From Wikipedia, the free encyclopedia
Սըր Մայքլ Անթոնի Ըրդլի Դամմիթ (հունիսի 27, 1925[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն - դեկտեմբերի 27, 2011[4][1][2][…], Օքսֆորդ, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն)՝ անգլիացի փիլիսոփա, ով բնութագրվել է, որպես «վերջին դարի անգլիացի ամենակարևոր փիլիսոփաներից և ռասսայական հանդուրժողականության և հավասարության առաջատար քարոզիչ[12]»: Մինչև 1992 թվականը նա աշխատել է Օքսֆորդի համալսարանում, որպես տրամաբանության պրոֆեսոր։ Կատարել է իր սեփական ներդրումները մաթեմատիկայի փիլիսոփայության, տրամաբանության, լեզվի և մետաֆիզիկայի ոլորտներում։
Մայքլ Դամմիթը վաճառական ընտանիքի զավակ է։ Սովորել է Սանդրոյդի դպրոցում, հետագայում դժվարությամբ ձեռք բերելով կրթաթոշակ կրթությունը շարունակել է Քրայսթ Չերչ քոլեջում։ 1943 թվականին նա մեկնում է ծառայության Արքայական հրետանային զորամասում։ Նա նաև պարգևատրվում է կրթաթոշակով, որպեսզի գիտական աշխատանքներով զբաղվի Բոլոր հոգիների քոլեջում (Օքսֆորդ)[13] :
Դամմիթը նաև Վինչեսթերի համալսարանի առաջին գիտնականներից էր։
1979 թվականին Դամմիթը դառնում է տրամաբանության պրոֆեսոր Օքսֆորդի համալսարանում։ Իր` Օքսֆորդում անցկացրած աշխատանքային տարիների ընթացքում, նա նաև դասեր է անցկացնում Բիրմինգհեմի համալսարանում, Կալիֆոռնիայի համալսարանում (Բերկլի), Սթենֆորդի համալսարանում, Փրինսթոնի համալսարանում և Հարվարդի համալսարանում։ 1995 թվականին Մայքլ Դամմիթը ստանում է Ռալֆ Շոկի մրցանակ[14], իսկ 1999 թվականին՝ Ասպետի կոչում։ 2010 թվականին նրան շնորհվում է Լոներ մրցանակ` վերլուծական փիլիսոփայության մեջ իր ունեցած կարևորագույն ստեղծագործության համար[15]։
Օքսֆորդում նա ղեկավարել է շատ փիլիսոփաների գիտական աշխատանքներ, որոնց թվում են Փիթեր Քարթերսը, Ադրիան Մորը, Իվան Ռամֆիթը և Քրիսփին Ռայթը։
Նրա աշխատանքը գերմանացի փիլիսոփա Ֆրեգեի գործերի մասին դրական արձագանք ստացավ։ 1973 թվականին գրված նրա առաջին գիրքը` «Ֆրեգե. Լեզվի փիլիսոփայություն», որը Դամմիթը գրել է երկար տարիների ընթացքում. հիմա համարվում է դասական գործ։ Գիրքը մեծ ազդեցություն է ունեցել մի շարք բրիտանացի փիլիսոփաների վրա։
Նա իր 1963 թվականին գրված գիտական հոդվածում[16] Դամմիթը հանրայնացնում է պատմական փիլիսոփայական այն վեճը, որը տեղի էր ունեցել ռեալիստական և ոչ-ռեալիստական այնպիսի դպրոցների միջև, ինչպիսին էին` իդեալիզմը, նոմինալիզմը, իռեալիզմը և այլն։ Նա բնութագրել է այս բոլոր վերջին դիրքորոշումները, որպես հակառեալիստական և վիճարկել է, որ ռեալիզմի և հակառեալիզմի միջև հիմնական անհամաձայնությունը ճշմարտության բնույթի շուրջ էր։ Դամիթը ռեալիզմը լավագույնս հասկանում էր իմաստաբանական տեսանկյունից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.