From Wikipedia, the free encyclopedia
Մայքլ Ռուբենս Բլումբերգ (անգլ.՝ Michael Rubens Bloomberg, փետրվարի 14, 1942[2][3][4][…], Բոստոն, ԱՄՆ), ամերիկացի բիզնես մագնատ, քաղաքական գործիչ և մարդասեր։ Եղել է Նյու Յորքի 108-րդ քաղաքապետը, որը պաշտոնավարել է 3 տարի՝ 2001 թվականից ի վեր։ 41 մլրդ ԱՄՆ դոլարով համարվում է ԱՄՆ-ի 7-րդ և աշխարհի 13-րդ ամենահարուստ մարդը[14]։
Մայքլ Բլումբերգ անգլ.՝ Michael Bloomberg | |
Կուսակցություն՝ | Դեմոկրատական կուսակցություն, ԱՄՆ Հանրապետական կուսակցություն և անկախ քաղաքական գործիչ |
---|---|
Կրթություն՝ | Հարվարդի բիզնես դպրոց (1966), Ջոնս Հոփքինսի համալսարան (1964), Մեդֆորդի ավագ դպրոց և հրեական դպրոց |
Մասնագիտություն՝ | գործարար, քաղաքական գործիչ, օդաչու, գրող, թրեյդեր, bank manager և դերասան |
Դավանանք | հուդայականություն[1] և ռեֆորմիստական հրեականություն |
Ծննդյան օր | փետրվարի 14, 1942[2][3][4][…] (82 տարեկան) |
Ծննդավայր | Բոստոն, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ի ծնե անուն | անգլ.՝ Michael Rubens Bloomberg |
Հայր | William Henry Bloomberg? |
Մայր | Charlotte Bloomberg? |
Ամուսին | Սյուզեն Բրաուն |
Զավակներ | Ջորջինա Բլումբերգ և Էմմա Բլումբերգ |
Կայք՝ | mikebloomberg.com |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Համաշխարհային ֆինանսական և մեդիա ընկերության՝ Bloomberg L.P.-ի հիմնադիրն է և գործադիր տնօրենը։ Ընկերությունը կրում է իր անունը և հայտնի է Բլումբերգ տերմինալով (Bloomberg Terminal), որն ամբողջ աշխարհում լայնորեն կիրառվում է արհեստավարժ ներդրողների կողմից[15][16]։
Բլումբերգն իր կարիերան սկսել է Salomon Brothers արժեթղթերի միջնորդավաճառքի կազմակերպությունում մինչև 1981 թվականին հիմնադրեց սեփական ընկերությունը և հաջորդ 20 տարիներին դարձավ դրա նախագահն ու գործադիր տնօրենը[17]։ 1996-2002 թվականներին եղել է իր մայր բուհի՝ Ջոն Հոփկինսի համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը[14]։ Նախկինում դեմոկրատ էր, սակայն 2001 թվականին փոխեց կուսակցությունը և դրեց իր թեկնածությունը Նյու Յորքի քաղաքապետի համար՝ արդեն որպես հանրապետական։ Սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից մի քանի շաբաթ անց առաջ անցավ իր մրցակից Մարկ Գրինից և դարձավ քաղաքապետ։ 2005 թվականին Բլումբերգը վերընտրվեց և 2 տարի անց հեռացավ Հանրապետական կուսակցությունից[17]։ 2009 թվականին ընտրվեց երրորդ անգամ՝ որպես անկախ թեկնածու։
2008, 2012 և 2016 թվականների ԱՄՆ նախագահական ընտրությունների համար հաճախ է նշվում որպես հնարավոր թեկնածու[18]։ Նա հրաժարվեց ցանկացած պաշտոնի համար թեկնածությունը դնելուց, բացի քաղաքապետի պաշտոնը։ 2014 թվականի հունվարի 1-ին Բլումբերգին հաջորդեց Բիլ դե Բլասիոն՝ որպես Նյու Յորքի քաղաքապետ[19]։ 2014 թվականի սեպտեմբերի 3-ին բարեգործական մի շարք նվիրատվություններ կատարելուց հետո հայտարարեց, որ կրկին վերադառնում է Bloomberg L.P. և 2014 թվականի վերջին զբաղեցրեց գործադիր տնօրենի պաշտոնը[20]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.