From Wikipedia, the free encyclopedia
Մաթիաս Գրյունեվալդ (գերմ.՝ Matthias Grünewald, մոտ 1480[1], 1455[2] կամ 1480[1], Վյուրցբուրգ, Ստորին Ֆրանկոնիա[3][1] - օգոստոսի 31, 1528[4], Հալլե, Մագդեբուրգի արքեպիսկոպոսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[1]), Վերածննդի շրջանի գերմանացի նկարիչ։ Համարվում է Հյուսիսային Վերածննդի վերջին մեծ նկարիչը։
Մաթիաս Գրյունեվալդ գերմ.՝ Mathias Grünewald | |
---|---|
Ի ծնե | Matthias Grünewald, Mathis Gothart-Nithart |
Ծնվել է | մոտ 1480[1], 1455[2] կամ 1480[1] |
Ծննդավայր | Վյուրցբուրգ, Ստորին Ֆրանկոնիա[3][1] |
Վախճանվել է | օգոստոսի 31, 1528[4] |
Մահվան վայր | Հալլե, Մագդեբուրգի արքեպիսկոպոսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[1] |
Ազգություն | գերմանացի |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Մասնագիտություն | նկարիչ, ճարտարագետ, ճարտարապետ, գծանկարիչ, general contractor և գծագրող |
Ոճ | գերմանական Վերածնունդ[5] |
Ժանր | հոգևոր արվեստ[3][2] և Ֆիգուր[2] |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Stuppach Madonna?, Isenheim Altarpiece? և Trias Romana? |
Աշակերտներ | Hans Grimmer? |
Matthias Grünewald Վիքիպահեստում |
Արվեստագիտական գրականության մեջ նրա անունը հանդիպում է նաև Mathis, իսկ ազգանունը՝ Gothart կամ Neithardt ձևերով։ Աշխատել է Աշաֆենբուրգում (Բավարիա), Մայնի Ֆրանկֆուրտում և Մայնցում (Հեսսեն)։ 1508-1525 (կամ 1526) թթ.-ին՝ Մայեցի արքեպիսկոպոսների և կուրֆյուրստների պալատական գեղանկարիչ, ճարտարապետ։ Հետապնդվել է 1524-1526 թվականների Գյուղացիական պատերազմին համակրելու համար։ Նիտհարդի աշխատանքներում չարչարված Քրիստոսի կերպարները և ընդգծված ռամկությամբ պատկերված սրբերը տոգորված են բողոքի ոգով։ Նիտհարդի գլխավոր ստեղծագործություններից են «Իգենհայմի խորանի»ինը մասանի պատկերները (1512-1515 թթ., Ունտերլինդեն թանգարան, Կոլմար, Ֆրանսիա)։ Նիտհարդի հետագա աշխատանքներում նկատելի է իտալական Վերածննդի արվեստի ազդեցությունը («Ս․ Երազմուսի և Մավրիկիոսի հանդիպումը», մոտ 1518 թ., Հին պինակոտեկա, Մյունխեն)։ Ուշ շրջանի աշխատանքներում Ն․ նորից է անդրադարձել Քրիստոսի չարչարանքների թեմային, դիմել ուշ գոթական գեղանկարչության հնարանքներին («Ողբ առ Քրիստոս», 1524-1525 թթ., Աշաֆենբուրգի ծխական եկեղեցի)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.