Կեսարիա
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Կեսարիա կամ Կայսերի[1] (թուրքերեն՝ Kayseri, լատին․՝ Caesarea in Cappadocia, նախկին անվանումը Փոքր Հայքի՝ Մաժաք), քաղաք ժամանակակից Թուրքիայի տարածքում, որը նախկինում պատկանում էր Բյուզանդական կայսրությանը։ Մ.թ. 4-րդ դարի առաջին կեսին, մինչև Պապ թագավորը, այնտեղ էին օծվում և օրհնություն ստանում բոլոր հայոց կաթողիկոսները։
Քաղաք | ||
---|---|---|
Կեսարիա | ||
Kayseri | ||
Երկիր | Թուրքիա | |
Երկրամաս | Կայսերիի մարզ | |
Համայնք | Կայսերիի մարզ | |
ԲԾՄ | 1050±1 մետր | |
Բնակչություն | 844․656 մարդ (2011) | |
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | |
Հեռախոսային կոդ | 352 | |
Փոստային դասիչ | 38x | |
Պաշտոնական կայք | kayseri.bel.tr | |
| ||
Մովսես Խորենացու վկայությամբ՝ հայոց ավանդական թագավոր Արամը Կապադովկիայում կուսակալ է նշանակել Մշակին։ Վերջինս այստեղ՝ հետագա Կեսարիայի տեղում կառուցել է դաստակերտ, պատել պարիսպներով և այն անվանել իր անունով, որը հետագայում աղավաղվելով դարձել է Մաժաք։ Մ․ թ․ 17 թվականից Կապադովկիան դարձել է Հռոմեական նահանգ, իսկ Մաժաքը՝ ի պատիվ Գայոս Հուլիոս Օկտավիանոս կայսեր, վերանվանվել է Կեսարիա։
Քաղաքը թուրքերենում կոչվում է Կայսերի, որը թուրքերենի հնչյունաբանությանը հարմարեցված «Կեսարիա» անվանումն է[2]։
Քաղաքի մոտ գտնվում է Այվասիլ լեռնագագաթը[3], իսկ շրջակայքում՝ Կարմիրավան քաղաքի մոտ, Խորխունջաձորը[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.