From Wikipedia, the free encyclopedia
Մամեդ Յուսիֆ Հաջիբաբա օկլի Ջաֆարով (ադրբ.՝ Məmməd Yusif Hacıbaba oğlu Cəfərov, մարտի 20 (ապրիլի 1), 1885, Բաքու, Ռուսական կայսրություն - մայիսի 15, 1938, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ադրբեջանի քաղաքական և պետական գործիչ, իրավաբան, գիտնական, Ադրբեջանի Դեմոկրատական հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարար (14 մարտի - 22 Դեկտեմբերի, 1919 թ.)[1][2];
Մամեդ Յուսիֆ Ջաֆարով ադրբ.՝ Məmməd Yusif Cəfərov | |
---|---|
Ծնվել է | մարտի 20 (ապրիլի 1), 1885 |
Ծննդավայր | Բաքու, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մայիսի 15, 1938 (53 տարեկան) |
Մահվան վայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարան |
Մասնագիտություն | դիվանագետ, փաստաբան և քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Ռուսական կայսրության պետական դումայի անդամ և Համառուսաստանյան հիմնադիր ժողովի անդամ |
Կուսակցություն | անկախ քաղաքական գործիչ, Մուսավաթ և Կադետներ |
Mammad Yusif Jafarov Վիքիպահեստում |
Մամեդ Յուսիֆ Ջաֆարովը ծնվել է 1885 թվականին Բաքվում։ Ջաֆարովը միջնակարգ կրթությունը ստացել է Բաքվում։ 1907 թվականին ավարտել է Բաքվի տղամարդկանց գիմնազիան։ Գիմնազիանն ավարտելուց հետո ընդունվել է Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ։ Ավարտել է համալսարանը 1912 թվականին։ Նա պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա, ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Այնուհետև նա եկել է Բաքու և սկսել է աշխատել Բաքվի դատարաններից մեկում որպես դատավորի օգնական։ 1912 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին նա ընտրվեց Չորրորդ Պետական Դումա՝ Բաքվի, Էլիսավետպոլի և Երևանի նահանգների մուսուլմանական բնակչության կողմից։ 1912-1917 թվականներին Մ. Ջաֆարովը մասնակցել է Սանկտ Պետերբուրգում գործող Չորրորդ Պետդումային[3]։
1917 թվականին Ռուսաստանում հեղափոխություն է տեղի ունեցել։ 1917 թվականի մարտի 9-ին ստեղծվել է Անդկովկասյան Հատուկ Կոմիտե։ Մ. Ջաֆարովը նույնպես ընդգրկվել է կոմիտեի կազմի մեջ։ 1917 թվականի ապրիլին Բաքվում անցկացվել է Կովկասի մուսուլմանների համագումարը։ Համագումարին ներկա էր նաև Մ. Ջաֆարովը։ Ադրբեջանի Դեմոկրատական հանրապետության հաստատումից հետո Մ. Ջաֆարովը դարձել է արդյունաբերության և առևտրի նախարար։ Հետագայում նա ծառայել է որպես Արտաքին գործերի նախարար։
Մահացել է 1938 թվականի մայիսի 15-ին Բաքվում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.