From Wikipedia, the free encyclopedia
Մայքլ Սաուլ Դելլ (փետրվարի 23, 1965[1][2][3], Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ[4]), ամերիկացի բիզնես- մագնատ, ներդնող, բարերար և հեղինակ։ Նա Dell ընկերության գործադիր տնօրենն է, տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքների լուծումների աշխարհի առաջատար մատակարարներից մեկը։ Ըստ Ֆորբս ամսագրի` նա աշխարհում 37-րդ ամենահարուստ մարդն է։ 2017 թվականի փետրվարի դրությամբ նրա կարողությունը կազմում է 20,8 միլիարդ դոլար[9]։
Մայքլ Դելլ Michael Dell | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 23, 1965[1][2][3] (59 տարեկան) |
Ծննդավայր | Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ[4] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | աշկենազի |
Կրոն | հուդայականություն[5] |
Կրթություն | Օսթինի տեխասյան համալսարան և Memorial High School? |
Մասնագիտություն | ձեռնարկատեր, ֆինանսիստ, համակարգչային գիտնական, գործարար, ներդրող, բարեգործ, billionaire և tech VIP |
Ծնողներ | մայր՝ Lorraine Charlotte Dell?[6] |
Զբաղեցրած պաշտոններ | գլխավոր գործադիր տնօրեն |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Երեխաներ | Juliette Dell? և Zachary Dell? |
Կայք | dell.com |
Ստորագրություն | |
Michael Dell[8] Վիքիպահեստում |
2011 թվականին նրա 243,35 միլիոն դոլարի բաժնետոմսերը դարձան 3,5 միլիարդ՝ նրան տալով 12% սեփականություն[10]։ Նա ներդնում է իր 10 միլիարդ դոլար գումարը այլ ընկերությունների մեջ և ղեկավարում է ընկերությունը։ Այդ ընկերությունների կազմում էին MSD Capital-ը և Dell[11]-ը։ 2013 թվականի հունվարի 5-ին հայտարարվում է, որ Մայքլ Դելլը առաջարկել է գնել Dell ընկերությունը՝ 24,4 միլիարդ դոլարի դիմաց։ Dell-ը պաշտոնապես դարձավ նրա սեփականությունը 2013 թվականի հոկտեմբերի 29-ին[12]։
2015 թվականի հոկտեմբերի 12-ին Dell-ը հայտարարեց EMC կորպորացիայի համար ներդրում անելու, և այն գնելու մտադրության մասին։ 67 միլիոն դոլարի դիմաց այն վաճառվել է՝ անվանվելով «պատմության ամենամեծ տեխնոլոգիական ձեռքբերումը»[13][14]։ Բանակցությունները ավարտվել են 2016 թվականի սեպտեմբերի 7-ին[15]։
Մայքլ Դելլը ծնվել է 1965 թվականին Հյուսթոնում՝ հրեական ընտանիքում, որոնց ազգանունի իրական տարբերեկը գերմաներեն՝ Թալ է եղել, մինչև ընտանիքը գաղթել է ԱՄՆ[16]։ Օրթոդոնիստ Ալեքսանդր Դելլի և ֆոնդային բրոքեր Լորեն Շարլոտեի[17] որդին է։ Մայքլ Դելլը սովորել է Հյուսթոնի Հերոդ տարրական դպրոցում։ Բիզնեսում շուտ հայտնվելու համար՝ նա դիմեց ավագ դպրոցում քննություն հանձնելու համար, երբ դեռ ութ տարեկան էր։ Անչապահաս տարիքում նա գումար էր վաստակում, կատարելով՝ կես դրույքով աշխատանք[18]։
Դելլը շնորհակալություն է հայտնում տեխնոլոգիաներին և մաթեմատիկային՝ իր հաջողությունների համար։ CNBC-ի հարցազրույցի ժամանակ, նա ասել է․ «Ես յոթերորդ դասարանում մաթեմատիկայի դասին էի, և մենք այն անվանում էինք թվերի դերը։ Այսպիսով ես չկայի ֆուտբոլի թիմում։ Ես չկայի բասկետբոլի թիմում։ Ես կայի թվերի դերի ակումբում»[19]։
Դելլը առաջին հաշվիչը ձեռք է բերել յոթ տարեկան հասակում, երբ հանդիպել է բարձրագույն մաթեմատիկայի տերմինների։ 15 տարեկանում Radio Shack-ում համակարգչով խաղալուց հետո, նա ձեռք է բերել իր առաջին համակարգիչը՝ Apple II, որը նա շտապ ապամոնտաժել է, տեսնելու համար թե այն ինչպես է աշխատում[20]։ 12 տարեկանում նա աշխատել է որպես աման լվացող, և նպաստել է Maitre d' հյուրանոցի աշխատանքին[21]։ Դելլը հաճախել է Հյուսթոնի ավագ դպրոց, և Հյուսթոնի տաբլոիդների համար վաճառել է բաժանորդագրություններ։ Զանգեր կատարելու ժամանակ նա նշել է, որ բաժանորդագրություններ կգնեն այն մարդիկ, ովքեր մշտական աշխարհագրական և սոցիալական ներկայություն հաստատելու գործընթացում էին։ Այնուհետև նա աշխատել է մի քանի ընկերների հետ, ովքեր տեղական դատարանների արձանագրություններ էին գրել, որպեսզի կարողանար թիրախավորել այն խմբերին, ովքեր ամուսնացած էին և հիպոտեկային վարկեր ունեին։ Այնուհետև նա թիրախավորեց բարձր վարկեր ունեցողներին։ Դելլը այդ տարի աշխատեց 18,000 դոլար՝ գերազանցելով իր պատմության և տնտեսագիտության ուսուցիչների տարեկան եկամուտը[22]։
Տեխասի համալսարանի առաջին կուրսում, Դելլը սկսեց զբաղվել ոչ ֆորմալ բիզնեսով՝ վաճառելով անհատական համակարգիչների նորոգման փաթեթներ Dobie կենտրոնի 2713 սենյակում[23]։ Այնուհետև նա դիմեց վաճառողի լիցենզիա ստանալու համար։ Նա ստանում է լիցենզիան, չնայած նրան, որ չուներ համակարգիչների խանութ[24][25][26]։
1984 թվականի հունվարին Դելլը համոզվեց, որ համակարգիչ վաճառող և արտադրող ընկերությունների ծախսերի խնայողությունները ունի գերազանց առավելություններ։ 1984 թվականին Դելլը ստեղծեց իր ընկերությունը «Սահմանափակ համակարգիչներ» անունով։ Ընկերությունը վաճառեց 50,000 դոլարի և 80,000 դոլարի համակարգիչներ, փաթեթներ և այլ համակարգչային մասեր։ Մայիսին Դելլը վերանվանեց ընկերությունը «Dell համակարգչային կորպորացիա» և տեղափոխեց Հյուսիսային Օսթինի բիզնես կենտրոն։ Ընկերությունը մի քանի աշխատողներ վերցրեց, նրանցից մի քանիսին կատարելագործելու համար։ Ինչպես Դելլն է ասել, արտադրող անձնակազմը բաղկացած է երեք պտույտով պարագաներից և վեց ոտնաչափ սեղաններից։ Վենչուրային կապիտալիզացիայի արժեքը 1000 դոլար է[27][28]։
1992 թվականին՝ 27 տարեկան հասակում նա դարձավ Fortune ամսագրի լավագույն 500 կորպորացիաների ցանկում ներառված ամենաերիտասարդ գործադիր տնօրեններից մեկը[29]։ 1996 թվականին Դելլը սկսեց համակարգիչներ վաճառել ինտերնետում։ Նույն տարում ընկերությունը սկսեց առաջին սերվերները ստեղծել։ Dell.com-ը շուտով ունեցավ մեկ միլիոն դոլարի վաճառք[30]։ 2001 թվականի առաջին երեք ամիսներին Dell Inc.-ը ձեռք է բերել համաշխարհային շուկայի 12,8 տոկոս բաժնետոմսերը, առաջ անցնելով Compaq-ին՝ դառնալով աշխարհի խոշորագույն համակարգիչներ արտադրող ընկերությունը։ Ընկերության զեղչային համակարգերով նոթբուքները և սերվերներն առաքվում են 34,3 տոկոսով, իսկ ԱՄՆ-ում՝ 30,7 տոկոսով, երբ մրցակիցների վաճառքը նվազում է[31]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.