հայ ֆիզիկոս From Wikipedia, the free encyclopedia
Ռաֆայել Ավետիսի Ղազարյան (հունվարի 26, 1924[1], Արմավիր, Կուբանի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - նոյեմբերի 3, 2007, Երևան, Հայաստան), հայ ռադիոֆիզիկոս։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1975), պրոֆեսոր (1978), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996, թղթակից անդամ՝ 1986 թվականից)[2]։ Ղարաբաղ կոմիտեի անդամ (1988-1990)[3]։
Ռաֆայել Ղազարյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 26, 1924[1] Արմավիր, Կուբանի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Մահացել է | նոյեմբերի 3, 2007 (83 տարեկան) Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | ռադիոֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան[1] և Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ[1] |
Ալմա մատեր | Մոսկվայի տեխնիկական կապի և ինֆորմատիկայի համալսարան (1951)[1] |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր[1] (1975) |
Պարգևներ | |
Քաղվածքներ Վիքիքաղվածքում |
Ռաֆայել Ղազարյանը ծնվել է ՌԴ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում Արևմտյան Հայաստանից գաղթած ընտանիքում։ 1941-1943 թվականներին սովորել է Կրասնոդարի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետում, ապա մեկնել ռազմաճակատ։ 1946-1951 թվականներին սովորել է Մոսկվայի կապի էլեկտրատեխնիկական ինստիտուտում։ Ինստիտուտն ավարտելուց հետո եկել է Երևան, մասնակցել Սփյուռքի համար կառուցվող ռադիոհաղորդիչ կայանի մոնտաժման աշխատանքներին։ 1953-1956 թվականներին սովորել է Մոսկվայի կապի էլեկտրատեխնիկական ինստիտուտի ասպիրանտուրայում, որն ավարտել է՝ պաշտպանելով թեկնածուական ատենախոսություն։
1957 թվականին տեղափոխվել է Երևան։ 1958 թվականին կազմակերպել և մինչև 1969 թվականը ղեկավարել է ԵՊՀ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ամբիոնը, 1963-1990 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի քվանտային էլեկտրոնիկայի՝ իր հիմնադրած բաժնի, 1975-1990 թվականներին՝ միաժամանակ ՀՊՃՀ ռադիոկապի ամբիոնի վարիչ։
1988-1990 թվականներին եղել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ։ 1989 թվականի հունվարին ձերբակալվել և մինչև հունիս պահվել է Մոսկվայի Բուտիրյան բանտում։
1990 թվականի փետրվար-հուլիսին եղել է ՀՀ ԳԽ փոխնախագահ, 1990-1995 թվականներին՝ ՀՀ ԳԽ կրթության, գիտության, լեզվի և մշակույթի մշտական հանձնաժողովի նախագահ, 1991 թվականից՝ ՀՀ ԳԱԱ «Մաշտոց» ճարտարագիտական կենտրոնի հիմնադիր-տնօրեն[4][5]։
Հետազոտությունների բնագավառներն են՝ կիրառական ինֆորմատիկայի տեսությունը, լազերային տեխնիկան՝ լույսի մոդուլում, դետեկտումը, մոդաների սելեկցիան, մթնոլորտային լազերային կապը։
Ռաֆայել Ղազարյանի ղեկավարությամբ ստեղծվել և շահագործման է հանձնվել (1969) Երևան-Բյուրական լազերային բազմակապուղի հեռախոսագիծը, որն առաջիններից էր աշխարհում։
Աշխատակիցների հետ ուսումնասիրել է մթնոլորտում լուսային ալիքների տարածման և լազերային կապի արդյունավետության բարձրացման հարցերը։
Հեղինակ է ուսումնական ձեռնարկների։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.