From Wikipedia, the free encyclopedia
«Մանդալորացին» (անգլ.՝ The Mandalorian), նույնպես հայտնի է որպես «Աստղային պատերազմներ․ Մանդալորացին» (անգլ.՝ Star Wars: The Mandalorian), տիեզերական վեստերն ժանրի ամերիկյան հեռուստասերիալ, որը «Աստղային պատերազմների» տիեզերքի մի մասն է։ Պրեմիերան կայացել է ԱՄՆ–ում 2019 թվականի նոյեմբերի 12–ին Disney+ սթրիմինգային ծառայությունում, որը աշխատանքի է անցել նույն օրը։ Հեռուստասերիալի գործողությունը ծավալվում է «Ջեդայի վերադարձը» ֆիլմի գործողություններից հինգ տարի անց, իսկ գլխավոր հերոս է դարձել գլխերի որսորդ Դին Ջերինը մանդալորացիների կլանից, որն ապրում է Նոր Հանրապետության ծայրամասերում։
Մանդալորացի The Mandalorian | |
---|---|
Ժանր |
|
Ստեղծող | Ջոն Ֆավրո |
Երկիր | ԱՄՆ |
Հիմք | Ջորջ Լուկասի «Աստղային պատերազմների կերպարներ» |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր |
|
Գլխավոր դերերում | Պեդրո Պասկալ |
Գործադիր պրոդյուսեր | Քեթլին Քենեդի |
Սցենարիստ |
|
Օպերատոր | Գրեգ Ֆրեյզեր |
Երաժշտություն | Լյուդվիգ Յորանսոն |
Մոնտաժ | Դանա Գլաուբերման |
Գեղարվեստական աշխարհ | Աստղային պատերազմների տիեզերք |
Եթերաշրջանների քանակ | 3 |
Սերիաների քանակ | 23 |
Էկրաններին է | նոյեմբերի 12, 2019-ից |
Հեռուստաալիք | Disney+ |
Ընկերություն | Lucasfilm և Golem Creations? |
Դիստրիբյուտոր | Disney Media Distribution |
Պատկերի ձևաչափ | 2.39:1 |
Պաշտոնական կայքէջ |
Հեռուստասերիալի ստեղծող, սցենարիստ և շոուրանները Ջոն Ֆավրոն է։ Նա նույնպես գործադիր պրոդյուսերներից մեկն է, Դեյվ Ֆիլոնիի, Քեթլին Քենեդիի և Քոլին Ուիլսոնի հետ միասին։ Գլխավոր դերը կատարում է Պեդրո Պասկալը։ Սերիալում նույնպես նկարահանվել են Ջինա Կարանոն, Նիկ Նոլթին, Ջանկառլո Էսպոզիտոն, Կառլ Ուեզերսը, Էմիլի Սուոլոուն և Վեռներ Հերցոգը։ Առաջին եթերաշրջանը կազմված է ութ դրվագներից[1][2]։ Երկրորդ եթերաշրջանի մասին պաշտոնապես հայտարարվել է[3], դրա պրեմիերան կայանալու է 2020 թվականի աշնանը[4]։
Հեռուստասերիալի գործողությունը ծավալվում է Գալակտիկական Կայսրության անկումից հետո, բայց մինչև Առաջին Օրդենի հայտնվելը։ Սյուժեի կենտրոնում՝ միայնակ դիպուկահար–մանդալորացու արկածներն են, ով ժամանակին հզոր զինվորների ժողովրդի ներկայացուցիչն էր, ով հիմա ստիպված է ապրել հասարակության թափթփուկների հետ, Նոր Հանրապետության իշխանություններից հեռու։
Հորացիո Սանզը կատարել է Միթրոլ բաունթի դերը[8], իսկ Բրայան Փոզեյնը՝ սպիդերի օդաչուի դերը «Գլուխ 1․ Մանդալորացի»-ում[9]։ Հեռուստասերիալի ստեղծող Ջոն Ֆավրոն հնչունավորել է Պազ Վիզլային, ով հայտնվել է «Գլուխ 3․ Հանցանք»-ում[10]։ Ադամ Փելին և Ջեյսոն Սուդեյկիսը կատարել են երկու սկաուտ զինվորների դերերը «Գլուխ 8․ Քավում»-ում[11]։ Բացի այդ, 501-րդ լեգիոնի անդամները հրավիրվել են լրացուցիչ գրոհիչ ինքնաթիռների օդաչուների դերերը կատարելու համար[12][13]։
Լյուդվիգ Յորանսոնը գրել է հեռուստասերիալի առաջին եթերաշրջանների բոլոր սաունդթրեքները[14][15][16][17][18][19][20][21]։
Գլուխ 1․ Մանդալորացի[22] | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
1. | «Hey Mando!» | 2:13 | |||||||
2. | «Face to Face» | 5:13 | |||||||
3. | «Back for Beskar» | 2:25 | |||||||
4. | «HammerTime» | 2:17 | |||||||
5. | «Blurg Attack» | 1:25 | |||||||
6. | «You Are a Mandalorian» | 3:55 | |||||||
7. | «Bounty Droid» | 3:02 | |||||||
8. | «The Asset» | 1:35 | |||||||
9. | «The Mandalorian» | 3:18 | |||||||
25:23 |
Գլուխ 2․ Երեխա[23] | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
1. | «Walking on Mud» | 1:38 | |||||||
2. | «Jawas Attack» | 3:46 | |||||||
3. | «Trashed Crest» | 2:18 | |||||||
4. | «To the Jawas» | 1:35 | |||||||
5. | «The Egg» | 2:54 | |||||||
6. | «The Mudhorn» | 3:00 | |||||||
7. | «Celebration» | 3:31 | |||||||
8. | «The Next Journey» | 2:35 | |||||||
21:17 |
Գլուխ 3․ Մեղք[24] | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
1. | «A New Day» | 5:30 | |||||||
2. | «Mandalore Way» | 3:21 | |||||||
3. | «Signet Forging» | 2:02 | |||||||
4. | «Second Thoughts» | 4:19 | |||||||
5. | «Whistling Bird» | 2:22 | |||||||
6. | «Mando Rescue» | 2:14 | |||||||
7. | «I Need One of Those» | 1:34 | |||||||
21:22 |
Գլուխ 4․ Ապաստան[25] | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
1. | «The Ponds of Sorgan» | 3:09 | |||||||
2. | «Off the Grid» | 1:47 | |||||||
3. | «Can I Feed Him?» | 3:34 | |||||||
4. | «Training the Plebs» | 3:10 | |||||||
5. | «Camp Attack» | 2:22 | |||||||
6. | «Spirit of the Woods» | 5:10 | |||||||
7. | «Stay» | 2:21 | |||||||
8. | «Mando Says Goodbye» | 1:20 | |||||||
22:53 |
Գլուխ 5․ Դիպուկահար[26] | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
1. | «Warm or Cold» | 1:39 | |||||||
2. | «Bright Eyes» | 1:39 | |||||||
3. | «Stuck with Me Now» | 2:26 | |||||||
4. | «Speederbikes» | 1:21 | |||||||
5. | «Raiders» | 1:20 | |||||||
6. | «Night Riders» | 3:29 | |||||||
7. | «The Hangar» | 6:06 | |||||||
8. | «Farewell» | 2:09 | |||||||
20:09 |
Գլուխ 6․ Բանտարկված[27] | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
1. | «Welcome Back» | 3:49 | |||||||
2. | «The Gang» | 2:06 | |||||||
3. | «Greatest Warriors in the Galaxy» | 1:29 | |||||||
4. | «Let’s Just Do It» | 1:22 | |||||||
5. | «Hyperspace» | 2:50 | |||||||
6. | «Little Mousey» | 2:54 | |||||||
7. | «Tracking Beacon» | 2:58 | |||||||
8. | «My Saviour» | 1:07 | |||||||
9. | «Mando on the Move» | 1:13 | |||||||
10. | «Nice Family» | 2:25 | |||||||
11. | «Mando’s Back» | 7:15 | |||||||
29:28 |
Գլուխ 8․ Քաղում[30] | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
1. | «Check Point» | 1:21 | |||||||
2. | «Nurse Droid» | 1:08 | |||||||
3. | «The Ewebb» | 4:06 | |||||||
4. | «A Thousand Tears» | 4:06 | |||||||
5. | «Nurse and Protect» | 3:59 | |||||||
6. | «A Warrior’s Death» | 3:07 | |||||||
7. | «What Remains in the Tunnels» | 3:10 | |||||||
8. | «Clan of Two» | 3:32 | |||||||
9. | «Sacrifice» | 3:29 | |||||||
10. | «Mando Flies» | 2:04 | |||||||
11. | «The Baby» | 3:20 | |||||||
33:22 |
Պրեմիերան կայացել է 2019 թվականի նոյեմբերի 12-ին Disney+ սթրիմինգային ծառայության վրա[31]։
2018 թվականի հոկտեմբերի 4-ին Disney-ը հրապարակել է սերիալի առաջին կադրը, որի վրա պատկերված է մանդալորացին զենքով[32]։ Մի շաբաթ անց Ֆավրոն իր պաշտոնական Instagram-կայքէջում տեղադրել է ևս մի քանի նկարներ հեռուստասերիալից[33][34]։
2019 թվականի ապրիլի 14-ին Ջոն Ֆավրոն, Դեյվ Ֆիլոնին և հիմնական դերասանական կազմը անցկացրել են Star Wars Celebration-ում հանդիպում, որը նվիրված էր «Մանդալորացու» թողարկմանը։ Միջոցառման ժամանակ ցուցադրվել են տարբեր մասեր սերիալից[35]։
Առաջին պաշտոնական պոստերը և թրեյլերը ցուցադրվել են 2019 թվականի օգոստոսի 23-ին D23 Expo կոնֆերանսի ժամանակ[36][37]։ Երկրորդ թրեյլերը թողարկվել է 2019 թվականի հոկտեմբերի 28-ին[38][39]։
Rotten Tomatoes կայքում հեռուստասերիալի վարկանիշը կազմում է 94%, 8,29/10 միջին գնահատականով 13 քննադատների ռեցենզիաների հիման վրա[40]։ Metacritic-ի վրա գնահատականը կազմում է 69/100, 27 ակնարկների հիման վրա, ինչը վկայում է հիմնականում դրական գնահատականների մասին[41]։
Դրվագ | Rotten Tomatoes | Rotten Tomatoes (վարկանիշ) | Metacritic |
---|---|---|---|
Առաջին եթերաշրջան | |||
Գլուխ 1։ Մանդալորացի | 88 % (78 ակնարկներ) | rowspan=8 style="background: #ececec; color: grey; vertical-align: middle; text-align: center; " class="table-na" | Չկա տվյալ | |
Գլուխ 2։ Երեխա | 92 % (37 ակնարկներ) | 7,55/10 | |
Գլուխ 3։ Մեղք | 93 % (28 ակնարկներ) | 8,37/10 | |
Գլուխ 4։ Ապաստան | 91 % (22 ակնարկ) | 7,45/10 | |
Գլուխ 5։ Դիպուկահար | 73 % (26 ակնարկներ) | 6,5/10 | |
Գլուխ 6։ Բանտարկված | 81 % (27 ակնարկներ) | 7,62/10 | |
Գլուխ 7։ Հատուցում | 100 % (25 ակնարկներ) | 8,5/10 | |
Գլուխ 8։ Քաղում | 100 % (24 ակնարկ) | 8,58/10 | |
Средний рейтинг | 94 % (13 ակնարկներ) | 8,29/10 | 69 (27 ակնարկներ) |
Ֆիլմ | Rotten Tomatoes | Rotten Tomatoes (վարկանիշ) | IMDb | Metacritic |
---|---|---|---|---|
Եթերաշրջան 1 | 93 % (6 հազար ակնարկներ) | 4,6/5 | 9,0 (77 հազար ակնարկներ) | 7,8 (375 ակնարկներ) |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.