From Wikipedia, the free encyclopedia
«Մահ Նեղոսի վրա», բրիտանական դետեկտիվ ֆիլմ՝ հիմնված Ագաթա Քրիստիի համանուն վեպի վրա (1937), թողարկվել է 1978 թվականին։ Ֆիլմի ռեժիսորը Ջոն Գիլերմինն է, ադապտացիան արել է Անտոնի Շաֆերը[14]։ Ֆիլմի գլխավոր հերոսն է բելգիացի խուզարկու Էրքյուլ Պուարոն, որի դերում հանդես է եկել Պիտեր Ուստինովը։ Ֆիլմի դերակատարներն են Մեգի Սմիթը, Անջելա Լենսբերին, Բեթ Դեյվիսը, Միա Ֆերրոուն, Դեյվիդ Նիվենը, Ջորջ Քենեդին և Ջեք Որդենը։ Գործողությունները ծավալվում են Եգիպտոսում 1937 թվականին՝ հիմնականում Նեղոս գետի վրա թիավարվող շոգենավերի ժամանակաշրջանում։
Եգիպտոսի մի շարք մշակութային կոթողներ նույնպես նկարագրված են ֆիլմում, ինչպիսիք են՝ Մեծ բուրգերը, Սֆինքսը, Աբու Սիմբելի և Կարնակի տաճարները, չնայած որ նկարահանման վայրերը համաձայնեցված չեն։ Նավով ճանապարհորդությունը սկսվում է Ասուանից, շարունակվում Կարնակով և Աբու Սիմբելով, որը վեր է հոսում Ասուանից։ Ավելին՝ իրականում Ասուանի մոտակայքի ջրվեժների պատճառով երբեք հնարավոր չի եղել նավով Ասուանից Աբու Սիմբել գնալ, նույնիսկ Ասուան Դամի կառուցումից առաջ։
«Մահ Նեղոսի վրա» ֆիլմը Ակադեմիայի 51-րդ մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է մրցանակի՝ համազգեստների լավագույն դիզայնի համար։
Ժանկլին (Ջեքի) դե Բելեֆորտը խնդրում է իր մտերիմ ընկեր հարուստ Լինեթ Ռիդգևային վարձել իր փեսացու Սիմոն Դոյլեին, քանի որ նրանք բաժանված էին։ Ջեքին կանխավ ուրախանում է, երբ Լինեթը համաձայնում է, բայց շուտով Լինեթն ու Սիմոնն ամուսնանում են։ Եգիպտոսում՝ մեղրամսի ժամանակ, նրանց շարունակ հետևում է խաբված Ջեքին։ Փախչելու նպատակով Դոյլսը ձևացնում է, իբր գնում է Քեյրոյի երկաթուղային կայարան՝ նախքան տախտակամած վերադառնալը, որտեղ նրան սպասում էր իրենց ամրագրած ճանապարհորդությունը՝ Նեղոսի թիավարվող շոգենավի՝ S.S. Karnak-ի վրա։
Երբ ուղևորները դուրս են գալիս ափ՝ մոտակա ամրոցը ուսումնասիրելու, մի մեծ ժայռաբեկոր ընկնում է Դոյլերի վրա, և նրանք մի կերպ են խույս տալիս։ Նրանք ապշում են, երբ Ջեքին գտնում է նրանց և միանում ճամփորդությանը՝ արհամարհելով խուզարկու Հեքյուլ Պուարոյի նախազգուշացումները, որը խորհուրդ էր տալիս հեռու մնալ նրանցից, քանի որ Լինեթն իր պայուսակում ատրճանակ էր պահում։ Այդ գիշեր Ջեքին և հարբած Սիմոնը վիճում են, և Ջեքին կրակում է նրա ոտքին։ Հաջորդ առավոտ Լինեթին գտնում են մահացած՝ գլխի վնասվածքով։ Նրա անկողնու վերևի պատին արյունով գրված «Ջ» տառը թեև մատնանշում էր Ջեքին, բայց նա ուներ հիմնավոր ալիբի, քանի որ տիկին Բոուրսը նրան մորֆիով թմրեցրել էր և նրա կողքին եղել ողջ գիշեր։
Պուարոն և իր ընկեր գնդապետ Ռեյսը հետաքննում են գործը։ Նրանք հայտնաբերում են, որ բազմաթիվ ուղևորներ պատճառ ունեին Լինեթին սպանելու. Լուիս Բարջեթը՝ Լինեթի աղախինը, սրտնեղած էր տիրուհուց, քանզի վերջինս հրաժարվել էր տրամադրել նրան խոստացած օժիտը, Անդրի Փեննինգթոնը՝ Լինեթի ամերիկացի հոգաբարձուն, որը ցանկանում էր ծածկել Լինեթի փողերը ապօրինի յուրացնելու փաստը, տիկին վան Շյուլերը՝ բարձր խավի ներկայացուցիչ, կլեպտոմանիայով տառապող ամերիկուհի, որը մեծ հետաքրքրություն էր ցուցաբերել Լինեթի մարգարտե վզնոցի նկատմամբ, վան արհեստանոցի դայակը՝ տիկին Բոուերսը, որը Լինեթի հորն էր մեղադրում իր հոր ֆինանսական ճգնաժամի համար, Սալոմե Օթերբուրնը՝ մի ռոմանտիկ վիպասան, որին դատի էին տվել իր կերպարներից մեկի և Լինեթի միջև նմանության համար, տիկին Օթերբուրնի դուստրը՝ Ռոսալին, որը շահագրգռված էր իր մորը ֆինանսական ճգնաժամից հետ պահելու համար, Ջիմ Ֆերգուսոն՝ ճշմարտախոս կոմունիստը, որը վրդովված էր Լինեթի հարուստ կենսակերպից, և բժիշկ Լյուդվիգ Բեսսները՝ շվեյցարացի հոգեբուժ, որը մեղադրվում էր Լինեթի կողմից՝ կապված նրա նախկին ընկերներից մեկին վերաբերող իր ոչ օրթոդոքս մեթոդների հետ։
Շուտով Նեղոսում մի փաթեթ է հայտնաբերվում. կորած ատրճանակը փաթաթված է տիկին Վան Շայլերի պալանտի մեջ, որտեղ փոքր գնդակային անցք կա։ Փաթեթում դրված էր նաև արյունոտ թաշկինակ և մարմարե մոխրաման՝ համոզված լինելու համար, որ այն կխորտակվի գետում։ Նրանք հետագայում պարզում են, որ Լինեթի մարգարիտները բացակայում են, և տիկին վան Շյուլերը հերքում է, որ երբևէ դիպչել է դրանց։ Շատ չանցած՝ մարգարիտները հայտնաբերվում են Լինեթի մարմնի վրա, այնպես որ Պուարոն բացառում է, որ տիկին վան Շյուլերը «վերադարձրել է» դրանք։
Մինչ Պուարոն և Ռեյսն իրականացնում են իրենց հետաքննությունը, Լուիզ Բուրժետը սպանվում է։ Նրա կոկորդը կտրվել էր դոկտոր Բեսների բժշկական կտրող գործիքներից մեկով, իսկ ձեռքին թղթադրամի մի կտոր կար։ Պուարոն եզրակացնում է, որ սպանվածը տեսել է Լինեթի տնակից դուրս եկող մարդասպանին և լռության համար փորձել փող շորթել։ Սալոմե Օտտերբուրնը պնդում է, որ տեսել է Լուիզայի մարդասպանին և պատրաստվում է պատմել Պուարոյին և Ռեյսին, երբ նրան Փենինգթոնի ատրճանակով գնդակահարում են։ Փամփուշտը շատ մեծ էր Լինեթի վրա արձակված փամփուշտի համեմատ։
Պուարոն բոլորին հավաքում է սրահում և հայտարարում, որ Սիմոնը և իր հանցակից Ջեքին են պատասխանատու Լինեթի սպանության համար։ Նա ձևացրել է, որ կրակել է Սիմոնի վրա՝ ուշադրություն հրավիրելով դեպի իրեն։ Լինեթի՝ տուն վազելուց և նրան սպանելուց հետո Սիմոնը կրակել է իր ոտքին՝ օգտագործելով տիկին վան Շյուլերի գողոնը որպես լռեցնող միջոց, իսկ դատարկ փամփուշտներից մեկը փոխարինել է նորով։ Այնուհետև զենքը փաթաթել է գողոնում մարմարե մոխրամանով և արյունոտ թաշկինակով և դուրս նետել բաց պատուհանից՝ հուսալով, որ դրանք սուզվելու են Նեղոսի հատակը։ Ավելի ուշ Ջեքին սպանել է Լուիզային, որը շանտաժի էր ենթարկում Սիմոնին, քանի որ նա տեսել էր Սիմոնին՝ Լինեթի տուն մտնելիս, այնուհետև սպանել է տիկին Օտտերբուրնին, որը տեսել է նրան Լինեթի տնից դուրս գալիս։ Ըստ ծրագրի՝ Սիմոնը պետք է ամուսնանար, այնուհետև սպաներ Լինեթին՝ ժառանգելով նրա հարստությունը, իսկ ավելի ուշ՝ ամուսնանար իր նախկին սիրո հետ։
Երբ Սիմոնը հայտարարում է, որ Պուարոն որևէ ապացույց չունի, նա պատասխանում է, որ ոստիկանությունը պարզապես կանի հրազենային մնացորդի փորձարկում իր և Ջեքի համար։ Հասկանալով, որ նահանջի ճանապարհ չկա, Ջեքը խոստովանում է իր մեղքը և գրկում Սիմոնին։ Պուարոն հանկարծ գիտակցում է, որ Ջեքը հետ է վերցրել իր ատրճանակը, բայց արդեն ուշ էր. Ջեքը սպանում է Սիմոնին, հետո ինքնասպան լինում։
Ուղևորները մեկնում են հաջորդ նավարկող նավով, իսկ Պուարոն մեծարանքի է արժանանում կատարած աշխատանքի համար։
1974 թվականին EMI Films ընկերությունը մեծ հաջողություն ունեցավ «Սպանություն «Արևելյան ճեպընթացում»» ֆիլմի համար և ցանկանում էր նկարահանել ֆիլմի շարունակությունը։ Ֆիլմը նկարահանվել է EMI Films ընկերության ընդլայնման շրջանում՝ Մայքլ Դիլի և Բարրի Սփայքինգսի ղեկավարությամբ, որոնք ավելի ու ավելի էին ձգտում միջազգային շուկա դուրս գալ այնպիսի ֆիլմերով, ինչպիսիք էին «Եղջերուի որսորդը» և «Ուղեկցորդը»։ «Մահը Նեղոսի վրա» կինոնկարը ավելի ավանդական բրիտանական ֆիլմ էր[15]։
Ալբերտ Ֆինին խաղացել է Էրքյուլ Պուարոյի դերը «Սպանություն «Արևելյան ճեպընթացում»» ֆիլմում, բայց չի կարողացել հանդես գալ ֆիլմի շարունակության մեջ։ Պրոդյուսերները Պուարոյի դերակատար ընտրեցին Պյոտր Ուստինովին։
Պուարոն բնավորության դերասան էր, եթե նա երբևէ գոյություն է ունեցել, Պյոտրը հիանալի դերասան է և համապատասխանում է Պուարոյի դերին»[16]։ - պրոդյուսեր Գուդվին |
Ինչպես «Սպանություն «Արևելյան ճեպընթացում»» ֆիլմի դեպքում, այս կինոնկարի բոլոր դերասանները աստղեր են եղել։ Սա Ջեյն Բիրկինի առաջին բրիտանական ֆիլմն էր վերջին տասը տարիների ընթացքում[17]։
Ֆիլմը նկարահանվել է 1977 թվականի վերջին Եգիպտոսում՝ ընդամենը յոթ շաբաթվա ընթացքում։ Նկարահանումների չորս շաբաթներն անցել են «Կարնակ» շոգենավի վրա, իսկ մնացածը՝ Ասուանում, Աբու Սիմբելում, Լուքսորում և Կահիրեում։ Անապատում նկարահանումները պահանջում էին առավոտյան ժամը 4-ին լինել դիմահարդարի մոտ, իսկ ժամը 6-ին սկսել նկարահանումները՝ հաշվի առնելով կեսօրին նկատվող շատ բարձր ջերմաստիճանը (54 °C, 130 °F): «Նախկինում նրանք Նեղոս կկառուցեին ձեզ համար։ Մեր օրերում ֆիլմերը դարձել են թրավելոգներ, իսկ դերասանները՝ կասկադյորներ»[18][19]։
Ջոն Գիլերմինը մեկնաբանել է, որ Եգիպտոսի կառավարությունը աջակցել է ֆիլմին, քանի որ երկրում Ագաթա Քրիստիի շատ երկրպագուներ կային, իսկ պատմությունը «ոչ քաղաքական» էր[20]։ Նկարահանումների ժամանակ խնդիրներ են առաջացել, քանի որ նկարահանող խմբի համար հյուրանոցներում տեղեր չէին գրանցվել։ Հետագայում նրանք ստիպված էին հյուրանոցից հյուրանոց տեղափոխվել։ Տնօրեն Գիլերմինին երբեք չի թույլատրվել դիտել ամենօրյա թողարկումները։ Պրոդյուսերների պատվերով նկարահանված նյութն անմիջապես նրանց է ուղարկվել Լոնդոն։ Զվարճալի դրվագ էր Չայլզի և Մաքքորքինդալի սիրային տեսարանը, երբ անապատի ճանճը կանգնել է Չայլզի ատամներին։
Գիլերմինը համարում էր, որ նկարահանումը դժվար է շոգի և նավի պատճառով, որը երբեմն ծանծաղուտի մեջ էր ընկնում։ Սակայն նա հավանում էր դերասանական կազմը.
Փորձառու մարդիկ ստեղծում էին շատ թունդ մթնոլորտ։ Նրանք ընդհանրապես անհամբեր չէին։ Ես երբևէ չէի աշխատել Բեթի Դեյվիսի հետ և լսել էի, որ նա փորձառու է, բայց ինքնամփոփ։ Իրականում նա աջակցության աղբյուր էր։ Ընդմիջումների ժամանակ դերասանները հաճախ հավաքվում էին և բուռն զրույց ունենում։ Առկա էր Ուստինովի մեծ խելքը և Նիվենի չոր հումորը։ Ջեք Ուարդենը շատ հումորով մարդ է, նույնը կասեմ Միա Ֆարոուի մասին։ Այնտեղ մարդկանց մեծ խումբ էր, որը կարողանում էր հանգստանալ[20]։ |
Ռեժիսորն ասել է. «Պուարոն կարող էր սառը մարդ լինել, բայց մենք նրան դարձրինք մարդամոտ և ջերմ՝ հետաքրքրված երիտասարդներով։ Պյոտոր Ուստինովը կարող էր գործից գլուխ հանել»[20]։
Համազգեստների դիզայներ Անտոնի Փուելը արժանացել է իր երկրորդ Ակադեմիայի մրցանակին՝ համազգեստների լավագույն դիզայնի համար։ Նրա աշխատանքներից են Չիլի համար կոշիկները, որոնք ունեին ադամանդե կրունկներ, ինչպես նաև Դեյվիսի կրած կոշիկները՝ պատրաստված 26 պիտոններից[18]։ Կինեմատոգրաֆիստ Ջեք Քարդիֆն ասել է, որ նա և Գիլերմինը որոշել էին ֆիլմին տալ «հնաոճ, 30-ականների տեսք»[20]։ Տանգոյի տեսարանի խորեոգրաֆիան բեմադրել է բրիտանացի պարուհի Վայնի Սլիփը։
Չնայած ֆիլմը բրիտանական է, պրեմիերան կայացավ Նյու Յորքում 1978 թվականի սեպտեմբերի 29-ին, որպեսզի համընկնի Մետրոպոլիտեն թանգարանում Թութանհամոնի դամբարանի գանձերի շրջիկ ցուցահանդեսի տոմսերի վաճառքի հետ։ Ամերիկյան շուկայի համար նկարիչ Ռիչարդ Ամսելը փոխել էր բրիտանական պաստառը՝ ավելացնելով Թութանհամոնին՝ արարողակարգային դանակով և ֆիլմի դերասաններով շրջապատված։
1978 թվականի հոկտեմբերի 23-ին Լոնդոնում՝ Սավիլի պողոտայում, տեղի ունեցավ Թագավորական բարեգործական պրեմիերան, որին ներկա էին Եղիսաբեթ II-ը, Արքայազն Ֆիլիպը, Լուիս Մաուտբաթնը[21]։
Սպասվում էր, որ ֆիլմը մեծ ժողովրդականություն կվայելի հանդիսատեսի շրջանում, որոնք ուշադրությամբ հետևում էին այդ պահին ամենահաջողված բրիտանական ֆիլմին՝ «Սպանություն «Արևելյան ճեպընթացում»»։ Սակայն ԱՄՆ-ում դրամարկղային եկամուտը 14,5 մլն դոլարով ավելի ցածր էր[22], քան «Սպանություն «Արևելյան ճեպընթացում»» ֆիլմինը, որի եկամուտը կազմում էր 27,6 մլն դոլար[23]։
«The Times»-ի կինոքննադատ Դեյվիդ Ռոբինսոնի մեջ ֆիլմը տարբեր զգացողություններ է առաջացրել։ Չնայած այն հետաքրքրաշարժ էր և հետևում էր 4 տարի առաջ թողարկված «Սպանություն «Արևելյան ճեպընթացում»» ֆիլմի ձևաչափին, ֆիլմը շատ երկար էր և ոչ այնքան լավը։ Նա եզրակացրեց, որ սցենարիստ Անտոնի Շաֆերը և ռեժիսոր Ջոն Գիլերմին այնքան էլ համապատասխան չէին Ագաթա Քրիստիի հարուստ նյութը ֆիլմի վերածելու համար՝ ի տարբերություն Պաուլ Դեհնի և Սիդնի Լյումետի, որոնք աշխատել էին «Սպանություն «Արևելյան ճեպընթացում»» ֆիլմի վրա[24]։
«Մահը Նեղոսի վրա» ֆիլմն ընդհանուր առմամբ դրական արձագանքներ է ստացել ավելի քան 30 տարի անց ժամանակակից կինոքննադատների կողմից։ «Rotten Tomatoes» կայքում ֆիլմն ունի 75% վարկանիշ՝ 12 ակնարկների հիման վրա՝ միջինում 6.23 / 10 միավորով[25]։
Մրցանակ | Կատեգորիա | Ստացող | Արդյունք |
---|---|---|---|
Ակադեմիայի մրցանակ | Համազգեստի լավագույն դիզայն | Անտոնի Փոուել | Հաղթանակ |
Ոսկե գլոբուս մրցանակ | Լավագույն օտարերկրյա ֆիլմ | Մահը Նեղոսի վրա | Անվանակարգ |
BAFTA մրցանակ | Լավագույն դերասան | Պյոտր Ուստինով | Անվանակարգ |
Լավագույն օժանդակող դերասանուհի | Անջելա Լենսբերի | Անվանակարգ | |
Լավագույն օժանդակող դերասանուհի | Մեգի Սմիթ | Անվանակարգ | |
Համազգեստի լավագույն դիզայն | Անտոնի Փոուել | Հաղթանակ | |
Edgar Award | Լավագույն շարժանկար | Անտոնի Շաֆեր | Անվանակարգ |
Evening Standard British Film Awards | Լավագույն ֆիլմ | Ջոն Գիլերման | Հաղթանակ |
Լավագույն դերասան | Պյոտոր Ուստինով | Հաղթանակ | |
National Board of Review Awards | Լավագույն օժանդակող դերասանուհի | Անջելա Լենսբերի | Հաղթանակ |
Պուարոյի երրորդ ֆիլմը՝ «Չարը արևի տակ», նախատեսված էր նկարահանել 1979 թվականին, բայց հնարավոր եղավ թողարկել 1982 թվականին[16]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.