղադիտարանում՝ Ջուզեպե Ֆորտիի հետ։ Մասնավորապես, Տոմբելիի կողմից հայտնաբերվել է մերձերկրյա Ամուրի ընտանիքի (15817) Լյուչիանոտեզի աստերոիդը, որը առաջին մերձերկրյա աստերոիդն էր, որը հայտնաբերվել էր իտալացի աստղագետի կողմից։
Այժմ Մաուրա Տոմբելին մասնակցում է իր հայրենի քաղաքի՝ Մոնտելուպո Ֆիորենտինոյի մոտակայքում աստղադիտարանի կառուցմանը, մտնում է «Gruppo Italiano Astrometristi» խմբի կազմի մեջ, որը զբաղվում է իտալացի սիրող-աստղագետների աստղաչափական և աստերոիդների որոնման աշխատանքների համակարգմամբ[2] և հանդիսանում է միակ իտալացի մասնագետը՝ աստղաչափության ոլորտում։
Նրա պատվին է անվանվել (9904) Մաուրատոմբելի աստերոիդը[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.